Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

«Թոքաբորբով, բրոնխիտով դիմելիությունը բուժհաստատություններ գրեթե նվազել է 50 տոկոսով», բայց...

«Թոքաբորբով, բրոնխիտով դիմելիությունը բուժհաստատություններ գրեթե նվազել է 50 տոկոսով», բայց...

Այս օրերին բուժհիմնարկների մանկական բաժանմունքներում բավականին շատ են վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդությամբ դիմողների քանակը` սկսած չորս ամսական երեխաներից: Երեխաները բավականին բարձր ջերմությամբ տեղափոխվում են հիվանդանոց: Նման պատկերի ականատես է եղել Panorama.am-ի թղթակիցը, ով բուժհիմնարկներից մեկի մանկական բաժանմունքում քսանից ավելի երեխաների է տեսել` նույն հիվանդությամբ: Մեր տվյալներով, անգամ մանկական բաժանմունքների խաղասենյակներում են մահճակալներ տեղադրվել:

Սակայն Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժին պետ Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ սուր շնչառական հիվանդությունները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած` գրեթե նույն մակարդակի վրա է ու որևէ տեղեկատվություն չունի, թե այս օրերին տարածված է: Թոքաբորբով, բրոնխիտով դիմելիությունը բուժհաստատություններ, ըստ նրա, գրեթե 50 տոկոսով նվազել է:

Լ. Ավետիսյանն ասաց, որ սուր շնչառական հիվանդությունները, ու հատկապես բրոնխիտը միշտ էլ լինում են այս շրջանում, պատճառը` եղանակին համապատասխան չհագնվելն է, դրսում խաղալիս` մրսելը: «Ես օրերս տեսել եմ, թե ինչպես է մայրը երեխայի համար պաղպաղակ գնում: Ինչպես կարող է այդ երեխան չհիվանդանա, կամ ջահել աղջիկները հագնում են բարակ կուռտկաներ, վզները բաց ու դուրս են գալիս փողոց»,- ասաց նա` կրկին շեշտելով, որ հարկավոր է հանգնվել եղանակին համապատասխան, չխմել սառը ջուր:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ