Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ

Նոր սարքավորումը կարող է պահպանել թոքերի կենսագործունեությունը մարմնից դուրս. news.am

Նոր սարքավորումը կարող է պահպանել թոքերի կենսագործունեությունը մարմնից դուրս. news.am

Բրիտանական կլինիկաներից մեկում սկսել են օգտագործել նոր սարքավորումը, որը կարող է պահպանել թոքերի կենսագործունեությունը մարմնից դուրս 24 ժամվա ընթացքում: Այս մեթոդը, փորձագետների կարծիքով, կարող է փրկել հարյուրավոր հիվանդների կյանքը՝ կրկնապատկելով հաջող վիրահատությունների թիվը:

 

Նոր այս տեխնոլոգիան այսօր արդեն կիրառվում է Լոնդոնի Royal Brompton and Harefield հիվանդանոցում, որն անցած տարի ներկայացրեց եւս մեկ սարքավորում, որի միջոցով կարելի է կենդանի վիճակում պահպանել դոնորական սրտերը:

 

Դոնորական օրգանները, սովորաբար, տեղադրվում են հովացնող բոքսերում եւ շրջապատվում սառույցով, որպեսզի դրանց վիճակը չվատթարանա հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխման ընթացքում: Սակայն այս մեթոդն օգնում է կենսունակ պահպանել օրգաններն առավելագույնը 6 ժամվա ընթացքում, այնինչ Organ Care System (OCS) նոր բացառիկ համակարգն օգնում է պահպանել թոքերը կենդանի վիճակում մի ամբողջ օր:

 

Փորձագետները պնդում են, որ նոր տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է թոքերը տեղափոխել շատ ավելի մեծ հեռավորությունների վրա: Այժմ տեղափոխման եւ վիրահատության ընթացքում ստացած վնասվածքների արդյունքում թոքերի միայն 20 տոկոսն է պիտանի դառնում փոխպատվաստման համար: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ