Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ վիրուսային վարակներ են տարածված, ավելացե՞լ է, արդյոք, բժիշկներին դիմող մարդկանց թիվը: Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Ստելլա Հովհաննիսյանը։

–   Տարեցտարի դիմելիության վիճակագրական ի՞նչ փոփոխություններ եք նկատում։

–   Տարիների ընթացքում նկատվել է հիվանդների դիմելիության շեշտակի աճ‚ ինչն‚ իհարկե‚ պայմանավորված է բուժսպասարկման մատչելիությամբ‚ դրա որակի բարձրացմամբ‚ ինչպես նաեւ ազգաբնակչության հետ տարվող աշխատանքներով։

–   Ինչպիսի՞ն է վարակիչ հիվանդությունների միտումը։

–   Վերջին տարիներին դպրոցական եւ նախադպրոցական երեխաների շրջանում‚ ինչպես նաեւ մեծահասակների մոտ նկատվում է ջրծաղիկ հիվանդության ակտիվացում։ Վիրուսային վարակներից տարածված են հատկապես սեզոնային գրիպը, կոկսակի- եւ ԷԽՈ (ЕСНО) վիրուսները։

–   Բժիշկներին դիմելիության ո՞ր հիվանդություններն են գերակշռող։

–   Երեխաների շրջանում գերակշռում են սուր շնչառական վիրուսները‚ էնտերովիրուսները։ Մեծահասակների մոտ առավել տարածված հիվանդություններն են շաքարային դիաբետը‚ հիպերտոնիկ հիվանդությունը‚ սրտի իշեմիկ հիվանդությունը։

–   Որքա՞ն դեպքերում են հիվանդները հոսպիտալացվում ու որ ախտորոշումների դեպքում է դա կատարվում։

–   Հոսպիտալացման մակարդակը չի գերազանցում դիմելիության 10 տոկոսը։ Հոսպիտալացում տեղի է ունենում միայն ծանր դեպքերում։

–   Ինչպիսի՞ն է «Արմենիա» ԲԿ պոլիկլինիկայի դերը հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում։

–   «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկան սպասարկում է ավելի քան 70 հազար ազգաբնակչությանը․ իրականացնում է բուժական‚ կանխարգելիչ եւ հասարակական իրազեկման աշխատանքներ։

Վաղ հայտնաբերումը հիվանդության բուժման լավագույն գրավականն է։ Սրտի իշեմիկ հիվանդության‚ հիպերտոնիայի‚ շաքարային դիաբետի‚ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում հիվանդները գտնվում են թերապեւտների ամենօրյա հսկողության տակ։

 

Թերապեւտների եւ համապատասխան նեղ մասնագետների կողմից հիվանդները ստանում են խորհրդատվություն‚ իսկ ստացիոնար բուժման ցուցման դեպքում ուղեգրվում են «Արմենիա» բազմապրոֆիլ հիվանդանոց։

Ինչ վերաբերում է հիվանդությունների կանխարգելմանն‚ ապա դա պոլիկլինիկայի գերակա նպատակն է։

Նշեմ‚ որ պոլիկլինիկայում աշխատանքներ է իրականացվում նաեւ սոցփաթեթի շահառուների հետ։

–   Ինչպե՞ս է իրականացվում տարափոխիկ հիվանդությունների դեմ պայքարը։

–   Տարափոխիկ իվանդությունների կանխարգելումն իրականացվում է պատվաստումների միջոցով։ Անհրաժեշտ է հիշել‚ որ սեզոնային գրիպից պաշտպանվելը ո՛չ միայն առողջության պահպանում է‚ այլեւ կենսակերպի մշակույթ։

–   Ո՞րն է ձեր սկզբունքը։

–   Հասարակության առողջության պահպանումը մեր գերակա նպատակն է։ Մեր դեվիզն է` իրազեկված եք‚ ուրեմն պաշտպանված եք։ Միասին կանխարգելենք հիվանդությունները։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ