Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ

Անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակի դեմ պայքարում. news.am

Անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակի դեմ պայքարում. news.am

Ինհալացիոն անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակների եւ վիրուսների՝ օրինակ գրիպի ու թոքաբորբի դեմ պայքարում, հայտնում են Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները: Բայց այս մեթոդը առայժմ միայն մկների վրա է փորձարկվել:

Ինհալացիոն անզգայացումը (շնչառական խողովակի միջոցով որոշակի անզգայացնող դեղամիջոցներ շնչելը) օգտագործվում է բժշկության մեջ ավելի քան 100 տարի ու առանց դրա վիրահատությունների մեծ մասը պարզապես անհնար կլիներ: Ներկայում գիտնականները ենթադրում են, որ անզգայացման այդ տեսակը դրական է ազդում նաեւ իմունային համակարգի վրա:

Իրենց փորձերը գիտնականները անց են կացրել ավելի վաղ հրապարակված հետազոտության արդունքների հիման վրա, որոնք ցույց էին տալիս, որ փոքր վիրահատական բուժակարգերի անցկացման ժամանակ ֆտորոտանի միջոցով անեսթեզիայի ենթարկված երեխաները, ովքեր տառապում էին շնչառական համակարգի վիրուսային վարակներից, հետագայում ավելի նվազ արտահայտված ախտանշաններ էին դրսեւորում, ու ավելի արագ էին ապաքինվում իրենց այն հասակակիցների համեմատ, ովքեր ֆտորոտան չէին ստանում:

Մկներին տալով ֆտորոտան՝ գիտնականները համոզվեցին, որ այդ տեսակի ցավազրկողները վարակներից հետո նվազեցնում են բակտերիալ ծանրաբեռնվածությունը ու թոքերի վնասվածքները: Ցավազրկող դեղամիջոցները խթանում էին իմունային համակարգի հակաբակտերիալ արձագանքը՝ գրիպի գրոհից հետո արգելափակելով քիմիական ազդանշանները, որոնք միացնում են 1-ին տեսակի ինտերֆերոնը: Դա սպիտակուցների խումբ է, որն օգնում է ակտիվացնել իմունային համակարգը:

Կրծողների մոտ նմանատիպ անզգայացումից հետո օրգանիզմում 450 անգամ քիչ կենսունակ բակտերիաներ էին պահպանվում այն մկների համեմատ, որոնք ֆտորոտան չէին ստացել: Սակայն արդյո՞ք այդ միջոցը նույնքան արդյունավետ կլինի նաեւ մարդկանց դեպքում՝ դեռ պետք է պարզել ։

Այս հետազոտության մասին հայտնել է Anesthesiology ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.lor-astma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ