Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Շատ հորանջելու պատճառները. nairimed.com

Շատ հորանջելու պատճառները. nairimed.com

Հորանջելը բնական գործընթաց է, որը բնորոշ է յուրաքանչյուրիս։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հորանջում ենք և դա բացարձակապես նորմալ է։ Սակայն, երբեմն հորանջելը շատ հաճախ է կրկնվում, երբ առաջին հայացքից ակնհայտ պատճառներ չկան։ Նման դեպքում երևույթը պահանջում է զգոնություն, քանի որ դա կարող է կապված լինել որևէ ախտաբանության հետ։

Ի՞նչ է տեղի ունենում հորանջելու ժամանակ

Հորանջելը խորը ներշնչում է, որը տեղի է ունենում անգիտակցորեն՝ անկախ մեր կամքից։ Այն մեր կողմից չվերահսկվող ռեֆլեքս է։ Մենք լայնորեն բացում ենք բերանը, կատարում խորը ներշնչում, որի արդյունքում դեպի թոքեր ավելի շատ թթվածին է մտնում, քան սովորական շնչառության, այսինքն, տեղի է ունենում թոքերի խորը վենտիլյացիա։
 
Ինչո՞ւմն է դրա անհրաժեշտությունն` օրգանիզմի համար.

  • առաջին հերթին` օրգանիզմը թթվածնով ապահովելու, եթե այն չի բավարարում,
  • երկրորդ հերթին` ուղեղի արյունամատակարարումը (սնուցումը) բարելավելու համար,
  • երրորդ` նյարդային համակարգին աջակցելու համար։


Հաճախ հորանջելու բնական (ֆիզիոլոգիական) պատճառները

Դրանցից ամենահայտնին և տարածվածը քնկոտությունն է։ Բոլորին հայտնի է, որ երբ ցանկանում ենք քնել, ապա սկսում ենք հորանջել։ Տվյալ դեպքում հորանջելով՝ ուղեղը մատակարարվում է թթվածնով՝ պահելով այն ակտիվ վիճակում։ Նույն պատճառով սկսում ենք հորանջել առավոտյան արթնանալիս, հատկապես, եթե սովոր չեք այդ ժամին արթնանալ։ Հորանջելն օգնում է արթնանալ  և անցնել ակտիվ վիճակի։

Հոգնածությունը ևս ստիպում է հորանջել։ Երբ հոգնած ենք, օրգան-համակարգերի աշխատանքը դանդաղում է, շնչառությունը դառնում է մակերեսային, արյան մեջ բարձրանում է ածխաթթու գազի պարունակությունը։ Այս պարագայում հորանջելն ուժեղացնում է արյունամատակարարումը՝ նպաստելով օրգանիզմից ածխաթթու գազի հեռացմանը։

Մտավոր գերլարվածությունը ևս հորանջելու պատճառներից է, որն ակտիվացնում է հոգնած ուղեղը։

Սկսում ենք հորանջել նաև նյարդային լարվածության, անհանգստության ժամանակ։ Դա պայմանավորված է  նյարդայնանալու ժամանակ թթվածնի մեծ ծավալների ծախսով։

Տոթ, ծխախոտի ծխով լի տարածքներում, մարդկանցով լի մետրոյի վագոններում սկսում ենք հորանջել, քանի որ թթվածինը պարզապես չի բավարարում։ Նույն պատճառով սկսում ենք հորանջել նաև կայծակից առաջ, ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում կամ` բարձր լեռնային շրջաններում։

Ինքնաթիռով ճանապարհորդելիս հորանջելն օգնում է հավասարեցնել ճնշումը միջին ուղեղում, որի շնորհիվ վերանում է ականջների փակվածությունը։

Հորանջ կարող են առաջացնել որոշ պատրաստուկներ, մասնավորապես, հակադեպրեսանտները, հակահիստամինային միջոցները, որոշ ցավազրկողներ։

Հորանջելը վարակիչ է։ Մարդկանց մոտավորապես 60%-ը սկսում է հորանջել, երբ տեսնում է հորանջող մարդու, նույնիսկ` կինոյում կամ հեռուստացույցով։ Թե ինչու է դա տեղի ունենում, մինչև հիմա պարզ չէ։ Տեսություններից մեկն այս հայելային հորանջը բացատրում է էմպատիայով՝ ապրումակցման ունակությամբ։ Սա հաստատվում է այն փաստով, որ աուտիստները, լիովին սուզված իրենց աշխարհի մեջ, ինչպես նաև` մինչև 5 տարեկան երեխաները, չեն ենթարկվում հայելային հորանջին։ Իսկ ահա տիրոջ հետ հուզականորեն խիստ կապված շները սկսում են նրա հետևից հորանջել։

Հորանջի ախտաբանական պատճառները

Հորանջը միշտ չէ, որ անվնաս է, այն կարող է վկայել մի շարք ծանր հիվանդությունների մասին՝ լինելով դրանց ախտանիշներից մեկը։ Դրանք են.

  • սիրտ-անոթային հիվանդությունները, նախաինֆարկտային կամ նախակաթվածային վիճակները,
  • էպիլեպսիան,
  • ուղեղի չարորակ կամ բարորակ ուռուցքը,
  • զարկերակային թերճնշումը,
  • ցրված սկլերոզը,
  • վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները, մասնավորապես` հիպոթիրեոզը,
  • երակային անբավարարությունը,
  • լյարդի ախտաբանությունները,
  • նևրասթենիան և նևրոզը։


Սա բացատրվում է նրանով, որ այս բոլոր հիվանդություններն, այս կամ այն չափով, կապված են արյունամատակարարման խանգարման հետ, իսկ դա նշանակում է, որ առյա է թթվածնային անբավարարության, ինչը կոմպենսացվում է արտահայտված հորանջով։

Ինչը՞ պետք է զգոնացնի

Եթե հորանջը չի անցնում, նույնիսկ, երբ հանգստացել և քնել եք, գտնվում եք թարմ օդում կամ լավ օդափոխված շինությունում, և տևում է արդեն մի քանի օր, դիմեք բժշկի, այդ երևույթը կարող է վկայել որևէ հիվանդության մասին։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com
Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com

Ի՞նչ է նշանակում սրտային հազ։ Մենք գիտենք, որ հազը բրոնխաթոքային համակարգի խանգարման նշան է։ Եթե մարդուն տանջում է հազը, ապա պատճառը կարող է լինել բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի տուբերկուլոզը։ Բժիշկներից քչերն են նման...

Սրտանոթաբանություն Շնչառական համակարգ
Սառը ձեռքեր և ոտքեր. անհատական առանձնահատկությու՞ն, թե՞ վտանգավոր ազդակ. nairimed.com
Սառը ձեռքեր և ոտքեր. անհատական առանձնահատկությու՞ն, թե՞ վտանգավոր ազդակ. nairimed.com

Անշուշտ, շրջապատում կան մարդիկ, ում ոտքերն ու ձեռքերը մշտապես սառն են, նույնիսկ տաք շինության ներսում կամ շոգին։ Ի՞նչ է դա. օրգանիզմի առանձնահատկությու՞ն, թե՞ հիվանդության ախտանիշ...

«Կտրուկ վեր կացավ և ընկավ», կամ` ի՞նչ է օրթոստատիկ թերճնշումը (կոլափս). nairimed.com
«Կտրուկ վեր կացավ և ընկավ», կամ` ի՞նչ է օրթոստատիկ թերճնշումը (կոլափս). nairimed.com

Այսպես են կոչում կտրուկ կանգնելիս կամ երկարատև անշարժ կանգնած մնալուց, կամ մեծ ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո ուշագնացության զարգացումը, երբ տեղի է ունենում գիտակցության կորուստ...

Հանկարծակի առաջացած գլխապտույտ. nairimed.com
Հանկարծակի առաջացած գլխապտույտ. nairimed.com

Կտրուկ տեղից վեր կենալը կամ գլխի արագ շարժումը կարող են տհաճ հույզերի մի ամբողջ հեղեղ ստեղծել։ Այնպիսի զգացողություն է առաջանում, կարծես աշխարհը պտտվում է։ Հավասարակշռությունը պահելու համար անհրաժեշտ է...

Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը բնորոշ է որովայնի խոռոչի շատ հիվանդությունների: էզոֆագիտի ժամանակ դիտվում է կրծոսկրի հետևում մշտական այրոց, կերակրափողի երկարությամբ ցավն ուժեղանում է կլման ժամանակ, կապված սառը...

Վիրաբուժություն
Ճաքեր բերանի անկյուններում. armeniamedicalcenter.am
Ճաքեր բերանի անկյուններում. armeniamedicalcenter.am

Անգուլյար ստոմատիտը կամ անգուլիտը, կամ անգուլյար խեյլիտը բերանի անկյունների մաշկի կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտաբանական վիճակ է, որն ուղեկցվում է ճաքերի առաջացմամբ՝ ստրեպտոկոկերի կամ դրոժանման սնկերի...

Պորտալարային արյան ցողունային բջիջները. biostem.am
Պորտալարային արյան ցողունային բջիջները. biostem.am

Ծնողներին առաջարկվում է յուրահատուկ հնարավորություն՝ պահպանելով նորածնի պորտալարային արյունը, հոգալ իրենց երեխայի ապագան: Այս էտապում պորտալարային արյան ցողունային բջիջներն օգտագործվում են ավելի քան 80 հիվանդության...

Հևոց. armeniamedicalcenter.am
Հևոց. armeniamedicalcenter.am

Թթվածնի անբավարարության ադանշանը /հիմնական մատակարարներն են սիրտը և թոքերը/ թափառող նյարդով հասնում է գլխուղեղ և ակտիվացնում շնչական կենտրոնը, որն իր հերթին, շնչառության ռիթմի արագացման հրահանգ է տալիս...

Շնչառական համակարգ
Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները
Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները

Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքի  քացկեղի 1375 նոր դեպք, ու քաղցկեղի այս տեսակը առաջին տեղում է մեր երկրում մահացության հանգեցնող քաղցկեղային հիվանդությունների թվում: Նման վիճակագրությունը չի կարող չանհանգստացնել թե...

Շնչառական համակարգ
Ի՞նչ հիվանդություններ են բուժվում ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am
Ի՞նչ հիվանդություններ են բուժվում ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am

ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ապլաստիկ սակավարյունություն, բնածին դիզերիտրոպոետիկ սակավարյունություն, Ֆանկոնի սակավարյունություն...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Հոգեկան առողջություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Մանկական հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am

Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...

Դեղամիջոցներ
Մի՛ հապաղեք, դիմեք բժշկի. երիկամներն այնքան էլ «անմեղ» չեն. ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. armeniamedicalcenter.am
Մի՛ հապաղեք, դիմեք բժշկի. երիկամներն այնքան էլ «անմեղ» չեն. ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ