Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ

Ալերգիա՞, թե՞ շնչառական հիվանդություն. ինչպե՞ս զանազանել մեկը մյուսից. news.am

Ալերգիա՞, թե՞ շնչառական հիվանդություն. ինչպե՞ս զանազանել մեկը մյուսից. news.am

Շատերը մտածում են, որ ալերգիան սովորաբար իր մասին իմաց է տալիս միայն գարնանն ու ամռանը, բայց դա բոլորովին այդպես  չէ. իրականում շատերի մոտ ալերգիայի նոպաները ձմռանն են սկսվում տարվա այդ եղանակին բնորոշ բազմաթիվ ալերգենների ազդեցությամբ (բուրդ, փոշի եւ այլն):

 

Ալերգիաներից ոչ պակաս հաճախ են հայտնվում նաեւ շնչառական հիվանդությունները, ուստի շատերը շփոթում են այն եւ սկսում սխալ բուժել: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի խոսքով գոյություն չունեցող վարակը բուժելը երբեմն ավելի վատ է, քան իսկապես գոյություն ունեցողը, ուստի, եթե ձմռանը նույնիսկ հանկարծ հարբուխ, գլխացավ կամ մրսածության այլ նախանշաններ առաջանան, պետք չէ անմիջապես բուժել սկսել. դա կարող է պարզապես ալերգիա լինել, որը նման բուժում չի պահանջում:

 

Իսկ ի՞նչ պետք է անել: Մասնագետի խոսքով, նման նախանշանների դեպքում մի քանի օրվա ընթացքում պետք է օրգանիզմին հանգիստ տալ եւ ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի վերջինս ինքը հաղթահարի իր խնդիրը: Ցանկալի է շատ պառկել, շատ ջուր եւ թեյ խմել, իսկ սննդից բացառել բոլոր ալերգիկ սննդանյութերը: Պետք չէ ոչ մի դեղ ընդունել: Ցանկալի է մեղրով կաթից եւս խուսափել, քանի որ, եթե թուլության պատճառը ալերգիան է, այն այդպիսի սննդամթերքներից միայն կարող է ուժեղանալ:

 

Եթե 2-3 օրվա ընթացքում թուլությունը չանցնի, իսկ ջերմությունն էլ բարձրանա, ավելի շուտ դրա պատճառը ոչ թե ալերգիան, այլ մրսածությունն էր կամ գրիպը: Նման դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի, որպեսզի վերջինս անհրաժեշտության դեպքում բուժում նշանակի: Ինքնաբուժությունն այստեղ կրկին չի խրախուսվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ