Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Մեր օրգանիզմի 10 պաշտպանիչ համակարգերը (լուսանկարներ). blog.1in.am

Մեր օրգանիզմի 10 պաշտպանիչ համակարգերը (լուսանկարներ). blog.1in.am

Մարդկային օրգանիզմը բազմաթիվ բարդ համակարգերի միավորում է: Նման կարևոր համակարգերից մեկն այն է, որ օրգանիզմն օրական 24 ժամ, շաբաթը 7 օր մեզ պաշտպանում է արտաքին տարբեր սպառնալիքներից՝ հաճախ առանց մեր գիտության:

 

1. Հորանջել

 

Ինչո՞ւ ենք մենք հորանջում: Այս մեխանիզմն այսօրվա դրությամբ քիչ է ուսումնասիրված, սակայն գիտնականներին հաջողվել է պարզել, որ գլխավոր պատճառներից մեկը, ըստ որի մարդը հորանջում է, գլխուղեղի գերծանրաբեռնվածությունն է: Մենք քիչ ենք քնում, շատ ենք աշխատում, սթրես ենք տանում, այստեղ մեր օրգանիզմը գործի է դնում այդ պաշտպանիչ մեխանիզմը: Հորանջելով ավելի շատ թթվածին ենք ստանում:

 

2. Փռշտալ

 

Մենք փռշտում ենք այն ժամանակ, երբ քթի խոռոչում հավաքվում են շատ ալերգեններ, միկրոբներ, փոշի կամ էլ պարզապես չարաշահում եք խոհանոցում սև պղպեղը: Փռշտալով մարդն ազատվում է այն ավելորդից, ինչ կուտակվել է քթանցքներում:

 

3. Մարմնի ձգում


Մարմնի ձգումն օրգանիզմի յուրատեսակ պաշտպանական մեխանիզմն է, թեև մենք այն վերահսկում ենք ամբողջությամբ: Այդ պրոցեսը շատ կարևոր է մեր մարմնի նորմալ կենսագործունեության համար:

 

4. Զկռտալ

 

Զկռտալն ազդանշան է, որ ինչ-որ բան այն չէ մեր մարսողական համակարգի հետ: Իհարկե, կարող ենք զկռտալ նաև առանց լուրջ պատճառի, սակայն հիմնականում օրգանիզմն այդկերպ տեղեկացնում է, որ բավական է ուտել: Հարկավոր է դանդաղ ու չափավոր սնվել: Դրանից ազատվելու ունիվերսալ եղանակ չկա՝ մի մասին օգնում է շունչը պահելը, մյուսներին՝ մի բաժակ ջուրը, մի մասին էլ ոչինչ չի օգնում: Հարկավոր է պառկել ու սպասել, թե երբ զկռտոցը կանցնի: :)

 

5. Գիշերային ցնցումներ

 

Ձեզ ծանոթ կլինի զգացումը, երբ պառկած եք անկողնում, պատրաստվում եք քնել, բայց կարծես ձեր մարմնին հոսանք հարվածի: Մկանները մի վայրկյանում կրճատվում են այնքան արագ, որ անգամ կարող եք ցնցվել: Դա մեր օրգանիզմի պաշտպանական համակարգերից է: Բանն այն է, որ երբ սկսում եք քնել, ձեր շնչառության հաճախականությունը կտրուկ նվազում է պուլսը՝ դանդաղում, մկանները թուլանում են, իսկ գլխուղեղը դա ընկանում է որպես մահացություն: Հենց այդ պատճառով էլ այն հզոր ազդակ է ուղարկում իր տիրոջը փրկելու նպատակով: Երբ պարզում է գլխուղեղը, որ դուք չէիք էլ մահացել, հանգստանում է ու թողնում ձեզ հանգիստ քնել:

 

6. Խոնավությունից, ջրից մաշկի թառամում կամ կնճռոտում


Բոլորին է ծանոթ ջրից ոտքերի ու ձեռքերի մատների թառամելը, երբ սովորականից շատ եք մնում լոգարանում: Ի՞նչ օգտակար բան կարող է լինել դրանում: Գիտնականները պարզել են, որ մաշկի այդ փոփոխությունը պատահաբար տեղի չի ունենում: Մեր օրգանիզմը հասկանում է, որ գործ ունի բարձր խոնավության հետ, իսկ որտեղ խոնավ է, այնտեղ կարելի է սայթաքել: Այդ պատճառով էլ մեր մաշկը կնճռոտվում է՝ մեզ օգնելու համար:

 

7. Հիշողության կորուստ

 

Հիշողության կորուստը որոշ դեպքերում ոչ թե հարվածի արդյունք է, այլ մեր հոգեկան աշխարհը վատ հիշողություններից պաշտպանելու խորամանկ միջոց: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ բռնության զոհերը, աղետի ենթարկվածները դեմ չեն մոռանլ առավել սարսափելի պահերը:

 

8. Սագի մաշկ կամ փշաքաղվել


Մաշկը փշաքաղվում է, երբ մենք մրսում ենք կամ երբ էմոցիանալ առումով լարված ենք, դա նույնպես մեր օրգանիզմի հակառակ ռեակցիան է: Երբ մենք էմոցիոնալ լարված վիճակում ենք, մեր օրգանիզմը փորձում է մեզ պատել-պաշտպանել մազածածկույթով կամ մորթով, որը գրեթե չունենք:

 

9. Արցունքներ

 

Բացի պաշտպանիչ ֆունկցիայից՝ արցունքները ծառայում են նաև որպես օրգանիզմի էմոցիոնալ պաշտպանության գործիք: Գլխավոր նշաններից մեկը, որ ցույց է տալիս՝ մարդը զգում է ֆիզիկական ցավ կամ էմոցիոնալ ցավ, արցունքներն են: Երբ մարդը լացում է, նա կարծես թաղում է իր վիշտը:

 

10. Հավելյալ զգայարաններ


Չնայած մենք անընդհատ լսում ենք 5 զգայարանների մասին, մարդու մոտ դրանք ավելի շատ են: Այս զգայարաներն օգնում են պաշտպանել մարդկային մարմինը, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է դժբախտության մեջ:

Սկզբնաղբյուր. blog.1in.am
Լուսանկարը. blog.1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ