Թերապիա
Ի՞նչ է հերոնտոլոգիան. armeniamedicalcenter.am

Ծերությունը կյանքի էտապ է, որը պակաս կարևոր չէ, քան մանկությունը, երիտասարդությունը և հասունությունը: Այդ էտապում մարդը հնարավորություն ունի, կարծես «վերևից», գնահատելու իր կյանքը, անցած ուղին, եզրահանգումներ անելու, կուտակած փորձով կիսվելու երիտասարդ սերնդի հետ:
Ցանկացած տարիքում մարդու կյանքն ավելի հարմարավետ և առողջ դարձնելուն օգնում է հերոնտոլոգիա գիտությունը, որն ուսումնասիրում է ծերության, երիտասարդության և ակտիվության երկարացման հարցերը: Նման ուսումնասիրությունները նպաստում են արդյունավետ միջոցներ գտնել դեմենցիայի և այլ հիվանդությունների բուժման ժամանակ, որոնցով հիվանդանում են հենց մեծ տարիքում:
Հերոնտոլոգիան սերտորեն կապված է բժշկության հետ: Նրա խնդիրներից է ծերություն առաջացնող գործոնների բացահայտումը` կապված տարիքի հետ:
Տարիքի դասակարգումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերոնտոլոգիական տարիքը բաժանել է հետևյալ մասերի.
- վաղ տարիք. 25-35,
- միջին տարիք. 36-45,
- հասուն տարիք. 46-60,
- տարեց հասակ. 60-74,
- ծերություն. 75-89,
- երկարակեցություն. 90 և ավելի:
Ծերության տեսակները
Հերոնտոլոգիան ուսումնասիրում է ծերության երեք տեսակ՝ բնական, վաղաժամ, դանդաղած:
Բնական ծերությունը համարվում է նորմա և համապատասխանում է մարդու կենսագործունեության գործընթացներին:
Վաղաժամ ծերությունը լուրջ խնդիր է՝ ընդունակ նկատելիորեն իջեցնելու մարդու կյանքի որակը: Արտահայտվում է ուժերի անկումով, ընդհանուր թուլությամբ, ցավային զգացողությամբ՝ առանց որևէ հիվանդության: Այս ախտանշանները, որպես օրենք, հանդիպում են միջին և տարեց հասակում:
Դանդաղած ծերությունը արդյունք է առողջ ապրելակերպի, բնորոշվում է երկարակեցությամբ:
Վաղաժամ ծերությունը կանխելու համար միջոցառումները պետք է սկսել 35-40 տարեկանից: Պատահում է, որ 30 տարեկանում մարդու օրգաններն այնքան են հյուծված, որը հազվադեպ է պատահում անգամ ծերերի մոտ, և հակառակը՝ 90 տարեկանում մարդը կարող է լինել ակտիվ և շարժուն:
Մեծ տարիքում օրգանիզմի վիճակը կապված է մարդու գենետիկայից: Այնուամենայնիվ, որոշ ջանք և ժամանակ տրամադրելու դեպքում վաղաժամ ծերությունը կարելի է կանխել: Բնականաբար, չափազանց մեծ դեր ունեն առողջ ապրելակերպը, ճիշտ սնվելը և բավարար ֆիզիկական ակտիվությունը: Պետք է չմոռանալ նաև մտավոր աշխատանքի և հիշողության մարզման մասին՝ շատ ընթերցել, օրագիր պահել, ոտանավորներ սովորել և այլն, քանի որ Ալցհեյմերի հիվանդությունը ներկայում բավականին մեծ տարածում ունի: Հիշողության և կենտրոնացման մարզմանն օգնում են նաև նոր տպավորությունները, շփումը, դրական հուզումները:

Կարդացեք նաև

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...


«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...


Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...


Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...


Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...


Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...


Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...


Կալիեմիան արյան մեջ կալիումի պարունակության ցուցանիշն է: Սովորաբար, այն տատանվում է 3,6 -5 մմոլ/լ սահմաններում...


Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...


Բնության մեջ յուրաքանչյուր երևույթ ցիկլիկ բնույթ ունի՝ տեղատվություն և մակընթացություն, տարվա եղանակների հերթափոխ, ցերեկ և գիշեր: Իսկ մարդու օրգանիզմի վիճակի պատասխանատուներն են կենսառիթմերը, որոնք գործում են...


Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...


Հոգնածությունը ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածության հետևանք է: Երբ ստիպված եք ընդունել վիտամիններ, արթնանալուց հետո չեք զգում առույգություն, մեծ հավանականություն կա, որ առկա է քրոնիկ...


Վեգետաանոթային դիստոնիան (ՎԱԴ) տարբեր գործոնների ազդեցության արդյունքում զարգացած համախտանիշ է: Այն բնորոշվում էսիրտ-անոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիայով, ներքին օրգանների գործունեության տարբեր խանգարումներով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն