Շնչառական համակարգ
Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները
Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքի քացկեղի 1375 նոր դեպք, ու քաղցկեղի այս տեսակը առաջին տեղում է մեր երկրում մահացության հանգեցնող քաղցկեղային հիվանդությունների թվում: Նման վիճակագրությունը չի կարող չանհանգստացնել թե Առողջապահության նախարարությանը, թե մասնագետներին: Մշտապես կարևորվում է այս մարտահրավերի դեմ միջոցառումների ձեռնարկումը: Հենց այդ պատճառով դեկտեմբերի 5-ին Հայկական Թորակալ Ասոցացիայի նախաձեռնությամբ և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ կոնֆերանս, որտեղ քննարկվեցին թոքի քաղցկեղի հիմնախնդրի արդիականությունն ու բուժման ճիշտ ռազմավարության նոր մոտեցումները:
«Քաղցկեղի առաջացման առումով շատ կարևոր է ռիսկի գործոնների դերը, դրանց ճիշտ գնահատումը և կառավարումը։ Կառավարելի ռիսկի գործոններից են ծխելը, վնասակար սովորությունները, ավելորդ քաշը և խրոնիկական ինֆեկցիաների առկայությունը։ Խիստ կարևոր են այս գործոնների առումով իրազեկման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու հասարակական ընկալումը` քարոզելով առողջ ապրելակերպը, հատկապես քաղցկեղի կանխարգելման տեսանկյունից»,- միջոցառման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հատկապես թոքի քաղկեցի տարածվածությունը կանխարգելու շրջանակներում կարևոր է ծխելու դեմ պայքարի հասարակական և պետական գործընթացի կարևորությունը:
Նա նաև շեշտադրեց, որ միջոցառումների ընթացքում մասնագետների միջև փորձ փոխանակումը նպաստում է հիվանդների ախտորոշման, բուժման և ապրելիության ցուցանիշների բարելավմանը մեր երկրում:
Առողջապահության նախարարության հովանավորությամբ կայացած միջոցառմանը մասնագետները մանրամասն խոսեցին թոքի քաղցկեղի հնարավոր պատճառների և դրա զարգացման ռիսկի գործոնների մասին, շեշտադրեցին հիվանդների բուժումը ժամանակին կազմակերպելու, պալիատիվ թերապիայի, ճառագայթային ու վիրահատական բուժման նոր մոտեցումները կիրառելու կարևորության մասին:
ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանն էլ իր խոսքում շեշտեց, որ այսօր արդեն հայ հիվանդների համար մեր երկրում հասանելի են թիրախային բուժումն ու իմունոթերապիան, որոնք մարդկանց ապրելիության ցուցանիշների ու ինքնազգացողության բարելավման նոր հնարավորություններ են ստեղծել: Նա կոչ արեց գործընկերներին թոքի քաղցկեղի բուժման իրենց պրակտիկայում էլ առավել ակտիվ կիրառել այս մեթոդները:
Բոլոր մասնագետները միաձայն էին այն հարցում, որ պետք է էլ ավելի ինտեսիվացնել ջանքերը՝ սկրինինգային ծրագրերի ներդրման ու մարդկանց՝ ժամանակին դիմելը խրախուսելու համար:
Կարևորվեց նաև այն, որ 2019 թվականի հունվարից առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են նախկինում գործող ուռուցքաբանական հիվանդների պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես` չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական հիմունքներով։ Այս ծրագրերի ներդրումը զգալիորեն թեթևացրել է ուռուցքաբանական հիվանդների ֆինանսական բեռը։
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
09.12.2019 Կարդացեք նաև
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
25.01.2023
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
18.01.2023
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
29.12.2022
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
19.12.2022
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
09.12.2022
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
10.08.2022
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
14.04.2022
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
21.03.2022
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
23.11.2021
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
09.11.2021
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
17.06.2021
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
15.06.2021
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
26.05.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY2KgRmj' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


