Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Հիպերտոնիայի դեմ օգտագործվող մի բուռ հաբերը կփոխարինվեն մեկ ունիվերսալ դեղահաբով. tert.am

Հիպերտոնիայի դեմ օգտագործվող մի բուռ հաբերը կփոխարինվեն մեկ ունիվերսալ դեղահաբով. tert.am

Սիդնեյի Ջորջի գլոբալ առողջության ինստիտուտը ներկայացրել է մի դեղամիջոց, որն իրենից ակտիվ բաղադրիչների խառնուրդ է ներկայացնում և բարելավում է արյան ճնշումն ու խոլեստերինի ցուցանիշը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

 

Այն հիպերտոնիկների համար դեղերի՝ ստատինի և ասպիրինի խառնուրդով մատչելի կոկտեյլ է: Նոր դեղամիջոցի արդյունավետությունը բավականին բարձր է մնացած ստանդարտ բուժման միջոցներից: Ըստ էութայն՝  մեկ դեղահաբը կփոխարինի մի բուռ դեղամիջոցների:

 

Դա կպարզեցնի ռեժիմի պահպանման խնդիրը: Նոր դեղամիջոցը փորձարկել են Եվրոպայի, Հնդկաստանի և Ավստրալիայի 3.140 սրտային խնդիր ունեցող հիվանդները:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ տարի անց բարելավվել են նրանց ճնշման և խոլեսթերինի ցուցանիշները:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. epidemiolog.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ