Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Ավստրիացիները սկսել են Պարկինսոնի հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին ներարկումները

Ավստրիացիները սկսել են Պարկինսոնի հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին ներարկումները

Աշխարհում Պարկինսոնի հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները սկսվել են Ավստրիայում: Ինչպես հաղորդում է Medical News Today-ը, փորձարարական դեղանյութ PD01A-ը մշակվել է AFFiRiS բիոտեխնոլոգիական ընկերության կողմից:

PD01A-ի համար խոչընդոտ է հանդիսանում ալֆա-սինուկլեին սպիտակուցը: Գենի մուտացիա նկատվել է հիվանդության աուտոսոմալ-գերիշխող ստադիայում գտնվող հիվանդների մոտ: Տվյալ պատվաստանյութի ստեղծումն ուղղված է ալֆա-սինուկլեին սպիտակուցի արտադրությանը:

PD01A–ի առաջին փորձարկումներին մասնակցելու համար ընտրվել են Պարկինսոն հիվանդությամբ 32 հիվանդներ: Կլինիկական փորձարկումների ընթացքում կազմակերպիչները մտադիր են գնահատել պատվաստանյութի անվտանգությունը, ինչպես նաև՝ այդ դեղանյութի ազդեցությունը հիվանդների վրա:

Կլինիկական փորձարկումներն իրականացվելու են արտասահմանյան միջոցներով: Մասնավորապես, ամերիկյան Մայքլ Ֆոքսի անվան բարեգործական հիմնադրամն ավստրիական ընկերությանը 1.5 մլն դոլար է նվիրել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ