ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Գիտնականներ. հարբուխը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին
ԱՄՆ-ի մասնագետները կիսվեցին հարբուխի մասին քիչ հայտնի տվյալներով: Նրանք պնդում են, որ քթից արտադրությունը իմունային համակարգի վիճակի մարկեր է: Ամերիկացի քիմիկոսների միության համաժողովին զեկույցով հանդես եկող գիտնականները բացահայտեցին հարբուխի ծագումը:
Հետազոտողների եզրակացությունն այսպիսին էր. «Հարբուխի միջոցով կարելի է որոշել առկա հիվանդության շրջանը և իմունային համակարգի գործունեության մակարդակը»:
Մասնավորապես այն մասին, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, կարելի է պարզել քթից արտադրության թափանցիկության և գույնի միջոցով, հետևում է մասնագետների զեկույցից: Այսպես, եթե այն արտահայտված թափանցիկ է, ապա առողջության հետ կապված խնդիրներ չկան:
Սակայն, եթե արտադրությունը մածուցիկ է, սպիտակավուն կամ դեղնավուն, նշանակում է օրգանիզմում վիրուս կա: Այս դեպքում իմունային համակարգն արտադրում է մեծ քանակությամբ արյան բջիջներ, ինչն էլ նպաստում է վերին շնչական ուղիները պաշարող մածուցիկ արտադրության առաջացմանը, բացատրեցին կենսաքիմիկոսները:
Որքան արտահայտված է քթային լորձի գույնը, այնքան լավ, համարում են հետազոտողները. «Խիտ լորձային արտադրությունը, որն ունի սպիտակ, դեղին գույն կամ, նույնիսկ, նարնջագույն է, վկայում է վիրուսի նկատմամբ օրգանիզմի տարած հաղթանակի մասին», -հայտարարեցին աշխատանքի հեղինակներն իրենց ելույթի ընթացքում:.
Միևնույն ժամանակ, քթային արտադրության կանաչ գույնը, իրենց խոսքերով, տագնապային ազդանշան է: Գիտնականները պարզել են, որ այդ գույնի լորձն առաջանում է օրգանիզմի կողմից միելոպերօքսիդազա ֆերմենտի արտադրության հետևանքով: Այս գործընթացը կապված է իմունիտետի որոշակի ռեակցիաների հետ, որոնք հնարավոր են միայն այն դեպքերում, երբ հիվանդության հետ պայքարելու ուժ այլևս չկա, նշեցին մասնագետները: Նրանք խորհուրդ են տալիս նման իրավիճակներում անպայման դիմել բժշկի:
06.02.2017 Կարդացեք նաև
13.03.2019
06.03.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ