Շնչառական համակարգ
Թոքի քաղցկեղ
Թոքի քաղցկեղը տղամարդկանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում գրավում է առաջին հորիզոնականը և տարեցտարի արձանագրվում է հիվանդացության ցուցանիշների աճ, ընդ որում աճում է նաև հիվանդացությունը համեմատաբար երիտասարդ չծխող կանանց մոտ: Թոքի քաղցկեղի առաջացման առավել նշանակալի ռիսկի գործոններն են հանդիսանում քիմիական քաղցկեղածին նյութերի հետ առընչվող վնասակար մասնագիտությունները, ծխախոտի ակտիվ կամ պասիվ օգտագործումը: ՀՀ-ում հիվանդների մոտ 87%-ը հանդիսանում են ակտիվ ծխողներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1997թ.-ին թոքի քաղցկեղով հիվանդացությունը 100 000 բնակչի թվով կազմել է 71.1 տղամարդկանց և 7.7 կանանց շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում թոքի չարորակ նորագոյացություններով հիվանդացության հարաբերական ցուցանիշը 2000-2009թթ.-ին կազմել է 17.6: Այդ հիվանդների 3-ամյա ապրելիությունը 2010-2013թթ. կազմել է 8.2%: ՀՀ-ում թոքի չարորակ ուռուցքը 99.0% դեպքերում հանդիպում է 40-ից բարձր անձանց մոտ:
Թոքի քաղցկեղով հիվանդների բուժումը կլինիկական ուռուցքաբանության առավել բարդ խնդիրներից մեկն է: Բուժման արդյունքների բարելավումը պայմանավորված է ուռուցքի վաղ հայտնաբերմամբ:
Ախտորոշումը իրականացվում է՝ կրծքավանդակի ռենտգենյան քննությամբ, համակարգչային տոմոգրաֆիա և բրոնխոսկոպիայով: Եթե բրոնխոսկոպիայի օգնությամբ նյութ չի ստացվում հյուսվածքաբանական քննության համար, ապա կատարվում է կրծքավանդակի պունկցիա՝ կոմպյուտերային հսկողության պայմաններում: Ըստ կլինիկական նշանների մետասթազների հայտնաբերման նպատակով կատարվում է ՝ ոսկրերի սցինտիգրաֆիա, որովայնի խոռոչի օրգաների սոնոգրաֆիա կամ կոմպյուտերային տոմոգրաֆիա, ՄՌՏ՝ վիրահատելիությունը որոշելու համար: Վերջին տարիներին շատ ակտուալ է որոշ ուռուցքային մարկերների որոշումը SCC ; NSE և CEA, որոնք սակայն վերջնական որոշիչ դեր չեն խաղում:
Տարբերում ենք թոքի քաղցկեղի երկու մեծ խմբեր` թոքի մանրբջջային քաղցկեղ, որն աչքի է ընկնում իր բարձր զգայնությամբ քիմիաթերապիայի հանդեպ և կազմում է թոքի քաղցկեղի 15-20%-ը և թոքի ոչ մանրբջջային քաղցկեղ (ԹՈՄՔ), որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կազմում է թոքի քաղցկեղի 80-85%-ը :
ԹՈՄՔ իր հերթին ստորաբաժանվում է երեք կարևորագույն խմբերի`ադենոկարցինոմա, տափակբջջային քաղցկեղ, խոշոր բջջային քաղցկեղ:
Բուժման հիմնական մեթոդը հանդիսանում է վիրահատական միջամտությունը, սակայն արմատական վիրահատություն կատարվում է միայն 10-25% դեպքերում: Ճառագայթային թերապիա սովորաբար անց է կացվում առանց մետասթազավորման հիվանդների մոտ, որոնց վիրահատական միջամտություն ցուցված չէ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԹՈՄՔ հիվանդների առավել քան կեսը հիվանդության ախտորոշման պահին արդեն վիրահատության ենթակա չեն, պայմանավորված ուռուցքի տեղային տարածումով կամ մետասթազների առկայությամբ, ակնհայտ է դառնում քաղցկեղի այս տեսակի համար քիմիաթերապիայի մեթոդների արդիականությունը:
Հայտնի է նաև թոքի այսպես կոչված մանրբջջային քաղցկեղը, որը հանդիպում է մոտ 15% դեպքերում: Թոքի քաղցկեղի այս տեսակը ամենաագրեսիվն է և շատ արագ մետասազավորում է այլ օրգաններ, օրինակ՝ գլխուղեղ, լյարդ, ոսկրեր:
Թոքի քաղցկեղը կարող է արտահայտվել արյունոտ խորխով, ցավով կրծքավանդակում, հազով, ախորժակի կորստով, քաշի կորստով, հևոցով, ջերմաստիճանի բարձրացումով, ձայնի փոփոխությամբ, ընդհանուր թուլությամբ և այլն: Թոքի մարբջջային քաղցկեղի վիրահատական բուժումը հնարավոր է շատ սահմանափակ դեպքերում: Հաճախ քաղցկեղի այս տեսակը հայտնաբերելիս միաժամանակ հայտնաբերվում են արդեն մետաստազներ հեռակա օրգաններում և հետևաբար ապրելիությունը շատ ցածր է: Գրագետ և ժամանակակից քիմիա-ճառագայթային բուժումը կարող է երկարացնել հիվանդի կյանքը 6-12 ամիս:
Թոքի քաղցկեղի կանխարգելման ամենաարդյունավետ ճանապարն է հրաժարվել ակտիվ և պասիվ ծխելուց:
13.10.2015 Կարդացեք նաև
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
25.01.2023
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
18.01.2023
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
29.12.2022
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
19.12.2022
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
09.12.2022
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
10.08.2022
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
14.04.2022
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
21.03.2022
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
23.11.2021
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
09.11.2021
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
17.06.2021
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
15.06.2021
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
26.05.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY3yMZ6B' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ