Շնչառական համակարգ
Հազ
Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում։
Հազը նպաստում է շնչառական ուղիների մաքրմանը։ Օրինակ` մարդ հազում է, երբ կոկորդում ուտելիքի մնացորդը խանգարում է շնչառությանը, կամ նա ստիպված խեղդող ծուխ է շնչում։ Նման դեպքում օրգանիզմը բնազդաբար սկսում է արձագանքել։
Հազի սուր նոպաները կարող են նաև շնչառական օրգանների վիրուսային և մանրէային հիվանդությունների (բրոնխների բորբոքում, գրիպ, թոքաբորբ, թոքի առպատային թերթիկի բորբոքում` պլևրիտ և այլն) հետևանք լինել։ Ցավոք սրտի, եթե հիվանդը լիարժեք չի բուժվում, նույնիսկ շնչուղիների սովորական հիվանդությունները վերածվում են բրոնխաբորբի։ Դրանից խուսափելու համար, նախքան բուժումն սկսելը, անհրաժեշտ է պարզել հազի պատճառը։
Եթե հազն ուժեղ է և ցավում են միջկողային մկանները, ուրեմն թոքաբորբի կասկած կա։ Այս դեպքում ավելի ճիշտ կլինի անհապաղ դիմել բժշկի։ Մարմնի բարձր ջերմաստիճանը սովորաբար օրգանիզմում որևէ վարակի առկայության նշան է։
Որպես կանոն, խորխով հազն ավելի հեշտ է անցնում, քան չորը։ Եթե հազը չոր բնույթի է, բժիշկը խորխաբերներ է նշանակում։ Օրգանիզմից դուրս բերելով խորխը, հիվանդն ազատվում է նաև ախտածին մանրէներից և դրանց գործունեության թունավոր արգասիքներից։ Խորխի քննությամբ կարելի է որոշել մանրէների տեսակը և հիվանդին բուժել, կիրառելով մանրէասպան դեղամիջոցներ։
Տանջող, նոպայաձև հազը բրոնխաբորբի, բրոնխային ասթմայի կամ տուբերկուլոզի նշան է։ Այն հիվանդին անհանգստացնում է մի քանի ամիս, երբեմն` ավելի երկար ժամանակ, որը արդեն լուրջ հիվանդության նշան է, ուստի պետք է անհապաղ դիմել բժշկի և մանրակրկիտ հետազոտվել։
Ճիշտ չէ, երբ սուր հազի դեպքում հիվանդը հեռուստատեսությամբ գովազդվող «հրաշագործ» դեղ է գնում դեղատնից։ Սովորաբար դրանք ուժեղ ազդեցությամբ անտիբիոտիկներ են, որոնք իրականում ազդում են մանրէների, այլ ոչ թե գրիպ կամ հարբուխ առաջացնող վիրուսի վրա. դրա հետևանքով հիվանդության ախտանիշները թույլ են արտահայտվում և իմունային համակարգի հետ կապված խնդիրներ են առաջանում, քանի որ նման դեղերը ոչնչացնում են շնչուղիների պաշտպանիչ միկրոֆլորան։
Ինչպե՞ս բուժել հազը։ Լավագույն տարբերակը բժշկի կողմից նշանակված խորխաբեր պատրաստուկների և հազի պատճառը վերացնող դեղերի համակցված ընդունումն է։
Բուսական ծագում ունեցող դեղերը արդյունավետ են, եթե մարդը դրանց նկատմամբ ալերգիա չունի։ Ոմանք նախընտրում են բուժման ժողովրդական միջոցները` եզան լեզվից, ծոթորից (ՑՌՎՖÿվ), եղևնու կոներից կամ նիվենու (էվկալիպտ) տերևներից պատրաստած թուրմը կամ նույն բույսերի հյութերից պատրաստած օշարակը։ Ի դեպ, դրանք ոչ միայն հազի բուժման համար են օգտագործվում, այլև նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը։
07.04.2009 Կարդացեք նաև
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
25.01.2023
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
18.01.2023
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
29.12.2022
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
19.12.2022
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
09.12.2022
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
10.08.2022
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
14.04.2022
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
21.03.2022
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
23.11.2021
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
09.11.2021
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
17.06.2021
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
15.06.2021
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
26.05.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ