Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Պարզ վարժություն` արյան ճնշման մակարդակը նվազեցնելու համար. med.news.am

Պարզ վարժություն` արյան ճնշման մակարդակը նվազեցնելու համար. med.news.am

Արյան բարձր ճնշումն ամենամեծ տարածում գտած հիվանդություններից է: Այն ինսուլտի, ինֆարկտի եւ այլ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ: Եթե տառապում եք արյան գերճնշմամբ, անշուշտ գիտեք, որ «թվերը» նորմայի մեջ պահելու համար կենսակերպի լուրջ փոփոխություններ  են պահանջվում: Նատրիումի ցածր քանակություն ենթադրող դիետան, ֆիզիկական վարժությունները եւ նվազագույն սթրեսը բժիշկների առաջնային ցուցումներն են:

 

Հիմա արդեն գիտնականները նոր զենք են ավելացրել արյան բարձր ճնշման դեմ պայքարի զինանոցին: Խոսքը իզոմետրիկ ձեռնագնդի մասին է, տեղեկացնում է NewsMax Health-ը:

 

Կանադայում գտնվող  McMaster համալսարանի գիտահետազոտական խմբի անդամներն արյան բարձր ճնշմամբ տառապող հիվանդներին խնդրել են շաբաթական երեք անգամ մի քանի րոպե տեղությամբ էսպանդերին նմանվող գործիքով վարժություններ կատարել:

 

8-10 շաբաթվա ընթացքում հաստատուն դիետա պահպանող եւ նշանակված այլ վարժություններն իրականացնող հիվանդների սիստոլիկ ճնշումը` վերին ցուցանիշը, որը սրտի հարվածի ընթացքում զարկերակի մեջ արյան ճնշումն է արտացոլում, նվազել է 15 տոկոսով: Իսկ ահա դիաստոլիկ ցուցանիշը` հարվածների միջակայքում գրանցվող ճնշումը, նվազել է երեք կետով:  Թերապիայի այլ միջոցների արդյունքում գրանցվող փոփոխությունների համեմատ, այս միջոցը նշանակալի առաջընթաց է արձանագրում: Պատճառն այն է, որ ձեռքի շարժումների արդյունքում քներակի եւ այլ արյունատար անոթների պատերն առավել ճկուն են դառնում` սրտի ուղղությամբ առավել մեծ ծավալի արյան հոսք ապահովելով:

 

Ինչո՞ւ է այդպես.

 

«Արյան ճնշման նվազեցում ապահովող մեխանիզմները դեռեւս պարզ չեն մեզ համար, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, սրտի եւ արյունատար անոթների նյարդային կարգավորմանն են առնչվում», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար, կինեզիոլոգիայի պրոֆեսոր Մաուրեն ՄաքԴոնալդը:

 

Նրա ուսումնասիրության հիմքում դեռեւս 1960-ականներից կիրառվող պրակտիկան է. օդաչուները բարձր արագությամբ թռիչքի ժամանակ ճնշման հետ կապված բարդություններից խուսափելու համար էսպանդեր են օգտագործում:

 

Այդուհանդերձ, բժիշկները շտապում են նկատել, որ հիշատակված վարժությունը 140/90-ից բարձր ճնշում ունեցող հիվանդների համար բուժման միակ միջոց չի կարող համարվել: Այն ընդամենն արդյունավետ հավելում է բուժման ավանդական միջոցներին: Բացի այդ, հարկավոր է համոզվել, որ գործիքը հարմար է ձեռքի ափին եւ շատ թույլ չի սեղմվում, այնպես, որ երկու րոպե անց չկարողանաք ընդլայնմանը դիմադրել:

 

Ներկայացնենք մի քանի խորհուրդներ առ այն, թե ինչպես պետք է վարժությունը կատարել.

 

  • գունդը սեղմելուց հետո սպասեք հինգ վայրկյան, այնուհետեւ բաց թողեք,
  • կրկնեք վարժությունը երկու րոպեի ընթացքում, ապա եւս երկու րոպե հանգստացեք,
  • կրկնեք վարժությունը մյուս ձեռքով,
  • յուրաքանչյուր ձեռքով չորս անգամ կրկնեք վարժությունը,
  • որոշ ժամանակ անց, գունդը սեղմված վիճակում, մի քանի վայրկյան ավելի երկար պահեք,
  • կատարեք վարժությունը շաբաթական առնվազն երեք անգամ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. news.rambler.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ