Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ

Ասթմայի վերահսկման համար նախատեսված դեղամիջոցների համադրություն. med.news.am

Ասթմայի վերահսկման համար նախատեսված դեղամիջոցների համադրություն. med.news.am

Ասթմայով տառապող մարդիկ կարող են վերահսկել իրենց ախտանշանները՝ համադրելով բուժման համար նախատեսված երկու դեղամիջոցներ, ինչպես նաեւ բժշկի հետ միասին որոշելով դրանց չափաբաժինները, ասել են հոլանդացի հետազոտողները։

Ասթմայի բուժման համար նախատեսված 64 դեղամիջոցների վերլուծությունների վրա հիմնվելով՝ հետազոտողները եկել են այն եզրակացությանը, որ երկար ներգործող բրոնխոլիտիկների հետ ինհալացիոն կորտիկոստերոիդներ օգտագործող հիվանդները գրեթե կիսով չափ կրճատել են ասթմայի նոպաների եւ ախտանշանների քանակը՝ համեմատած նրանց, ովքեր միայն ստերոիդներ են ընդունել, հաղորդում է Newsmax Health-ը։

Ամբողջ աշխարհում գրեթե 300 միլիոն մարդ տառապում է ասթմայով՝ ըստ Բրոնխիալ ասթմայի գլոբալ նախաձեռնության (GINA)։ Ինչպես ակնկալվում է, այս թիվը մինչեւ 2025թ. հասնելու է 400 միլիոնի։

Սովորաբար երբ հիվանդին ախտորոշում են ասթմա, նրան սկզբում բուժում են քիչ չափաբաժնով ինհալացիոն կորտիկոստերոիդներով, իսկ հետո եթե նոպաները շարունակվում են, ապա այդ դեպքում չափաբաժինը ավելացնում են։ Մնացած դեղամիջոցները ավելացվում են ավելի ուշ, բժշկի նշանակմամբ։

Հետազոտողները համեմատել են դեղամիջոցների 15 տարբեր համադրություններ, այդ թվում նաեւ այտուցները կանխող եւ իմունային համակարգի քիմիական նյութերը (որոնք կարող են ասթմայի նոպաներ առաջացնել) արգելափակող դեղորայք։

Այսպիսով, երկար ներգործող բետա-անտագոնիստների եւ ինհալացիոն կորտիկոստերոիդների համադրությունը ավելի ազդեցիկ միջոց է եղել նոպաների կրճատման համար՝ ըստ Բրիտանական բժշկական ամսագրում (BMJ) հրապարակված հետազոտության արդյունքների։ Այս երկու դեղամիջոցների համադրությունը նույնպես անվտանգ է:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. woman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ