Թերապիա
Սրտանոթային հիվանդության մասին վկայող 5 գաղտնի ախտանշաններ. news.am
Սրտի կաթվածի մասին վկայող ախտանշանները՝ ցավ կրծքավանդակում եւ բազկի հատվածում, անբավարար շնչառություն, սրտխառնոց, շատերին են հայտնի, բայց պարզվում է՝ առավել քողարկված ախտանշաններ եւս գոյություն ունեն, որոնց ուշադրություն դարձնելով՝ կարող եք հիվանդի կյանքը փրկել, հաղորդում է NewsMax Health-ը:
Ստորեւ դրանցից հինգն ենք ներկայացնում.
- Անբացատրելի հոգնածություն. եթե որեւէ նորմալ գործողություն կատարելիս գլխապտույտ եւ հոգնածություն եք զգում՝ շատ հավանական է, որ սրտի հետ կապված խնդիր ունեք: Բավական է հիշել, որ հիշյալ օրգանը մարմնի շարժիչն է համարվում, քանի որ շարժումներ ապահովելու համար անհրաժեշտ ծավալով արյուն մատակարարելու գործառույթ է իրականացնում: Եթե ինչ-որ բան այն չէ, ուրեմն սրտի էլեկտրական համակարգին կամ փականների աշխատանքին վերագրվող խնդրի հետ գործ ունեք:
- Էրեկտիլ դիսֆուկցիա. Ավստրալիայում ավելի քան 90 հազար տղամարդկանց շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգ է սպառնում: Մասնավորապես, առողջ սեռական կյանք վարողների համեմատ, սրտի կաթվածից մահանալու վտանգը նրանց մոտ երկու անգամ ավելի բարձր է: Այնպես որ, խանգարման առկայության պարագայում հարկավոր է նաեւ սրտի հետազոտություն անցնել:
- Ոտքերի այտուցվածություն. ոտքերի եւ, մասնավորապես, կոճերի այտուցվածությունը երբեմն ժամանակավոր բնույթ է կրում եւ կարող է հորմոնալ հանգամանքներով՝ հղիությամբ, այս կամ այն դեղերի կողմնակի ազդեցությամբ, կամ աղի բարձր բաղադրություն ունեցող սննդակարգով պայմանավորվել: Սակայն որոշ դեպքերում երեւույթը վկայում է, որ սրտի արյուն մղելու գործառույթն այլեւս ցածր արդյունավետությամբ է իրականացվում: Այնպես որ, այտուցված ոտքերն էլ կարող են բժշկին տեսակցելու անհրաժեշտություն առաջացնել:
- Անհանգստություն, խուճապ, նյարդայնություն. սրտային հիվանդությունների մասին խոսելիս զգայական ախտանշաններին այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում: Իրականում, նյարդային վիճակն, ինքնին, կարող է սրտի կաթված խթանել: 2000 մասնակիցների շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ բարկացկոտ մարդկանց սրտի պսակաձեւ զարկերակի հիվանդության առաջացման՝ երկու, եւ սրտի կաթվածի՝ երեք անգամ բարձր հավանականություն է սպառնում:
- Արձակուրդային սրտի համախտանիշ. բուժհաստատությունների շտապ օգնության բաժնի աշխատակիցները վաղուց են նկատել, որ արձակուրդում գտնվող մարդկանց մոտ առացել հաճախ են սրտի հետ կապված խնդիրներ ի հայտ գալիս, քանի որ հիշյալ օրերին մարդիկ հակված են սովորականից շատ ուտել եւ խմել, ինչը կարող է սրտի անկանոն աշխատանք՝ կրծքավանդակում տհաճ զգացողություն հրահրել: Նկարագրված վիճակը մեծ մասամբ բուժելի է, թեեւ կարող է սրտի կաթվածի հանգեցնել: Այնպես որ, արձակուրդներին մի՛ վարանեք բժշկի օգնությանը դիմել՝ փոփոխությունների պատճառը պարզելու համար:
10.09.2014 Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. moeserdtse.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ