Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Գիտնականները բջջային հավելված են ստեղծել՝ սրտի աշխատանքը վերահսկելու համար. news.am

Գիտնականները բջջային հավելված են ստեղծել՝ սրտի աշխատանքը վերահսկելու համար. news.am

Madhavbaug կազմակերպության բժիշկները  բջջային հավելված են մշակել, որը հնարավորություն է տալիս օրվա ցանկացած ժամին հետեւել սրտի առողջությանը: Հավելվածը հաշվարկում է հնարավոր վտանգները եւ խորհուրդներ է տալիս այն  մասին, թե ինչպես կարելի է կանխարգելել սրտի հիվանդություններն ապագայում:

 

Բջջային հավելվածը կոչվում է Heart Health Meter (HHM), եւ դրա շնորհիվ, մասնագետների խոսքով, կարելի է իմանալ սրտի առողջական ընթացիկ վիճակի մասին: Տարիքի հետ միասին դիաբետը, ծխելը, բարձր զարկերակային ճնշումը, խոլեսթերինի բարձր մակարդակը վնասում են անոթները եւ սիրտը՝ ավելացնելով սրտի նոպա ստանալու հավանականությունը, պարզաբանում է Ռոխիտ Շտեյնը՝ հավելվածի հեղինակներից մեկը: Նոր հավելվածը, հաշվարկելով սրտի նոպայի հավանականությունը, խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես նվազեցնել ռիսկերը կամ վերահսկել դրանք:

 

Շեյնի խոսքով՝ ժամանակին իրականացված ախտորոշումը եւ ռիսկի գործոնների վերահսկումը կարող են նկատելիորեն նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

Հավելվածը մշակվել է մասնագետների կողմից տարբեր հետազոտությունների, բժիշկների եւ հիվանդների տրամադրած տվյալների ուսումնասիրման հիման վրա: Հավելվածը հաջողությամբ փորձակրվել է:

 

Այժմ այն հասանելի անվճար հիմունքներով Google Play-ում է եւ նախատեսված է Android օպերացիոն համակարգի համար: Մասնագետների խոսքով՝ ապագայում կստեղծվեն նաեւ հավելվածի՝ Windows Phone-ի եւ iOS-ի համար նախատեսված տարբերակներ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ