Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է.

  • սեզոնային ավիտամինոզ,
  • շարժողական ակտիվության նվազում,
  • արևային բարձր ակտիվություն` կապված ցերեկային ժամերի երկարելու հետ,
  • մթնոլորտային ճնշման հաճախակի տատանումներ,
  • շրջակա միջավայրի ջերմաստիճանի անկայունություն, ինչը հանգեցնում է մերթ գերսառեցման, մերթ` գերտաքացման,
  • օրգանիզմի բնական պաշտպանական ուժերի նվազում:


Գարնանը հաճախ սրվում են ստամոքսի, տասներկումատնյա աղիքի հիվանդությունները, հոգեկան և ալերգիկ հիվանդությունները, մաշկի, ներքին օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդությունները:

Այդ հիվանդությունների սրացումից խուսափելու համար պետք է նախ՝ լիարժեք սնվել, որը ցանկալի է դարձնել բազմազան՝ վիտամիններ և հանքանյութեր ընդունելով: Նախքան սեզոնին պատրաստվելուն ընդառաջ սննդակարգերի պահպանումը, կարևոր է հիշել, որ գործնականում բոլոր սննդակարգերը հանգեցնում են օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների և հանքանյութերի անբավարարության:

Պետք է սննդակարգում ներառել նաև կաթնամթերք, որոնք պարունակում են աղիների նորմալ աշխատանքի համար օգտակար մանրէներ:

Այդ շրջանում լավ կլինի առավելագույն ակտիվացնել շարժունակությունը: Գարնան գալու հետ հրաշալի հնարավորություն կա վազքի, քայլքի, հեծանվով զբոսնելու և մաքուր օդում այլ զբաղմունքների համար:

Միաժամանակ, կարևոր է ճիշտ հագուստ ընտրել՝ խուսափելու ինչպես շատ տաքանալուց, այնպես էլ՝ մրսելուց:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. elenaknsp.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ