Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ

2-ամյա երեխան Ճապոնիայում թոքի փոխպատվաստման ենթարկված ամենաերիտասարդ հիվանդն է դարձել. news.am

2-ամյա երեխան Ճապոնիայում թոքի փոխպատվաստման ենթարկված ամենաերիտասարդ հիվանդն է դարձել. news.am

Ճապոնիայում գործող Օկայամայի համալսարանին կից բժշկական կենտրոնում 2-ամյա երեխա է թոքի փոխպատվաստման ենթարկվել: Երկրում ոչ սեփական շնչառական օրգանը կրող ամենաերիտասարդ հիվանդի դոնորը նրա մայրն է դարձել:

 

Բուժհաստատության ներկայացուցիչների հավաստմամբ, սա առաջին դեպքն է, երբ երեխային չափահաս մարդու թոքի փոքրիկ՝ շնչառական օրգանի գործառույթ իրականացնելու ունակ կտոր է փոխպատվաստվում:

 

Պետական ֆինանսավորմամբ գործող կրթօջախի շնչառական վիրաբուժության բաժնի պատասխանատու Տակահիրո Օտոյի հաղորդմամբ, 2 տ. 9 ամս. երեխայի վիրահատությունն օգոստոսի 31-ին է տեղի ունեցել: 13 օր անց բժիշկներն անջատել են արհեստական շնչառական սարքը, եւ փոքրիկը սկսել է ինքնուրույն շնչել, հաղորդում է Mainichi գործակալությունը:

 

Երկրի մայրաքաղաք Տոկիոյից հյուսիս՝ Սայտամա նահանգում բնակվող երեխայի մոտ ընթացիկ տարվա ապրիլ ամսվա վերջին օրերին ինքնածին ինտերստիցիալ թոքաբորբ եւ թոքերի աշխատանքի վատթարացում էր ախտորոշվել: Մայիս ամսին նրան Սայտամայի մանկական բժշկական կենտրոն էին տեղափոխել:

 

Բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ երեխան միայն մորից կարող է թոք ստանալ: Օգոստոսի կեսերին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացում էր նկատվել, ինչի արդյունքում, օրեր անց, փոքրիկին ռազմական ինքնաթիռով Օկայամայի համալսարանական հիվանդանոց էին տեղափոխել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ