ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Գիտակցությունն ապահովում է կապն արտաքին միջավայրի հետ: Եվ երբեմն ինչ-որ արտաքին գործոնների ազդեցությամբ, հնարավոր է, տեղի ունենա գիտակցության խանգարում: Նման խանգարման ժամանակ հնարավոր են տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման...
18.02.2010 Հատկապես այս օրերին մարդիկ փորձում են ամեն գնով չվարակվել գրիպով: Դրա համար շատ լավ ու փորձված մեթոդ է հետեւյալ քսուքը: Այն պատրաստվում է շատ հեշտ ու արագ, եւ որ ամենակարեւորն է` շատ արդյունավետ է...
Ողնաշարի օստեոխոնդրոզի ամենածանր ձեւը միջողնաշարային դիսկերի ճողվածքն է: Այս դեպքում զարգանում է ցավի այնպիսի ախտանիշ, որը կարող է հանգեցնել նույնիսկ պարեզի կամ ներքին վերջույթների պարալիզման, զգայունության խանգարման, կոնքի շրջանում գտնվող...
«Առաջնային բուժօգնության բարեփոխումների հիմնական ուղղություններից է ընտանեկան բժշկության (ԸԲ) համակարգի ներդրումը, իսկ ամենամեծ նվաճումներից մեկը` առաջնային բուժօգնությունն անվճար դարձնելը: Հնարավոր է, որ որոշ բուժհաստատությունների...
08.08.2009
Բոլորը գիտեն, որ առողջ կենսակերպը, որը ներառում է ծխելուց հրաժարվելը, կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ քաշը նորմայի սահմաններում պահելը, նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը: Բայց կարո՞ղ է, արդյոք, առողջ ապրելակերպն օգնել նման հիվանդությունների հանդեպ ժառանգական հակվածություն ունեցող մարդկանց:
Massachusetts General Hospital-ի մասնագետների հավաստմամբ՝ այո: Եթե անգամ մարդու մոտ կաթվածի եւ սրտի այլ հիվանդությունների հանդեպ բարձր ժառանգական վտանգ կա, առողջ կենսակերպը կարող է առնվազն կրկնակի նվազեցնել այն:
Մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ գեների համալիր ունի, որոնք զգալիորեն մեծացնում են սրտի կաթվածի վտանգը: Բայց նույնիսկ այդ մարդիկ կարող են վերահսկել սեփական ճակատագիրն ու խուսափել կաթվածից, ինչն էլ ապացուցել են նշված կլինիկայի գիտնականները:
Եթե ուզում եք խուսափել սրտի կաթվածից, գիտնականները խորհուրդ են տալիս լավ մարզավիճակում մնալ, խուսափել ծխելուց եւ պահպանել կազմվածքը: Հենց այս երեք գործոնների համադրությունն է նվազեցնում սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:
«Մեր հետազոտության հիմնական ուղերձն այն է, որ ԴՆԹ-ն չի կանխորոշում մարդու ճակատագիրը: Շատ մարդիկ՝ ինչպես բժիշկները, այնպես էլ քաղաքացիները, ժառանգական գործոնն ինչ-որ անխուսափելի բան են համարում: Բայց սրտի մի շարք հիվանդությունների, մասնավորապես՝ կաթվածի տեսանկյունից, այդպես չէ»,- ասել է գիտնականները:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 55 հազար կամավորի տվյալները, որոնք մասնակցել են մի քանի լայնածավալ հետազոտության: Առանձնացրել են նրանց, ում մոտ ժառանգական գործոնների պատճառով կաթվածների վտանգը միջին վիճակագրական ցուցանիշից երկու անգամ ավելին է եղել: Բայց, երբ այդ մարդիկ սկսել են առողջ կենսակերպ վարել, տարբերությունը գրեթե զրոյի է հավասարվել: Այս հետազոտությունը եւս մեկ անգամ ընդգծել է առողջ կենսակերպի անհրաժեշտությունը եւ հաստատել, որ դա ժառանգականության վտանգներից ավելի ուժեղ է:
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6Mh21u' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article.php(51): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ