Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Ծանր հիվանդությունները կարելի է բուժել` «խաբելով» հիվանդի նյարդային համակարգին. 1in.am

Ծանր հիվանդությունները կարելի է բուժել` «խաբելով» հիվանդի նյարդային համակարգին. 1in.am

Էլեկտրական իմպուլսներով նյարդային համակարգի վրա ազդելով կարելի է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպես արթրիտը, ասթման և շաքարախտը, համարում են գիտնականները: Այդ մասին հատնում է BBC-ն:

Galvani Bioelectronics ընկերությունը պլանավորում է բուժման նոր մեթոդի թույլտվոությունը ստանալ արդեն 7 տարի հետո: Նոր մեթոդի մշակմամբ զբաղվում են նաև GlaxoSmithKline-ը և Verily-ն (ավելի վաղ Google-ի մաս, Life Sciences).

Կենդանիների վրա կատարած փորձերի ընթացքում գիտնականները նյարդի շուրջն ամրացրել են էլեկտրոդներով մանրակերտ սիլիկոնե մասնիկներ, ապա դրա վրա ազդել են սնուցման աղբյուրի միջոցով: Թեստերից մեկի արդյունքները ցույց են տվել, որ դա կարող է օգնել երկրորդ տեսակի շաքարախտի բուժմանը, երբ մարդու մարմինը չի ընդունում ինսուլինը:

Առաջին հետազոտությունների տվյալներց դատելով՝ նույն սկզբունքը պետք է աշխատի նաև այլ հիվանդությունների բուժման դեպքում:

«Սա ինչ-որ նեղ մասնագիտական բացահայտում չէ, սա կարող է դառնալ թերապիայի բացարձակապես նոր տեսակ»,- ասել է բիոէլեկտրոնիկայի GlaxoSmithKline-ի փոխնախագահ Քրիս Ֆամը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ