Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Հայաստանում սրտանոթային հիվանդների թիվն աճել է. սրտաբան

Հայաստանում սրտանոթային հիվանդների թիվն աճել է. սրտաբան

Թեև սրտանոթային հիվանդություններից մահացությունը վերջին 5-6 տարիներին նվազել է, սակայն ավելացել է այդ ախտորոշմամբ հիվանդների բժշկի դիմելու թվաքանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը:

 

Բժշկի խոսքով, Հայաստանում սրտանոթային հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ գրեթե բոլոր միջոցներն ու պայմաններն առկա են, աշխարհում ընդունված տարբեր տեսակի ստենդների տեղադրման հնարավորությունները՝ հասանելի:

 

«Վերջին տարիներին բժշկի դիմելու քանակի ավելացումը կարող է պայմանավորված լինել մարդկանց հնարավորությունների մեծացմամբ, որոշ խավերի դեպքում անհրաժեշտ պետական միջամտությամբ և առողջության ապահովագրությամբ»,- ասաց Համլետ Հայրապետյանը:

 

Բանախոսի կարծիքով, ազգային մտածելակերպից ելնելով` Հայաստանում պրոֆիլակտիկ ստուգում անցնելն ընդունված չէ:

 

«Սրտամկանի հիվանդությունների ¼-ը տեղի է ունենում առանց կանխանշանների և հիվանդությունը արտահայտվում է ինֆարկտի տեսքով: Ցանկացած կասկածելի նշանների` կրծքավանդակի ցավերի, զարկերակային ճնշման բարձրացման դեպքերում մարդը պետք է դիմի բժշկի»,- ասաց Համլետ Հայրապետյանը:

 

Համլետ Հայրապետյանը հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպ։

 

«Սրտանոթային հիվանդություններով մի քանի անգամ ավելի շատ տառապում են տղամարդիկ, քանի որ կանացի օրգանիզմը ավելի ռեզիդենտ է սիրտ-անոթային հիվանդությունների նկատմամբ: Որոշակի բողոքների դեպքում պարտադիր չէ,որ հիվանդը առաջին հերթին դիմի սրտաբանի, այլ կարելի է դիմել պոլիկլինիկաների»,- ասաց Համլետ Հայրապետյանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ