Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ անհամապատասխան կոշիկ կրելու հետևանք է: Բայց եթե այտուցվածությունը չի անցնում 2-3 օրվա ընթացքում, անհրաժեշտ է դիմել բժշկի:

Ոտնաթաթերը բավականին հեռու են գտնվում սրտից, այդ պատճառով հենց այդտեղ են հաճախ խնդիրներ լինում կապված արյան շրջանառության հետ: Այտուցը կարող է լինել նաև օրգանիզմում հեղուկի կուտակման հետևանք՝ սրտի հիվանդությունների, երիկամային
կամ լյարդային անբավարարության պատճառով:

Սառը ոտնաթաթեր


Դա կարող է լինել պարզապես ցրտից, բայց նաև ի հայտ գալ արյան վատ շրջանառության պատճառով, նստակյաց ապրելակերպի հետևանքով:


Արյան վատ շրջանառությունը կարող է անգամ կարճ ժամանակահատվածում նպաստել թրոմբների առաջացման, վահանագեղձի աշխատանքի խանգարման, Ռեյնոյի հիվանդության, ծայրամասային նեյրոպաթիաների:

Արյան վատ շրջանառության նշաններից է նաև ոտքերի մատներին և ոտնաթաթերի մաշկին աղվամազի բացակայությունը:

Եթե ոտքերը մշտապես սառն են, դա կարող է լինել նաև հիպոթիրեոզի հետևանք, որը հաճախ դիտվում է 40-ից բարձր տարիքում, արտահայտվում է նաև քրոնիկ հոգնածությամբ, մազաթափությամբ, քաշի ավելացումով, դեպրեսիայով և այլն:

Բուրող ոտքեր


Ոտնաթաթերի վրա տեղակայված են քրտնագեղձեր, որոնք կարող են տհաճ հոտ արձակել:

Եթե մշտապես առկա է թթու հոտ, հավանաբար առկա է նաև հիպերհիդրոզ: Պետք է հաճախ փոխել գուլպաները, լվանալ ոտքերը, օգտագործել տալկ կամ մանկական ցանափոշի:

Երբեմն վատ հոտը կարող է սնկային հիվանդության հետևանք լինել:

Ծակծկոց կամ ցավ ոտնաթաթերում

Ծակծկոցը կամ թմրածությունը ոտնաթաթերում, որը ուժեղանում է գիշերը, վիտամինային անբավարարության հետևանք է՝ Բ 12 կամ ֆոլաթթու: Այս ախտանիշը դիտվում է նաև շաքարի մակարդակի բարձրացման դեպքում:

Ոտնաթաթերի նվվացող ցավը՝ հոգնած ոտքերի ախտանիշ, հաճախ օրգանիզմում երկաթի պակասի հետևանք է:

Կապտավուն ոտնաթաթեր

Ոտնաթաթերի կապտավուն երանգը արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի հետևանք է, որը կարող է լինել որևէ քրոնիկ հիվանդության ժամանակ /սրտի, թոքերի հիվանդություններ/:

Ոտքերի դեղնավուն կամ դեֆորմացված եղունգներ

Եթե ոտքերի եղունգները սեղմված են մատներին, դա կարող է երկաթի պակասի նշան լինել, անգամ՝ անեմիայի: Դեղնավուն եղունգները երբեմն սնկային ախտահարան մասին են խոսում:

Ցնցվող ոտնաթաթեր

Ցնցումները ոտքերում և ոտնաթաթերում լինում են բոլորի մոտ, դրա պատճառը կարող է լինել լուրջ խնդիրներից մինչև աննշանը /սխալ սնունդ, ջրազրկում/: Եթե ակտիվ սպորտով զբաղվելու դեպքում քիչ հեղուկ է օգտագործվում, դա կարող է կծկումներ առաջացնել մկաններում: Ոտքերում ցնցումները կարող են լինել նաև կալիումի, մագնեզիումի կամ կալցիումի պակասի դեպքում:

Թեթևացում կարող են բերել ոտքերի տաք լոգանքը, ոտքերի մատների ձգումը՝ մատների բարձրացումը դեպի վեր:

Վերքեր ներբաններին


Այս ախտանիշը կարող է լինել դիաբետի ժամանակ: Շաքարի բարձր քանակը վնասում է ոտնաթաթերի նյարդերը և անգամ փոքր վնասվածքը կարող է բորբոքվել: Չապաքինվող վերքը կարող է նաև մաշկի քաղցկեղի դեպքում առաջանալ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ