Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Սեռական մուտացիաները մեծացնում են պտղի մոտ աուտիզմի հավանականությունը

Սեռական մուտացիաները մեծացնում են պտղի մոտ աուտիզմի հավանականությունը

Հարյուրավոր ընտանիքներ ուսումնասիրելուց հետո, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծնողների սերմնահեղուկի կամ ձվաբիջի ինքնաբերական մուտացիաները կարող են բարձրացնել աուտիզմի վտանգը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Գիտնականների խոսքերով՝ հավանականությունը, որ այս մուտացիաները կփոխանցվեն երեխաներին հայրերի դեպքում 4 անգամ ավելի մեծ է, քան մայրերի դեպքում, ինչը կապված է նաև հոր տարիքի հետ: Մեծ տարիքի հայր ունենալու դեպքում երեխաների մոտ մեծ է աուտիզմի հավանականությունը:

3 նոր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք տպագրվել են Nature ամսագրում, ցույց են տվել, որ այսպես կոչված էկզոմա սպիտակուցների համար պատասխանատու գեներում կատարվող մուտացիաները մեծ դեր են խաղում աուտիզմի զարգացման համար: Եվ մինչ գենետիկ կոդում «տեղի են ունենում այս գենետիկական սխալները», որոնցից շատերն անվնաս են, կարող են առաջացնել մեծ խնդիրներ, երբ դրանք տեղի են ունենում գենոմի այն մասում, որը նպաստում ուղեղի զարգացմանը: Գիտնականները հայտնաբերել են, որ այս խախտումները կարող են մեծացնել աուտիզմի զարգացման վտանգը մինչև 20 անգամ:

Գիտնականները նշում են, որ աուտիզմը ընդգրկում է մի շարք խախտումներ՝ սկսած շփվելու անկարողությունից, մտավոր հետամնացությունից մինչև համեմատաբար մեղմ ախտանիշներ՝ ինչպեսին է Ասպերջերսի սինդրոմը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ