Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Քնի հետ կապված խնդիրները զարգացնում են սրտային հիվանդությունները

Քնի հետ կապված խնդիրները զարգացնում են սրտային հիվանդությունները

Նորվեգական գիտնականների նոր հետազություններն ապացուցել են, որ քնի հետ կապված խնդիրները նպաստում են սրտային հիվանդությունների վտանգի մեծացմանը:

 

Ըստ BBC-ի, 11 տարվա ընթացքում անցկացված հետազոտությանը մասնակցել է 20-89 տարեկան 50 հազար մարդ: Մշտադիտարկման արդյունքում գիտնականները պարզել են քնի որակի եւ սրտային հիվանդությունների վտանգի կապվածությունը: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր դժվարությամբ քնել եւ գիշերվա ընթացքում արթնացել են, որոշ ժամանակ անց սկսել են տառապել սրտային տարբեր հիվանդություններով:

 

Հետազոտության արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության, որ վատ քունը նպաստում է սթրեսի հորմոնների արտադրմանը, որոնք բացասաբար են ազդում սիրտ-անոթային համակարգի վրա:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ