Շնչառական համակարգ
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. armeniamedicalcenter.am
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց:
Հիվանդությունը հաճախ հետևանք է գրգռող գազերի կամ կոշտ մասնիկների (ծխախոտի ծուխ և այլն) երկարատև ազդեցության: Այս ախտաբանությամբ տառապողները ենթակա են սիրտ-անոթային հիվանդության, թոքերի քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացման վտանգին:
Էմֆիզեման և քրոնիկ բրոնխիտը երկու առավել տարածված վիճակներ են, որոնք նպաստում են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության առաջացմանը:
- Քրոնիկ բրոնխիտ. բրոնխների լորձաթաղանթի բորբոքումն է, որը բնորոշվում է մշտական հազով և խորխարտադրությամբ:
- Էմֆիզեմա. թոքերի քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մանր բրոնխիոլների (բրոնխների ծայրային ճյուղավորումներ) լայնացում և ալվեոլների միջնապատերի քայքայում:
Պատճառները
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հիմնական պատճառը զարգացած երկրներում ծխախոտի օգտագործումն է: Զարգացող երկրներում հիվանդությունը հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնք ենթարկվում են գազերի, վառելիքի ծխի ազդեցության՝ վատ օդափոխվող սենյակում:
Ախտանշանները
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ախտանշանները կարող են չարտահայտվել այնքան ժամանակ, քանի դեռ չի զարգացել թոքերի նշանակալի ախտահարում: Վիճակի ծանրության աստիճանը բարձրանում է ժամանակի ընթացքում, հատկապես, եթե թոքերի վրա վնասակար ազդեցությունը շարունակվում է:
Քրոնիկ բրոնխիտի հիմնական ախտանշանը հազն է, խորխարտադրությունը` ոչ պակաս 3 ամիս տևողությամբ, 2 տարի անընդմեջ:
Կարող են լինել նաև այլ ախտանշաններ.
- հևոց, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
- խզզոց` շնչելիս,
- կրծքավանդակի ճնշման զգացողություն,
- քրոնիկ հազ` խորխարտադրությամբ, թափանցիկ, դեղին կամ կանաչավուն,
- շրթունքների կամ եղունգների կապտություն (ցիանոզ),
- հաճախակի շնչառական հիվանդություններ,
- էներգիայի պակաս,
- քաշի անկում (ավելի ուշ շրջաններում),
- այտուց` ձեռքերի ափերում, ներբաններում և ոտքերում:
Բարդությունները
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել:
- Շնչառական հիվանդություններ. հիվանդները հաճախ են մրսածական հիվանդություններ ունենում: Գրիպը և թոքաբորբը կարող են վատացնել շնչառությունը և հետագայում առաջացնել թոքային հյուսվածքի վնասում:
- Սրտի հետ կապված խնդիրներ. դեռևս ոչ այնքան հասկանալի պատճառներով թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը կարող է մեծացնել սրտային հիվանդությունների վտանգը: Ծխախոտից հրաժարվելը վտանգը կարող է նվազեցնել:
- Թոքերի քաղցկեղ. այս հիվանդներն առավել նախատրամադրված են թոքերի քաղցկեղի զարգացմանը:
- Բարձր զարկերակային ճնշում` թոքային զարկերակներում. հիվանդությունը կարող է առաջացնել ճնշում այն զարկերակներում, որոնք արյուն են մատակարարում թոքային հյուսվածքին:
Կանխարգելումը
Քանի որ հիվանդության դեպքերի մեծ մասը կապված է ծխելու հետ, ամենակարևոր կանխարգելումը ծխելուց հրաժարվելն է:
Վնասակար քիմիական գազերի, գոլորշու ազդեցության դեպքում անհրաժեշտ է առավելագույն քչացնել դրանց հետ առնչությունը, կամ օգտագործել հատուկ պաշտպանիչ միջոցներ (հակագազ, դիմակ):
23.11.2021 Կարդացեք նաև
10.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ