ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ամերիկյան նեյրոֆիզիոլոգ Վանյա Աբգարյանն ուղեղում «պլացեբոյի կենտրոն» է բացահայտել. news.am

Ամերիկացի գիտնականները մարդու ուղեղում պլացեբոյի յուրահատուկ «կենտրոն» են բացահայտել, որի խթանումը կարող է դառնալ քրոնիկական ցավերի դեմ պայքարի բանալի եւ հանգեցնել օփիումային ցավազրկողներից հրաժարման:
«Մեր տեխնոլոգիան բժիշկներին թույլ կտա տեսնել ուղեղի այն հատվածները, որը հիվանդի ուղեղում գործարկվում է ցավի երեւակման ժամանակ, եւ այդ տվյալներն օգտագործել այդ զգացումները ճնշող դեղորայք ընտրելիս: Բացի այդ, «պլացեբոյի կենտրոնի» ակտիվությանը հետեւելը մարդուն ցավից ազատող դեղորայքի արդյունավետությունը գնահատելու հնարավորություն կընձեռի»,- հայտարարել է Չիկագոյի (ԱՄՆ) Հյուսիսարեւմտյան համալսարանի աշխատակից Վանյա Աբգարյանը:
Աբգարյանն ու նրա գործընկերները նման եզրակացության են հանգել 60 մարդկանց ուղեղի աշխատանքին հետեւելուց հետո, ովքեր տառապել են ծնկահոդի քրոնիկական ցավից: Գիտնականները նրանց առաջարկել են ցավի դեմ նոր «դեղ» ընդունել, որը դեպքերի կեսի համար ոչ թե ցավազրկող է եղել, այլ պլացեբո:
Կամավորները երեք շաբաթվա ընթացքում խմել են ցավազրկողներ եւ դրանց կեղծ նմանակները: Այդ ընթացքում գիտնականները ՄՌՏ-ի միջոցով հետեւել են նրանց ուղեղի ակտիվությանը: Համեմատելով նյարդային համակարգի տարբեր շրջանների ակտիվությունը՝ նրանք փորձել են պարզել, թե պլացեբոն իր ներգործության մեխանիզմով արդյո՞ք տարբերվում է ցավազրկողներից:
Այս դիտարկումները հաստատել են, որ պլացեբոյի արդյունքն, իսկապես, կարելի է օգտագործել քրոնիկական ցավերը ճնշելու համար, եւ ցույց տվել, որ մարդու ուղեղում հատուկ գոտի կա, որի ակտիվությունը կանխատեսում է, թե նրա վրա որքանով ուժգին կազդեն նման «կեղծ» հաբերը: Այն գտնվում է աջ կիսագնդում, ուղեղի առջեւի հատվածի կեղեւի ծալքերից մեկի վրա: Աբգարյանի եւ նրա գործընկերների փորձերը ցույց են տվել, որ կեղեւի հարեւան հատվածների հետ այդ շրջանի կապերի քանակը որոշում է, թե մարդը որքան սաստիկ է արձագանքում պլացեբոյին եւ ինչպես են տարբեր ցավազրկողներն ազդում նրա աշխատանքի վրա:
Օրինակ՝ գիտնականները պարզել են, որ որոշ դեպքերում դեղորայքն ուժգնացնում է պլացեբոյի արդյունքը, իսկ այլ մարդկանց մոտ՝ հակառակը, ցավազրկողներն այն ճնշել են եւ դրանով իսկ ցավն ավելի արտահայտիչ դարձրել: Հոդվածի հեղինակները կարծում են, որ դա կարելի է բացատրել, թե քրոնիկական ցավերով հիվանդներից շատերն ինչու ընդունակ չեն դրանցից ազատվել նույնիսկ շատ ուժեղ ցավազրկողների օգնությամբ:

Կարդացեք նաև

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է բուժական պլազմաֆերեզի ծառայություն, որն իրականացվում է ամբուլատոր։ Պլազմաֆերեզը բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակակից, անվիճելի մեթոդ է և հիմնված է...


1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...


Ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են այն մասին, որ քնի պակասը մարդուն դարձնում է առավել ընկալ հիվանդությունների նկատմամբ: Նոր հետազոտություններով դա հաստատվել է կոնկրետ թվերի լեզվով` «փորձ` սենսոր թևնոցներով»...


Բոլորը ինչ-որ պահի իրենց հարց են տալիս, թե ինչու է մարդը հիվանդանում, ինչո՞ւ ոմանք հաճախ են հիվանդանում, մյուսները` գրեթե չեն հիվանդանում: Դրանց պատասխանը մեկն է՝ օրգանիզմի իմունիտետի վիճակը...


Վաղ ճերմակելը կարող է հուշել զարկերակների վնասման, սիրտ-անոթային հիվանդությունների մասին, կարծում են գիտնականները: Մասնագետները 545 մարդկանց մասնակցությամբ հետազոտություններ են անցկացրել...


Նոր հետազոտության ժամանակ Պարկինսոնով հիվանդներին տվել են պլացեբո՝ խոստանալով 75%-ով բարձրացնել դոֆամինի արտադրությունը: Հենց այս նյարդամիջնորդանյութի անբավարարությամբ է պայմանավորված հիվանդության զարգացումը...


Մասնագետների կարծիքով ցավազրկող պրեպարատների ազդեցությունն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ ուշադրությունը կենտրոնացրել են ցավազրկող...


Կանայք, ովքեր երկար ժամանակ հակաբիոտիկ են օգտագործում, ենթարկվում են ինֆարկտի և ինսուլտի բարձրացած ռիսկի, ցույց են տվել European Heart Journal-ում հրապարակված նոր հետազոտությունները...


Նրանք փորձեր են կատարել կրծողների հետ և բացահայտել, որ մկների մոտ տենդը փոխում է մակերեսային սպիտակուցներն իմունային բջիջների, ինչպիսիք են լիմֆոցիտները՝ բջիջները դարձնելով ավելի շարժուն: Դա բջիջներին հնարավորություն է...


Ինչո՞ւ է մտերիմ մարդու կորուստն ուղղակի իմաստով «կոտրում սիրտը»: Էքստրեմալ էմոցիոնալ սթրեսն առաջացնում է իմուն համակարգի իսկական փոթորիկ, որի արդյունքում գլխավոր պոմպը հյուծվում է...


ԱՄՆ-ի մասնագետները կիսվեցին հարբուխի մասին քիչ հայտնի տվյալներով: Նրանք պնդում են, որ քթից արտադրությունը իմունային համակարգի վիճակի մարկեր է: Ամերիկացի քիմիկոսների միության համաժողովին...


Ականջներում առկա տհաճ աղմուկը որոշ մարդկանց մոտ իսկական խուճապ է առաջացնում: Վերջերս բժիշկները փորձել են բացատրել, թե ինչ է նշանակում այդ տհաճ զգացողությունը: Այն կարող է առաջանալ ո՛չ միայն հիվանդների...


Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն