Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ

4D տպագրությունն օգնել է շնչափողի բնածին արատը բուժելուն. news.am

4D տպագրությունն օգնել է շնչափողի բնածին արատը բուժելուն. news.am

Չինաստանի Շենսի նահանգի գիտնականները հազվագյուտ վիրահատություն են կատարել՝ օգտագործելով 4D տպագրության տեխնոլոգիաներ, որպեսզի օգնեն 46-ամյա կնոջը, ով տառապում է տրախեոբրոնխոմալյացիայով:

Տրախեոբրոնխոմալյացիան շնչափողի ու բրոնխների բնածին արատ է, որը բնութագրվում է մկանային տարրերի զարգացման խանգարումով: Նման խնդիր ունեցող հիվանդների մոտ առաջանում են շնչառական բարդություններ, նրանց նաեւ տանջում են հազն ու շնչահեղձությունը:

Ավանդական ստենտ տեղադրելը հնարավոր չէր, քանի որ ամենաանեղ մասում շնչափողի բացվածքն ընդամենը 3 մմ էր: Փորձելով թեթեւացնել հիվանդի տառապանքները՝ Տանգդու հիվանդանոցի բժիշկները ստեղծել են պոլիմերային ստենտ, որը պատրաստված է կենսադեգրադացվող պոլիկապրոլակտոնից:

Ցաօ Թիշենգը բացատրել է, որ ստենտ ստեղծելիս կիրառել են 4D տպագրության տեխնոլոգիա. նման ձեւով ստեղծված բիոպրոթեզները կարող են ժամանակի ընթացքում իրենց ձեւը փոխել նաեւ շրջակա հյուսվածքների ազդեցության տակ, ձգվել ու սեղմվել: Հիվանդ կնոջը տեղադրված ստենտի չափերն աստիճանաբար կմեծանան ու երկու երեք տարի անց այն կլուծվի: Ստենտը հեռացնելու կրկնակի վիրահատության կարիք չի լինի:

Բժիշկների խոսքով, ներկայում հիվանդն իրեն լավ է զգում ու վերականգնվում է վիրահատությունից հետո: Մոտ ժամանակներս նրան դուրս կգրեն հիվանդանոցից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ