Թերապիա
Այտուցների առաջացման պատճառներն ու բուժումը
Տարբեր մարդկանց մոտ հյուսվածքներում տարբեր կերպ է հեղուկը կուտակվում, այդ պատճառով էլ որոշ մարդկանց մոտ այտուցները մշտապես են գոյանում, իսկ մյուսների մոտ էլ այն դրսևորվում է աչքերի տակի պարկիկներով:
Օրգանիզմում հեղուկի կուտակման և այտուցի առաջացման պատճառ կարող է լինել աղի չարաշահումը: Պատահում է նաև, որ այտուցն առաջանում է լյարդի կամ երիկամների ծանրաբեռնվածությունից, բայց չի կարելի մոռանալ, որ հեղուկի կուտակումը կարող է նաև լուրջ հիվանդության մասին վկայել:
Ցանկացած տեսակի այտուց հիվանդություն չէ, այլ միայն ախտանիշ է: Օրինակ, սրտի հիվանդությունների դեպքում այտուցները սովորաբար գոյանում են ոտնաթաթի կոճերի և սրնքամկանի հատվածում և ավելի են մեծանում երեկոյան կողմ:
Իսկ երիկամների խնդիրների դեպքում այտուցները հաճախ լինում են առավոտյան, դեմքի վրա, հատկապես կոպերին:
Ոտքերում ծանրության զգացումը, որն ուղեկցվում է ոտնաթաթերի կարմրությամբ և այտուցներով, որոնք մեծանում են երեկոյան կողմ, վարիկոզ հիվանդության ախտանշանն է:
Սննդակարգ
Եթե պացիենտի մոտ չեն հայտնաբերվել սրտի կամ երիկամների լուրջ հիվանդություններ, ապա կարելի է օգտվել ժողովրդական բժշկության մեղմ մեթոդներից, որոնք լավացնում են օրգանիզմի ջրա-աղային փոխանակությունը:
Շատ մրգեր ու բանջարեղեն միզամուղ ազդեցություն ունեն և նպաստում են հյուսվածքներից հեղուկի դուրս բերմանը: Դրանց շարքին են պատկանում վարունգը, ձմերուկը, դդումը, դդմիկը, մաղադանոսը, նեխուրը, կանաչ լոբին:
Դդմի միզամուղ ազդեցության դրսևորման համար հարկ է այն ուտել հում վիճակում, օրական 2 անգամ, կամ խմել դդմի հյութը, օրական մեկ բաժակ, 2-3 շաբաթ շարունակ:
Ձմերուկը նույնպես հիանալի մաքրում է բջիջներն ավելորդ հեղուկից, բայց դրա համար հարկ է օրական գոնե 1 ձմերուկ ուտել, մեկ շաբաթվա ընթացքում: Այս միջոցները մեղմ են, խնայում են օրգանիզմը և դրանցից կարելի օգտվել նույնիսկ քրոնիկական պիելոնեֆրիտի դեպքում: Իսկ ակտիվորեն ձմերուկ ուտելու դեպքում հարկ է խուսափել այդ ընթացքում կաղամբից, վարունգից, դդմիկից` աղիների խանգարումից խուսափելու համար:
Այտուցներից կարելի է ազատվել նաև խոտաբույսերի օգնությամբ. 1 թեյի գդալ դաշտային ձիաձետի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցնել, թողնել թրմվի, քամել, և խմել օրվա ընթացքում:
Հոգեբանությունն «ասում է», որ օրգանիզմում հեղուկը կուտակվում է այն դեպքում, եթե մարդն իր կյանքում չի ուզում ազատվել ինչ-որ մի բանից, կարծես նա կպել-մնացել է ինչ-որ իրավիճակի, իրի կամ մարդու:
Եթե հեղուկի կուտակումն արդեն մշտապես է խանգարում, ապա այն մտածելու տեղիք է տալիս, գուցե կյանքում ինչ-որ ավելորդ ու խանգարող բա՞ն է հայտնվել: Առանց ափսոսանքի հարկ է ազատվել դրանից, բաժանվել այն մարդուց, ով խանգարում է, դեն նետել անպետք իրը, շնորհակալություն հայտնելով անցյալին, իր տված բոլոր լավ բաների համար:
08.10.2012 Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
12.03.2024
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
06.03.2024
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
04.03.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
15.02.2024
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
11.01.2024
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
08.01.2024
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
05.12.2023
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
11.10.2023
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
20.04.2023
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
28.03.2023
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
25.01.2023
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
29.09.2022
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
05.09.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYjeGH6Y' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ