Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Շնչառական համակարգ

Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com

Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com

Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ։ Այս մեթոդը թույլ է տալիս մանրամասն զննել և հստակեցնել ախտորոշումը։

Ի՞նչ է կոկորդի էնդոսկոպիան, ե՞րբ է իրականացվում, և որն է բժշկի գործողությունների հաջորդականությունը` ստորև:

Ո՞րն է էնդոսկոպիայի էությունը

Էնդոսկոպիան լարինգոսկոպիայի ուղղակի մեթոդներից է։ Միջոցառումն իրականացվում է տեղային անզգայացմամբ և պացիենտին անհարմարավետություն չի պատճառում։ Պացիենտի կոկորդում տեղադրվում է բարակ խողովակ, որի մեջ տեղակայված է մանրաթելային օպտիկա, իսկ էնդոսկոպի ծայրին` բազմակի մեծացման խոշորացույց։ Լորձաթաղանթի վիճակի մասին տեղեկատվությունը փոխանցվում է սարքի էկրանին։ Բժիշկը կարող է հետազոտել օրգանի ցանկացած հատվածը` հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու համար։

Միջոցառման իրականացման ցուցումները

Կոկորդի հետազոտումն իրականացվում է քիթ-կոկորդ-ականջաբանի նշանակմամբ։ Գլխավոր ցուցումը կոկորդում անհարմարավետության կամ անսովոր զգացողության առաջացումն է, որոնք են.

  • ձայնի խռպոտություն կամ բացակայություն,
  • ցավ` կլման ժամանակ,
  • օտարածին մարմնի զգացողություն,
  • ցավային զգացողություն՝ առանց ակնհայտ պատճառի,
  • հազի առաջացում՝ արյունային պարունակությամբ։


Կոկորդի էնդոսկոպիա նշանակվում է նաև այն պացիենտներին, որոնց մոտ ախտորոշվել է.

  • լարինգիտ,
  • շնչուղիների անանցանելիություն,
  • դիսֆոնիա,
  • ձայնալարերի պարեզ։


Հակացուցումները

Հետազոտությունը հակացուցված է այն պացիենտներին, որոնց մոտ հայտնաբերվել են` էպիլեպսիա, սրտի հիվանդություններ, կոկորդի կամ քթի խոռոչի բորբոքումներ։

Կոկորդի էնդոսկոպիայի իրականացման կարգը

Կոկորդի էնդոսկոպիան հատուկ նախապատրաստում չի պահանջում։ Էնդոսկոպիայից չորս ժամ առաջ չի կարելի ուտել և խմել, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել փսխման ռեֆլեքսը։ Եթե պացիենտն ունի շարժական ատամնային պրոթեզ, պետք է հանել։

Միջոցառումից առաջ տեղեկացեք, թե ինչ է կոկորդի էնդոսկոպիան, ինչպես է այն իրականացվելու և որքան ժամանակ կարող է տևել։ Բժիշկը պարտավոր է պացիենտին պատմել, թե նրա հետ ինչ է տեղի ունենալու։

Հետազոտության ժամանակ պացիենտը պառկում է մեջքի վրա։ Կոկորդի լորձաթաղանթը ցավազրկվում է։ Էնդոսկոպի ծայրակալը վարակազերծվում է, որի վրա նույնպես ցավազրկող դոնդող է քսվում։ Բժիշկն էնդոսկոպը տեղադրում է պացիենտի կոկորդում։ Հետազոտության ժամանակ ստացված պատկերը` մեծացված, փոխանցվում է էկրանին։ Մասնագետն ուշադրությամբ զննում է կոկորդի անատոմիական կառուցվածքը, շրջան առ շրջան` լորձաթաղանթը։

Զննման ընթացքում բժիշկը կարող է բջջաբանական հետազոտության նպատակով ախտահարված շրջաններից փորձանմուշ վերցնել։ Եթե պահանջվի, կարող են իրականացվել պարզագույն վիրահատական միջամտություններ։

Ի՞նչ է ցույց տալիս էնդոսկոպիան

Կան մի շարք ախտաբանություններ, որոնք հայտնաբերվում են էնդոսկոպիկ եղանակով.

  • տարբեր ծագման նորագոյացությունների առաջացում,
  • թարախային գործընթացներ, լարինգիտ,
  • կոկորդի քիմիական այրվածքներ և վնասումներ,
  • ձայնալարերի հիվանդություններ,
  • կոկորդում` օտար մարմիններ։


Խորհուրդներ` միջոցառումից հետո

Միջոցառման ավարտին պացիենտի մոտ կարող է հետազոտված շրջանում այտուց և ցավ առաջանալ, երբեմն մի քանի ժամով խռպոտություն է առաջանում։ Սրտխառնոցը և գլխապտույտը չափազանց հազվադեպ երևույթներ են։ Արյունահոսության առաջացումը վկայում է էնդոսկոպիան իրականացնող բժշկի ցածր որակավորման մասին։ Սովորաբար, տհաճ հետևանքներ չեն լինում։ Ուտել և խմել կարելի է հետազոտությունից մեկ ժամ անց։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ