Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Բուսակերները խրոնիկական հիվանդությունների նկատմամբ ավելի քիչ հակում ունեն

Բուսակերները խրոնիկական հիվանդությունների նկատմամբ ավելի քիչ հակում ունեն

JAMA Internal Medicine ամսագիրը հրապարակել է ամերիկյան բուժաշխատողների հետազոտությունների արդյունքները, ովքեր 6 տարի հետևել են տարբեր սննդակարգի հետևող 70.000 մարդկանց առողջական վիճակին:

 

Ինչպես պարզվել է, բուսական ճաշացանկը 12%-ով նվազեցնում է խրոնիկական հիվանդություններից մահացությունների դեպքերը: Գիտնականները բուսակերների թվին են դասել նաև նրանց, ովքեր ճաշացանկից բացառում են կաթը, ձուն և ծովային մթերքները:

Բուսակերների հիմնական տարբերությունը այն մարդկանցից, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը առանց մսի, խոլեստերինի նորմալ մակարդակն է ու արյան բավարար ճնշումը: Այդ կերպ կանխվում են բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարախտ, սրտանոթային հիվանդություններ, ուռուցքներ:

Բուսակերների թվում են եղել անձնական կյանքում երջանիկ, չծխող և լավ կրթություն ունեցող մարդիկ: Բացի այդ, հետազոտությունը հայտնաբերել է, որ բուսակերությունը հատկապես օգտակար է տղամարդու համար, իսկ կանանց առողջությունը այնքան էլ կախված չէ սննդակարգից:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ