ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Կլինիկական դեպք. մասնագիտացված օգնության կարևորությունը թոքի վնասումների ժամանակ. Ազատ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Ծակած-կտրած վնասումով՝ դեպքից մոտ 3 ժամ անց, էջմիածին քաղաքի հիվանդանոցից մեր կլինիկա է տեղափոխվել 60-նն անց տղամարդ: Ռենտգեն հետազոտությամբ բուժառուի մոտ ախտորոշվել է հեմոպնևմոթորաքս: Վնասումը ձախից էր: Սրտի սահմաններին մոտ վնասվածքը ցուցում է թորակոտոմիայի, կամ ախտորոշիչ (ռևիզիոն) թորակոսկոպիայի: Բայց, քանի որ, տվյալ դեպքում վնասվածքը սրտի սահմաններից դուրս էր, թորակոտոմիա չկատարվեց:
Իրականացվեց պլևրալ խոռոչի դրենավորում, դուրս բերվեց մոտավորապես 900 մլ արյունային արտադրություն: Արյան այդպիսի մեծ քանակը ևս մեծածավալ թորակոտոմիայի մեթոդի կիրառման 50% հավանակնության տարբերակ է: Մեծածավալ հեմոթորաքսի դեպքում նման միջամտությունը կլիներ պարտադիր:
Ընդհանրապես, թոքի ծակած-կտրած վերքերի դեպքում, երբ կատարվում է դրենավորում և դատարկվում կուտակված օդը կամ հեղուկը, շնչառական ակտի շնորհիվ մեծ մասամբ սեղմվում և փակվում է արյունահոսող անոթը կամ օդի արտահոսք առաջացնող բացվածքը և կանգնեցնում է արյունահոսությունը կամ օդի ելքը: Նման դեպքերում միջամտությունը ավարտվում է միայն դրենավորմամբ:
Ինչպե՞ս է ընթացել հետվիրահատական փուլը:
Այս դեպքում, քանի որ արյան կորուստը շատ էր (մոտավորապես մեկ լիտր), բարդությունների զարգացման հավանականությունը մեծ էր: Սակայն, բարեբախտաբար, արձանագրվեց հեմոդինամիկայի կայունացում, արյունահոսությունը չշարունակվեց սահմանված ժամային վերահսկողության ընթացքում: Դրենավորման ժամանակ ժամային վերահսկողությամբ ենք առաջնորդվում, և ժամում 250 մլ-ով արյան ավելացումը համարվում է թորակոտոմիայի ցուցում;
Հիվանդի ինքնազգացողությունից և լաբորատոր տվյալների արդյունքներից ելնելով՝ այլ միջամտությունների կարիք չկար:
Այժմ հիվանդը լավ է, և երկրորդ օրվանից սկսած առօրյա կյանք է վարում:
Որքանո՞վ էր կարևոր մասնագիտական օգնությունը:
Եթե հիվանդը դիմեր ոչ մասնագիտացված վիրաբուժական բաժանմունք, կարող էին՝ անգամ փոքր վնասվածքի, փոքր արյունահոսության դեպքում, անմիջապես մեծ վիրահատություն իրականացնել, որովհետև այդ նրբությունները միայն մասնագետը կարող է դիտարկել: Իսկ մեծ վիրահատության հետևանքով՝ եղած վերքին ավելանում է վիրահատական մեծ կտրվածքը, և հետվիրահատական ընթացքը բարդանում է: Եթե դրենավորմամբ ակտիվացումը իրականացվում է ժամանակին, բարդություններ քիչ են դիտվում, ստացիոնար բուժման օրերը պակասում են: Բուժառուն ստանում է ճիշտ, համապատասխան բուժում` սահմանափակվելով փոքր վերքով, թեթև ցավով և կարճ ժամանակահատվածում դուրս է գրվում:
Նման դեպքերում թորակոտոմիկ մեծ վիրահատությունն արդարացված կլիներ նախկինում, երբ դեռ ներդրված չէր էնդոսկոպիկ մեթոդը: Ուստի այսօր արդարացված է նվազագույն ինվազիվ մեթոդով միջամտությունները:
07.10.2022 Կարդացեք նաև
Առողջ թոքերը մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր նախապայմաններից է:
Շնչառական հիվանդությունների և դրանց բարդությունների զարգացման ռիսկը...
25.09.2024
Բժիշկները՝ պանդեմիայի սկզբից ի վեր հիշեցնում են, որ կորոնավիրուսով հիվանդացման մասին ահազանգող հիմնական ախտանիշներից մեկը հազն է: Սակայն միշտ չէ, որ հազը հատկապես COVID-19-ի նշան է...
29.03.2021
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
16.09.2020
Ցողունային բջիջներով բուժումը բժշկության մեջ գնալով ավելի մեծ կիրառում է գտնում: Օրինակ, չինացի գիտնականների խումբը Տունցզի Համալսարանից վերջերս ոչ միայն գտել է հայտնի տեխնոլոգիայի նոր կիրառում, այլ նաև բժշկության...
12.04.2019
Հայաստանում առաջին անգամ կատարվել է աննախադեպ միջամտություն՝ թոքի զարկերակի ստենտավորում: Հիվանդը 4 տարի շնչարգելություն, ջերմություն ուներ: 35 ամյա Գարիկ Պետրոսյանը երկար ժամանակ նաեւ դժվարանում էր քայլել...
04.03.2019
«Պեմբրոլիզումաբ» դեղամիջոցը, որը հայտնի է «Քեյթրուդա» անվանումով, կարող է զգալիորեն բարելավել թոքերի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողության ցուցանիշները։ Այս մասին են վկայում դեղամիջոցի կլինիկական...
17.10.2016
Ինհալացիոն անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակների եւ վիրուսների՝ օրինակ գրիպի ու թոքաբորբի դեմ պայքարում, հայտնում են Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները: Բայց այս մեթոդը առայժմ միայն մկների վրա է փորձարկվել...
04.09.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ