Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ

Էլեկտրոնային ծխախոտը կարող է թոքերում փոփոխությունների բերել. med.news.am

Էլեկտրոնային ծխախոտը կարող է թոքերում փոփոխությունների բերել. med.news.am

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտում առկա նիկոտինային գոլորշին կարող է մարդու թոքերի բջիջներում բերել քաղցկեղային փոփոխությունների՝ նման ծխախոտի ծխի առաջացրած փոփոխություններին:

 

Եվ, չնայած այս ամենին, հետազոտության հեղինակները հայտարարել են, որ արդյունքներն առայժմ նախնական են եւ չեն հաստատում կապը էլեկտրոնային ծխախոտի եւ քաղցկեղի միջեւ, հայտնում է New York Times-ը:

 

Իրենց աշխատանքի համար գիտնականներն օգտագործել են թոքերի բջիջներ, որոնք ձեւափոխվել են քաղցկեղի վտանգն ավելացնող գենետիկական մուտացիաների նման եւ ընկղմվել են հեղուկի մեջ, որը 4 ժամ ենթարկվել է էլեկտրոնային ծխախոտի գոլորշու ազդեցությանը:

 

Ըստ հետազոտողների, պարզ չի եղել, թե էլեկտրոնային ծխախոտի որ բաղադրիչներն են բջիջներում փոփոխություններ առաջացնում:

 

Թեպետ հետազոտության արդյունքները չեն ապացուցում կապը էլեկտրոնային ծխախոտի եւ քաղցկեղի միջեւ, նրանք ընդգծում են այն փաստը, որ քիչ բան է հայտնի էլետրոնային ծխախոտների օգտագործման երկարատեւ հետեւանքների կամ նրա բաղադրիչների որոշակի ազդեցությունների մասին, ասաց հետազոտության ղեկավար, Լոս-Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Սթիվեն Դուբինետտը:

 

Հետազոտության արդյունքները դժվար կլինի կիրառել մարդկանց հանդեպ, ասում է Սան-Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի նիկոտինի ազդեցությունների ուսումնասիրող, բժիշկ Նիլ Բենովիցը:

 

«Առանձին բջիջները կարող են այլ կերպ արձագանքել, քան կենդանի օրգանները»,- ասել է նա:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. oriboni.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ