Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Սուր շնչառական հիվանդություններից խուսափելու համար պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել

Ձմռանը մրսելու և հիվանադանալու հավանականությունն ավելի մեծ է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սուր շնչառական հիվանդություններից խուսափելու համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը, երբ մարդը սառը օդը շնչում է, ապա իմունային համակարգի պաշտպանները թուլանում են, և Ա. Ոսկանյանը խորհուրդ է տալիս ձմռանը տաք տեղից մի անգամից դուրս չգալ:

 

«Դա պետք է կատարել փուլ առ փուլ: Օրինակ, եթե մարդը տանն է, ապա նախընտրելի է դուրս գալուց առաջ որոշ ժամանակ լինել միջանցքում, հետո մուտքի մոտ: Դա կօգնի, որ շնչառական ուղիների ռեակցիան կտրուկ չլինի»,- նշեց Ա. Ոսկանյանը: Նրա խոսքերով, բացի այդ, մրսածության դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարվում նաև օրգանիզմի կոփումը: Դրա համար անհրաժեշտ է ամեն օր քնելուց առաջ սենյակային ջերմաստիճանի ջրով ոտքերը լվանալ կամ ոտքի թաթը քացախով շփել: Արդյունավետ միջոց է նաև քնելուց առաջ քթի խոռոչն աղաջրով մաքրելը: Մասնագետը նաև խորհուրդ է տալիս մարդկանց հետ չհամբուրվել և պահպանել հիգիենայի կանոնները:

 

«Եթե մարդը մրսել է, քթից հոսում է, ախորժակը փակվել է կամ ջերմությունը բարձրացել է ոչ շատ, ապա չի կարելի միանգամից դեղեր, մասնավորապես, հակաբորբոքային միջոցներ օգտագործել: Այդ պարագայում պետք է թողնել, որ օրգանիզմն ինքը պայքարի, քանի որ այն ունի այդ հնարավորությունը: Ջերմության դեպքում կարելի է օգտագործել բնական միջոցներ` քացախ, օղի, մածուն, որոնցով շփումներ պետք է կատարել»,- նկատեց Ա. Ոսկանյանը` հավելելով, որ անհրաժեշտ է օգտագործել նաեւ տաք ըմպելիքներ:

 

Գլխավոր թոքաբանը նշեց նաև, որ ջերմության դեպքում շատ կարևոր է քրտնարտադրությունն ու միզարտադրությունը, քանի որ վնասակար նյութերն այդ ճանապարհով են դուրս գալիս օրգանիզմից:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ