Թերապիա
Արյան մեջ ցածր խոլեսթերին. արդյո՞ք վտանգավոր է. nairimed.com
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ սիրտ-անոթային ախտաբանությունների ամենատարածված պատճառներն են գերճնշումը, ծխելը և բարձր խոլեսթերինը: Այդ պատճառով խոլեսթերինի որոշումը ներկայում իրականացվում է սքրինինգային ռեժիմով՝ ժամանակին հայտնաբերելու բարձր մակարդակը: Իսկ եթե հետազոտության արդյունքում պարզվում է, որ խոլեսթերինի մակարդակը ցածր, ապա ի՞նչ է դա նշանակում և որքանո՞վ է վտանգավոր:
Ինչի՞ համար է անհրաժեշտ խոլեսթերինը
Խոլեսթերինը միանման չէ: Տարբերում են «վատ» խոլեսթերին, որը դժվարացնում է արյան հոսքը և կուտակվում է մեր անոթների պատերին` վահանիկների ձևով, և «լավ» խոլեսթերին, որն օգտակար է և չի վնասում անոթները:
«Լավ»խոլեսթերինի օգտակար հատկությունները
- Ներառված է բջիջների թաղանթի կազմում և ապահովում է վերջինիս ամրությունը,
- վիտամին D-ի սինթեզի գործընթացում գլխավոր մասնակից է,
- մտնում է հորմոնների բաղադրության մեջ, այդ թվում` սերոտոնինի, սեռական և կորտիկոիդ հորմոնների,
- մասնակցում է լեղու արտադրության գործընթացին՝ դրանով իսկ մասնակցելով մարսողությանը,
- կարևոր դեր է խաղում նյարդային իմպուլսների փոխանցման գործընթացում,
- արյան հունով շարժվելիս իր հետ «վերցնում» է «վատ» խոլեսթերինի մոլեկուլները և տեղափոխում լյարդ՝ վերամշակման համար,
- պատասխանատու է աղիների պատի ամբողջականության համար և այլն։
Ինչպես է դրսևորվում արյան մեջ խոլեսթերինի ցածր մակարդակը
Խոլեսթերինի պակասը հղի է օրգանիզմում լուրջ քայքայիչ հետևանքներով։ Եթե այն ժամանակին չհայտնաբերվի և լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն, կարող են առաջանալ հետևյալ ախտանիշները.
- լիբիդոյի իջեցում, վիժումներ, անպտղություն,
- ընկճված հոգեբանական վիճակ, դեպրեսիա, կարող են ագրեսիվ փայլատակումներ լինել կամ ինքնասպանության փորձեր,
- ոսկրերի հաճախակի կոտրվածքներ, օստեոպորոզ,
- ճարպակալում,
- շաքարային դիաբետ,
- վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ,
- հեմոռագիկ կաթվածներ,
- մկանային թուլություն, դյուրհոգնելիություն,
- ավշային հանգույցների մեծացում,
- «յուղոտ» կղանք (ստեատորեա),
- ռեֆլեքսների արգելակում,
- ախորժակի անկում։
Արյան մեջ խոլեսթերինի իջեցման պատճառները
Հիպոխոլեսթերինեմիայի բերող գործոնները դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չեն։
Ստորև գիտականորեն ապացուցված պատճառների ցանկն է.
- երկարատև չվերահսկվող քաղցը և սննդակարգից ճարպերի բացառումը,
- մեծ քանակությամբ ածխաջրերի կիրառումը,
- լյարդի հիվանդությունները, որոնք բերում են խոլեսթերինի առաջացման ընկճման,
- հիպերթիրեոզը,
- երկարատև սթրեսները,
- նյութափոխանակության խանգարումները,
- մարսողական օրգանների հիվանդությունները, որոնք պաշարում են սննդի լիարժեք յուրացումը,
- տուբերկուլոզը, թոքաբորբը և այլ վարակիչ հիվանդությունները, որոնք ուղեկցվում են տենդով,
- սակավարյության որոշ տեսակները,
- ծանր մետաղների աղերով թունավորումները,
- խոլեսթերինի մակարդակն իջեցնող դեղերի գերդոզավորումը։
Ախտորոշումը և բուժումը
Արյան շիճուկում խոլեսթերինի պարունակության նորմաները պայմանավորված են մարդու սեռով և տարիքով։ Վատ արդյունքների մասին պացիենտները, սովորաբար, տեղեկանում են բժշկից, կամ (եթե լաբորատորիա դիմել են ինքնուրույն) հետազոտության արդյունքների թերթիկի վրա կլինեն կարմիր գծով նշումներ որոնք կվկայեն շեղումների մասին։
Եթե հետազոտության ժամանակ հայտնաբերվել է բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼՊ) պակաս, անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի և թերապևտի խորհրդատվության։ Բժիշկները լրացուցիչ հետազոտություններ կնշանակեն՝ հայտնաբերելու հիվանդության առաջացման պատճառները, կնշանակվի սննդակարգ և ախտանշային բուժում։ Կտրվեն առողջ կենսակերպի խորհուրդներ, և պացիենտին հաշվառման կվերցնեն, քանի որ բարձր է կաթվածների առաջացման ռիսկը։
Վտանգավոր է զբաղվել ինքնաբուժմամբ։ Ժողովրդական միջոցներն արդարացված են և արդյունավետ, եթե դրանք խորհուրդ են տրվել բժշկի կողմից։
Կանխարգելումը
Ինչ է պետք անել, որպեսզի խոլեսթերինը նորմայից չիջնի․
- լիարժեք առողջ սնունդ՝ օմեգա-3-ով հարուստ ձկնեղենի, ընկուզեղենի, բուսական յուղերի կիրառմամբ,
- անհրաժեշտության դեպքում` քաշի նվազեցում, սննդակարգի ճիշտ ընտրությամբ (մթերքների համակցումը և դրանց քանակը պետք է հիմնավորված լինի մասնագետների կողմից),
- բավարար քանակությամբ հեղուկներ (օրական առնվազն երկու լիտր հեղուկ),
- պետք է ժամանակին հետազոտվել և դիմել բժշկի, կանոնավոր կանխարգելիչ և բժշկական զննումներ անցնել,
- հրաժարվել վնասակար սովորություններից, հետևել ակտիվ կենսակերպին,
- նվազագույնի հասցնել սթրեսային իրավիճակները, բացասական իրադարձություններից հետո վերականգնողական հմտություններ ձեռք բերել։
23.07.2021 Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
12.03.2024
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
06.03.2024
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
04.03.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
15.02.2024
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
11.01.2024
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
08.01.2024
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
05.12.2023
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
11.10.2023
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
20.04.2023
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
28.03.2023
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
25.01.2023
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
29.09.2022
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
05.09.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY7nUIkN' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ