Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է ինքնազգացողության փոփոխություն․ դա կարող է լինել գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում և այլն: Այն համարվում է նաև օրգանիզմի համար կարևոր պաշտպանական մեխանիզմ, որի շնորհիվ մարդը ժամանակին «զգուշացվում է» այդ փոփոխությունների մասին:

Հիպոկրատը նշել է կապը անձրևի, քամու և քրոնիկ հիվանդությունների միջև:Որոշ մարդիկ նախապես՝ վերջույթների ցավով, կանխազգում են անձրևային եղանակը, փոթորկի մոտենալը:

ԵՓԿ պատճառները մեծահասակների մոտ

Եղանակի նկատմամբ զգայունությունն ավելի հաճախ դիտվում է կանանց և մեծահասակների մոտ. դրան նպաստում են նստակյաց կյանքը, սթրեսը, ոչ առողջ սնունդը, քնի պակասը, գերլարվածությունը:

ԵՓԿ ախտանշանները․

  • գլխացավ,
  • հոգնածություն,
  • թուլություն և քնկոտություւն,
  • հոդացավ,
  • քնի խանգարում։


Կարծիք կա, որ եղանակի փոփոխությունը մարդու օրգանիզմի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, որին նա պետք է հարմարվի:

Այդ ռեակցիայի համար պատասխանատու է վեգետատիվ նյարդային համակարգը, և այն հաճախ մեթեոզգայունություն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրներով մարդկանց մոտ.

  • քրոնիկ հիվանդություններ՝ ասթմա, ռևմատիզմ և այլն,
  • սթրես,
  • խոտի տենդ (պոլինոզ),
  • սրտի հիվանդություններ, արյան շրջանառության խանգարումներ։


Կանխարգելում

Անհրաժեշտ է սնվել ճիշտ և հավասարակշռված, քանի որ, եղանակից կախված, մարդկանց մոտ հաճախ դիտվում է ավելորդ քաշ:
Անհրաժեշտ է մարզվել՝ վազք, լող, հեծանվավազք, մարմնամարզություն, կոնտրաստային ցնցուղ, զբոսանք մաքուր օդում, լիարժեք 8-ժամյա քուն. առողջ օրգանիզմը զգայուն չէ եղանակի փոփոխություններին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ