Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Սակավարյունություն՝ ինչո՞ւ է հետազոտությունն այդքան կարևոր. armeniamedicalcenter.am

Սակավարյունություն՝ ինչո՞ւ է հետազոտությունն այդքան կարևոր. armeniamedicalcenter.am

Բոլորիս հայտնի փաստ է, որ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար թթվածին է հարկավոր, որը թոքեր թափանցող օդից՝  էրիթրոցիտներում պարունակող հեմոգլոբինի օգնությամբ, հասնում են օրգաններ և հյուսվածքներ: Էրիթրոցիտներն արյան կարմիր գնդիկներն են, որոնց հիմնական ֆունկցիան հենց թթվածնի փոխադրումն է թոքերից դեպի բջիջներ, իսկ հյուսվածքներից էլ` ածխաթթվի հեռացումը: Հեմոգլոբինը էրիթրոցիտի կազմում գտնվող սպիտակուց է, որն անմիջապես կապվում է թթվածնի հետ (օքսիհեմոգլոբին):

Էրիթրոցիտների և հեմոգլոբինի պակասի՝ սակավարյունության դեպքում, օրգանիզմն անհրաժեշտ չափով թթվածին չի ստանում, որը վատ է անդրադառնում օրգանիզմի կենսագործունեության և վիճակի վրա: Առաջին հերթին, դա ազդում է գլխուղեղի, երիկամների, կմախքային մկանների  և այլ օրգանների վրա:

Թթվածնի պակասն օրգանիզմում արտահայտվում է հետևյալ ախտանիշներով.

  • աշխատունակության անկում և շուտ հոգնածություն,
  • սրտխփոց` հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
  • կարճացած շնչառություն և գլխացավ` հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
  • կենտրոնացման թուլացում,
  • գլխապտույտ,
  • մաշկի գունատություն,
  • ցնցումներ` ոտքերում,
  • անքնություն


Քանի որ սակավարյունություն կարող է զարգանալ աստիճանաբար, դանդաղ, ուստի ախտանիշների զարգացումը հաճախ աննկատ է մնում և անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում:

Սակայն, եթե ժամանակին վիճակը չբացահայտվի և բուժման չենթարկվի, հետևանքները կարող են բարդ լինել: Վաղ ախտորոշումը պացիենտին կարող է փրկել հետագա բարդություններից, քանի որ այդ վիճակին բերող պատճառները տարբեր են՝ հեմոգլոբինի սինթեզի համար անհրաժեշտ երկաթի պակասից և արյունահոսությունից սկսած` մինչև գենետիկ մուտացիաներ և չարորակ նորագոյացություններ:

Սակավարյունության հայտնաբերման համար կատարվում են հետևյալ հետազոտությունները.

  • արյան կլինիկական քննություն՝ լեյկոցիտային ֆորմուլայով,
  • թաքնված երկաթի կապման ունակության որոշում,
  • ռետիկուլոցիտներ,
  • երկաթի քանակ,
  • տրանսֆերրին, ֆերրիտին,
  • վիտամին В12, ֆոլաթթու:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ