Շնչառական համակարգ
Բրոնխիալ ասթմայի նոպա
Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում պարբերաբար առաջանում են շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց և առատ լորձարտադրություն, որի հետևանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես արտաշնչումը (բրոնխիալ ասթմայի նոպա)։
Տուժածը չի կարողանում ազատ արտաշնչել, օդը մնում է թոքերում, և առաջանում է շնչահեղձություն։ Ասթմայի նոպայի զարգացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են՝
- եղանակի փոփոխությունները,
- ֆիզիկական ակտիվությունը,
- վարակները, հատկապես շնչառական ուղիների,
- ալերգիկ ռեակցիաները,
- զգացմունքային սթրեսը։
Սովորաբար ասթմայով հիվանդը գտնվում է բժշկի հսկողության տակ և ունի հստակ ցուցումներ, թե ինչպես գործել մինչև նոպայի սկսվելը և նոպայի դեպքում։ Այս ցուցումները օգնում են կանխել նոպան կամ նոպայի սկսվելու դեպքում մեղմել այն։ Սովորաբար ասթմայով տառապողները նոպան կարողանում են կառավարել դեղերի միջոցով։ Այդ դեղերը թուլացնում են շնչառական ուղիների մկանների կծկումը, լայնացնում են շնչուղիներն ու հեշտացնում շնչառությունը։
ՆՇԱՆՆԵՐԸ
-
հազ (առանց խորխի),
-
շնչաոության հաճախացում,
-
շնչահեղձություն,
-
դժվարացած արտաշնչում,
-
խզզոցներ,
-
հարկադրական դիրք՝ նստած, իրանն առաջ թեքած,
-
ծարավի զգացում,
-
սառը քրտինքով պատված, կապտավուն երանգով գունատ մաշկ,
-
կրծքավանդակի և պարանոցի վրա անոթների գերարյունություն և արտահայտվածություն,
-
անոթազարկի հաճախացում։
Նոպան ավարտվում է մածուցիկ, թափանցիկ, անգույն խորխի արտազատումով և շնչառության ու ընդհանուր վիճակի բարելավմամբ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
-
Նստեցրեք տուժածին՝ իրանը առաջ թեքած, արմունկներով սեղանին, աթոռի թիկնակին կամ ծնկներին հենված։ Այդ դիրքը կնպաստի շնչառության հեշտացմանը:
-
Խորհուրդ տվեք տուժածին հնարավորինս քիչ շարժվել՝ այսպիսով նվազեցնելով մարմնում թթվածնի պահանջը։
-
Օգնեք ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը։
-
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Եթե նոպան առաջին անգամ է, տուժածի վիճակը չի բարելավվում դեղորայքի ընդունումից կամ ավելի է վատանում, ապա անմիջապես ահազանգեք շտապ օգնություն: Վիճակի վատթարացման նշաններն են՝
-
սովորականից ավելի դանդաղ շնչառություն, որը չի ուղեկցվում ինքնազգացողության բարելավումով,
-
մաշկի և լորձաթաղանթների արտահայտված կապտություն,
-
գրեթե անշարժ, լայնացած կրծքավանդակ,
-
խոսելու ընդունակության կորուստ,
-
սաստիկ թուլություն,
-
գիտակցության խանգարումներ։
Շնչառության կանգի դեպքում անմիջապես սկսեք կատարել արհեստական շնչառություն, որի ժամանակ անհրաժեշտ է լրացուցիչ ուժ գործադրել (տե'ս "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԳ")։
Տե'ս նաև "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":
12.10.2012 Կարդացեք նաև
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
25.01.2023
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
18.01.2023
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
29.12.2022
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
19.12.2022
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
09.12.2022
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
10.08.2022
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
14.04.2022
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
21.03.2022
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
23.11.2021
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
09.11.2021
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
17.06.2021
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
15.06.2021
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
26.05.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYzZtbzS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ