Թերապիա
Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշը բնորոշ է որովայնի խոռոչի շատ հիվանդությունների: էզոֆագիտի ժամանակ դիտվում է կրծոսկրի հետևում մշտական այրոց, կերակրափողի երկարությամբ ցավն ուժեղանում է կլման ժամանակ, կապված սառը, տաք, կոշտ սննդի ընդունման հետ:
Ախտորոշումը հիմնված է բնորոշ ցավային համախտանիշի և դիսֆագիայի նշանների վրա: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տալիս մոտորիկայի խանգարում, կերակրափողի ձևի անհամաչափություն, բարիումի դեպոյի առկայություն էրոզիաների, ֆիբրոէզոֆագոսկոպիան՝ լորձաթաղանթի հիպերէմիա և էրոզիաներ:
Կարդիայի ախալազիաների ժամանակ /կարդիոսպազմ, կերակրափողի իդիոպաթիկ լայնացում/ ցավը տեղակայվում է կրծոսկրի հետևում, խիստ կապված է դիսֆագիայի և սննդի ռեգուրգիտացիայի հետ: Ցավային էպիզոդը կարող է խթանվել սննդի ընդունմամբ:
Կլինիկական արտահայտություններից զատ, ախտորոշման համար կարևոր է ռենտգեն հետազոտությունը, որի ժամանակ դիտվում է բարիումի կանգ, կերակրափողի բավականին լայնացում և դիստալ մասերում նրա իլիկաձև նեղացում:
Դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ ցավը հաճախ տեղակայվում է կրծոսկրի ստորին մասում: Բնորոշ է նրա առաջացումը կամ ուժեղացումը ուտելուց հետո, հորիզոնական դիրքում, ցավը պակասում է մարմնի դիրքն արագ փոխելիս: Հիվանդությունն ախտորոշվում է ռենտգեն և էնդոսկոպիկ հետազոտություններով:
Ցավը ստամոքսի, 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի ժամանակ երբեմն կարող է տարածվել դեպի կրծքավանդակի ձախ կողմ, որը ստեղծում է ախտորոշման որոշակի դժվարություններ, հատկապես, եթե հիմնական հիվանդության ախտորոշումը դեռևս հաստատված չէ:
Որովայնի խոռոչի օրգանների ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիան և ուլտրաձայնային հետազոտությունը թույլ են տալիս հայտնաբերել կրծքավանդակում ցավային զգացողությունների իրական պատճառը:
26.12.2019 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ