Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Հանկարծակի առաջացած գլխապտույտ. nairimed.com

Հանկարծակի առաջացած գլխապտույտ. nairimed.com

Կտրուկ տեղից վեր կենալը կամ գլխի արագ շարժումը կարող են տհաճ հույզերի մի ամբողջ հեղեղ ստեղծել։ Այնպիսի զգացողություն է առաջանում, կարծես աշխարհը պտտվում է։ Հավասարակշռությունը պահելու համար անհրաժեշտ է լինում հենարան գտնել։ Ծանո՞թ իրավիճակ է։ Խոսքը գլխապտույտի մասին է։ Վերջինիս հետ պարբերաբար ընդհարվում են գրեթե բոլոր մարդիկ։ Ինչի՞ հետ է կապված այս երևույթը։ Որո՞նք են կանանց և տղամարդկանց գլխապտույտի պատճառները։

Ե՞րբ է գլուխը պտտվում


Գլխապտույտը բավականին տհաճ վիճակ է, որի ժամանակ մարդը, գտնվելով անշարժ վիճակում, զգում է իր շուրջը պտտվող առարկաներ։ Այս երևույթը կարուսել է հիշեցնում։ Բժշկության մեջ գլխապտույտն անվանում են վերտիգո։

Հաճախ գլխապտույտը վտանգավոր չէ մարդու համար։ Այն կարող է առաջանալ որոշ անվտանգ գործոններին ի պատասխան։ Դրանց վերացումից հետո տհաճ զգացողությունները լիովին անցնում են։ Սակայն, երբեմն, վերտիգոն կարող է ազդարարել լուրջ ախտաբանությունների մասին, որոնք ճիշտ և ժամանակին բուժում են պահանջում։

Վերտիգոյի զարգացման մեխանիզմը


Գլխապտույտը, անատոմիական տեսանկյունից դիտարկելիս, պատճառները բավականին պարզ են։ Մարդու հավասարակշռության պահպանման և տարածության մեջ կողմնորոշվելու համար պատասխանատու վեստիբուլյար համակարգը գտնվում է ներքին ականջում։ Շրջակա միջավայրում կողմնորոշվելու համար մարդուն օգնում են տեսողությունը, մկանային ռեֆլեքսները։ Ստացված ամբողջ տեղեկատվությունը մտնում է ուղեղ, և հենց վերջինս է վերահսկում վեստիբուլյար համակարգի աշխատանքը։ 

Երբեմն ներքին ականջի և ուղեղի միջև կապը կարող է ընդհատվել։ Մարդը չի կարողանում կողմնորոշվել տարածության մեջ։ Գլխապտույտ է առաջանում։ Խաթարված կապը վերականգնելու համար ուղեղն ամնիջապես մի քանի ռեակցիա է գործարկում։ Դրանցից մի քանիսը կարող են հարևան կենտրոններն ընդգրկել (օրինակ` փսխումային)։ Դա բերում է տհաճ ուղեկցող ախտանիշների առաջացման։

Հանկարծակի առաջացած գլխապտույտներ.  5 պարզ պատճառ


Սովորաբար, ուղեղի և վեստիբուլյար համակարգի միջև կապը հազվադեպ է խաթարվում և երկար չի տևում։

Գլխապտույտն ախտաբանություն չի համարվում հետևյալ դեպքերում.


1. Կարուսելի վրա պտտվելիս։ Նմանատիպ զվարճանքները լուրջ ծանրաբեռնվածություն են առաջացնում վեստիբուլյար համակարգի վրա։ Իսկ  եթե այն բնությունից թույլ է և չմարզված, ապա կարող է վերջինիս աշխատանքը խաթարվել։ Այսպիսի գլխապտույտներ, սովորաբար, առաջանում են կանանց մոտ, քանի որ նրանց մոտ ծանրաբեռնվածությանն ավելանում են նաև հոգեհուզական ապրումները։

2. Սթրեսներ, ապրումներ։ Եթե գլխապտույտն առաջացել է մեծ լսարանի առջև ելույթ ունենալու ժամանակ կամ ղեկավարի նկատողությունից հետո,  ապա վերտիգոյի պատճառը մեծ քանակությամբ ադրենալինի արտադրությունն է։ Այս հորմոնն անոթների սպազմ է առաջացնում։ Իսկ դա բերում է ուղեղի արյունամատակարարման ժամանակավոր դադարեցման։
 
3. Բարձրություն բարձրանալիս։ Այս դեպքում տհաճ երևույթները նույնպես համարվում են ֆիզիոլոգիական նորմա։ Բարձրություն բարձրանալիս մարդու աչքը չի կարող արագ կենտրոնանալ հեռու և մոտ առարկաների վրա։ Առարկաների վրա կենտրոնացման կտրուկ փոփոխությունները բերում են գլխապտույտի առաջացման։

4. Քաղց։ Այս խնդիրը բնորոշ է խիստ սննդակարգի բոլոր սիրահարներին։ Եթե մարդը բավարար սնուցում չի ստանում, ապա նրա օրգանիզմում գլյուկոզայի պակաս է առաջանում։ Հիմնական «վառելիքի» բացակայությունը բերում է գլխուղեղի աշխատանքի վատացման և գլխապտույտի առաջացման։

5. Ակտիվ վարժություններ։ Մարզումների սիրահարները պետք է հիշեն չափի մասին։ Չափազանց ակտիվ պարապմունքները կարող են բերել ճնշման անկման։ Դա բերում է գլխապտույտների առաջացման, իսկ երբեմն նաև՝ ուշագնացության։  Տհաճ վիճակի հիմքում կարող են ընկած լինել գլխի կտրուկ անհաջող շարժումները, որի արդյունքում խանգարվում է ուղեղի արյունամատակարարումը։

Գլխապտույտի նոպան կարող է առաջանալ որոշ դեղորայքի ընդունմանն` ի պատասխան։ Հաճախ տհաճ ախտանիշի աղբյուրը հակադեպրեսանտներ, հակաբիոտիկներ, հակաքաղցկեղային դեղերն են։ Եթե գլխապտույտի պատճառը դեղորայքն է, ապա անպայման դիմեք բժշկի՝ այն փոխելու համար։

Հանկարծակի առաջացած գլխապտույտ։ 6 ախտաբանական պատճառ


Գլխապտույտի պատճառները միշտ չէ, որ անվտանգ են։ Երբեմն տհաճ վիճակի պատճառը հիվանդությունն է։ Այդ դեպքում գլխապտույտը բավականին հաճախ է առաջանում և կարող է մի քանի վայրկյանից  երկար տևել։ Այդ երևույթի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ախտանիշի արտահայտվածությունը  նվազեցնել (իսկ երբեմն այն լիովին վերացնել) կարելի է միայն հիմնական հիվանդության ճիշտ բուժման դեպքում։

Այսպիսով, գլխապտույտի պատճառները կարող են լինել հետևյալ ախտաբանությունները.


1. Վեգետաանոթային դիստոնիա։ Համալիր խանգարումներ, որոնց ժամանակ մարդու մոտ առաջանում են բազմաթիվ շեղումներ։ Այս բոլոր ախտանիշները կապված են վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության խանգարման հետ։ Վեգետաանոթային դիստոնիայի տարածված նշաններից է գլխապտույտը։ Այս նոպաները, սովորաբար, պայմանավորված են կտրուկ շարժումներով, դիրքի արագ փոփոխությամբ։ Գլխապտույտները տևական չեն։ Դրանք անցնում են ինքնուրույն՝ առանց որևէ միջամտության։

2. Խանգարումներ պարանոցային հատվածում։ Տարբեր վնասվածքները, օստեոխոնդրոզը, միջողնային ճողվածքները կարող են պարբերաբար հիշեցնել իրենց մասին գլխապտույտի հանկարծակի առաջացած նոպաներով։ Սովորաբար դրանք առաջանում են պարանոցի ակտիվ շարժումներից հետո։ Նոպան ուղեկցվում է ախտահարված հատվածի ցավով, երբեմն ճռթոց է լսվում։

3. Սակավարյունություն։ Գլխապտույտ կարող է առաջանալ երկաթի դեֆիցիտի ֆոնին։ Հաճախ այս ախտաբանությունը դիտվում է կանանց և երեխաների մոտ։ Սակավարյունության դեպքում  նոպաներն ուղեկցվում են դյուրհոգնելիությամբ, ընդհանուր թուլությամբ, մաշկի գունատությամբ, նախաուշագնացային վիճակներով։

4. Հոգեծին գլխապտույտ։ Այս ախտաբանության պատճառը հիվանդի տագնապային վիճակն է (անկայուն հոգեկան ունեցող մարդիկ) կամ` տարած սթրեսները։ Այս մարդիկ, սովորաբար, գանգատվում են քնի խանգարումից, գիտակցությունը կորցնելու վախից, պարբերաբար առաջացող օդի պակասի զգացումից, ուժեղացած սրտխփոցից։

5. Վերտեբրոբազիլյար անբավարարություն։ Այս ախտաբանության ժամանակ ողնաշարային կամ բազիլյար զարկերակներում նվազում է արյունամատակարարումը։ Այս խնդիրները բերում են ուղեղի աշխատանքի խանգարման, որին բնորոշ են գլխապտույտի կանոնավոր նոպաները, որոնք կարող են տևել մինչև մեկ ժամ։ Բացի այդ, հիվանդները գանգատվում են սրտխառնոցից, փսխումից, կարող են դիտվել նաև տեսողական խանգարումներ։ Հաճախ տանջում է գլխացավը։

6. Հիպոտոնիա։ Ճնշման անկումը հաճախ ուղեկցվում է գլխապտույտի նոպաներով։ Երբեմն կարող են առաջանալ նախաուշագնացային վիճակներ։

Գլխացավ կարող են առաջացնել ալկոհոլային ինտոքսիկացիան, ջրազրկումը, մարմնի գերտաքացումը։ Տհաճ երևույթի հիմքում կարող են լինել տեսողական խնդիրները կամ ականջի վարակը։

Ուժեղ գլխապտույտ. 6 վտանգավոր պատճառներ

Որոշ դեպքերում վերտիգոն ահազանգում է ծանր վիճակների զարգացման մասին, որոնք անհետաձգելի բժշկական օգնություն են պահանջում։

Ուժեղ գլխապտույտի պատճառները կարող են լինել.

1. Լաբիրինթիտ (ներքին օտիտ)։ Ներքին ականջի վիրուսային վարակը, սկզբնական շրջանում, կարող է անախտանիշ ընթանալ։ Օտիտի միակ նշանը դառնում է գլխապտույտը, որը շարունակվում է մի քանի րոպե։ Այդպիսի նոպաները բավականին հաճախ են կրկնվում։ Հետագայում վիրուսային գործընթացը կարող է ախտահարել նյարդային համակարգը կամ ուղեղը։

2. Ուղեղի ցնցում։ Երբեմն գլխի վնասվածքից հետո միայն գլխապտույտ է առաջանում։ Պետք չէ անտեսել այդ ախտանիշը։ Այն ուղեղի ցնցման ուղղակի ապացույց է։ Ուղեղի լուրջ վնասվածքների կամ այտուցի զարգացման ռիսկը բացառելու համար անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։

3. Կաթված։ Եթե գլխապտույտը ուղեկցվում է հանկարծակի առաջացած թուլությամբ, մարմնի մասերի թմրածությամբ, տեսողության, խոսքի խանգարումով, ապա առկա է կաթվածի բարձր ռիսկ։ Սա ծանր ախտաբանություն է, որի ժամանակ խանգարվում է ուղեղի արյունամատակարարումը։ 

4. Միգրեն։ Ուժեղ գլխացավով ուղեկցվող գլխապտույտը կարող է ազդարարել միգրենի մասին։ Շատերը համարում են, որ այս վիճակն անվտանգ է։ Սակայն բժիշկները պնդում են, որ միգրենը, հատկապես բարձիթողի վիճակում, կարող է բերել ծանր ախտահարումների (երբեմն, նույնիսկ, ինֆարկտի, կաթվածի առաջացման)։

5. Սիրտ- անոթային հիվանդություններ։ Այս ախտաբանություններին բնորոշ է ամեն անգամ կանգնելիս գլխապտույտի առաջացումը։ Այն պայմանավորված է ճնշման կտրուկ անկումով։ Նմանատիպ ախտանիշները կարող են վկայել ջրազրկման մասին, որը բերում է արյան խտացման։ Սակայն, եթե խնդիրը  հեղուկի պակասի մեջ չէ, ապա կարող է պայմանավորված լինել առիթմիաների կամ սրտային անբավարարության զարգացմամբ։

6. Ուռուցքներ։ Վերտիգոյի պարբերաբար նոպաները, գլխացավերի հետ միասին, սովորաբար, գլխի մի կեսում, կարող են ազդարարել գլխուղեղում ուռուցքի զարգացման մասին։

Ի՞նչ անել


Հաճախակի գլխապտույտների պատճառներն ինքնուրույն որոշել գրեթե անհնար է։ Այդ պատճառով վերտիգոյի հետ հաճախակի բախվող  հիվանդներին խորհուրդ է տրվում դիմել թերապևտի կամ նյարդաբանի։ Մասնագետն ուշադրությամբ կուսումնասիրի հիվանդի գանգատները, կնշանակի համապատասխան ախտորոշիչ հետազոտություն։ Անհրաժեշտության դեպքում, բժիշկը հիվանդին կուղարկի քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի, սրտաբանի, էնդոկրինոլոգի խորհրդատվության։

Վերտիգոյի պատճառները հայտնաբերելու համար պացիենտին կարող են նշանակվել հետևյալ հետազոտությունները.

 

  1. Նյարդաբանական թեստեր. թույլ են տալիս գնահատել վեստիբուլյար ապարատի ֆունկցիոնալությունը։
  2. ՄՌՇ կամ ՀՇ. հայտնաբերում են տարբեր խանգարումներ (արյունազեղումներ, ուռուցքներ, անոթների ախտաբանություններ)։
  3. Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա.  ուսումնասիրվում է գլխի և պարանոցի անոթների վիճակը։ 
  4. Աուդիոմետրիա. թույլ է տալիս գնահատել լսողական ֆունկցիան։
  5. ԷԷԳ. ուղեղի կեղևի ակտիվության հետազոտման համար  բժիշկը կարող է էլեկտրաէնցեֆալոգրաֆիա նշանակել։


Գլխապտույտն արագ վերացնելու համար (եթե, իհարկե, այն վտանգավոր պատճառներով չի առաջացել) կարելի է  նստել ցանկացած մակերևույթի վրա, մի փոքր թուլանալ և 5-6 խորը ներշնչում-արտաշնչում իրականացնել։ Անպայման բացեք պատուհանը  (շինության մեջ գտնվելիս ), ապահովեք թարմ օդի ներհոսք։ Եթե վերտիգոյի պատճառներն անվտանգ են, ապա այդ գործողությունները լիովին բավարար են, որպեսզի գլխապտույտն արագ անհետանա։ 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Իմունիտետ. օրգանիզմի պաշտպանական ռեսուրսները. nairimed.com
Իմունիտետ. օրգանիզմի պաշտպանական ռեսուրսները. nairimed.com

Տեղային իմունիտետ (պատնեշային պաշտպանություն վարակից)

Վարակի գործոնների դեմ պաշտպանության առաջին գիծը մաշկը և լորձաթաղանթներն են...

Ոտքերում այրոցի զգացում. armeniamedicalcenter.am
Ոտքերում այրոցի զգացում. armeniamedicalcenter.am

Ոտնաթաթերի այրոցի տարբեր աստիճանի ցավոտ զգացողությունը՝ թեթևից մինչև տանջող, կարող է ուղեկցվել վերջույթների ծակծկոցով, թմրածության զգացողությամբ: Դրանք երբեմն այնքան ցավոտ են, որ խանգարում են քնել...

Ինչ վտանգների մասին է խոսում ոտքերի այտուցը. nairimed.com
Ինչ վտանգների մասին է խոսում ոտքերի այտուցը. nairimed.com

Ոտքերի այտուցը բավականին հաճախ զարգանում է երակների վարիկոզ լայնացման ժամանակ։ Ոտքերի այտուցը հղիության ժամանակ նույնպես հազվադեպ երևույթ չէ, որը կարող է զարգանալ բազմաթիվ պատճառներով...

Սրտանոթաբանություն
Արյան մեջ ցածր խոլեսթերին. արդյո՞ք վտանգավոր է. nairimed.com
Արյան մեջ ցածր խոլեսթերին. արդյո՞ք վտանգավոր է. nairimed.com

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ սիրտ-անոթային ախտաբանությունների ամենատարածված պատճառներն են գերճնշումը, ծխելը և բարձր խոլեսթերինը...

Սրտանոթաբանություն
Վեգետատիվ-անոթային դիստոնիա. armeniamedicalcenter.am
Վեգետատիվ-անոթային դիստոնիա. armeniamedicalcenter.am

Վեգետատիվ-անոթային դիստոնիան  (ՎԱԴ) վեգետատիվ գործառույթային խանգարումներով հիվանդություն է՝ տարբեր դրսևորումներով, և ախտորոշվում են ախտանշանների հիման վրա...

Խոլեցիստիտ. armeniamedicalcenter.am
Խոլեցիստիտ. armeniamedicalcenter.am

Խոլեցիստիտը լեղապարկի բորբոքումն է: 85-95 տոկոս դեպքերում այն ի հայտ է գալիս լեղաքարային հիվանդությամբ տառապողների մոտ: Հիվանդության այլ պատճառներն են՝ լեղու կանգը, բակտերիալ վարակը...

Վիրաբուժություն
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...

Վիտամիններ և միներալներ Ներզատաբանություն
Զկրտոց և հորանջ. armeniamedicalcenter.am
Զկրտոց և հորանջ. armeniamedicalcenter.am

Զկրտոցն արտաքին շնչառության ֆունկցիայի ոչ սպեցիֆիկ խանգարում է, որն առաջանում է դիաֆրագմայի ցնցումային կծկումներով, և ի հայտ է գալիս տհաճ կարճատև շնչառական շարժումներով: Այն երբեմն առաջանում է առողջ...

Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com

Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...

Ախտորոշում Էսթետիկ բժշկություն
Սակավարյունություն՝ ինչո՞ւ է հետազոտությունն այդքան կարևոր. armeniamedicalcenter.am
Սակավարյունություն՝ ինչո՞ւ է հետազոտությունն այդքան կարևոր. armeniamedicalcenter.am

Բոլորիս հայտնի փաստ է, որ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար թթվածին է հարկավոր, որը թոքեր թափանցող օդից՝  էրիթրոցիտներում պարունակող հեմոգլոբինի օգնությամբ, հասնում են օրգաններ և հյուսվածքներ...

Արյունաբանություն
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչու՞ ենք ուշաթափվում. nairimed.com
Ինչու՞ ենք ուշաթափվում. nairimed.com

Ուշագնացություն կամ գիտականորեն` սինկոպե, ասելով հասկանում ենք գիտակցության հանկարծակի, անսպասելի կորուստը, որը մի քանի րոպեից ավելի չի տևում, հաճախ տևում է վայրկյաններ...

Նյարդաբանություն
Ընդհանուր թուլություն. armeniamedicalcenter.am
Ընդհանուր թուլություն. armeniamedicalcenter.am

Ընդհանուր թուլությունը բնորոշվում է էներգիայի, առույգության, շարժունակության բացակայությամբ: Շատ կենսական կարևոր գործընթացներ (օրինակ, սնվելը և ըմպելը) կատարվում են, ասես, մեխանիկորեն...

Եղունգների օգնությամբ հնարավոր է պարզել օրգանիզմում առկա հիվանդությունները. armeniamedicalcenter.am
Եղունգների օգնությամբ հնարավոր է պարզել օրգանիզմում առկա հիվանդությունները. armeniamedicalcenter.am

Առողջ մարդու եղունգների հիմքում լուսնի մահիկ հիշեցնող սպիտակավուն շերտ է նկատվում: Լուսնաձև շերտն աճում է մաշկի տակ գտնվող մատրիքսից: Այն պատասխանատու է նոր բջիջների աճի համար...

Ախտորոշում
Չափում ենք անոթազարկը. նորմա՞ թե շեղում. nairimed.com
Չափում ենք անոթազարկը. նորմա՞ թե շեղում. nairimed.com

Եթե բժշկության հետ կապ չունեցող սովորական մարդուն հարցնեն, թե նա ինչ գիտի անոթազարկի (պուլսի) մասին, ապա նրա պատասխանը աղքատիկ կլինի։ Շատերը վստահորեն ցույց կտան դաստակը և նույնիսկ կցուցադրեն...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ