Թերապիա
Սնունդ «շարժիչի» համար
Խուսափել այնպիսի տարիքային հիվանդություններից, ինչպիսիք են իշեմիկ հիվանդությունը, կրծքահեղձուկը, ինֆարկտը, լիովին մատչելի է նաև այլընտրանքային կամ «համեղ»միջոցներով:
Գիտնականները պարզել են, որ ինֆարկտի ռիսկը 90%-ով նվազում է կենսակերպի մեջ ամենահասարակ փոփոխությունների շնորհիվ: Այժմ բոլորին, ովքեր ցանկանում են պահպանել իրենց երիտասարդ սիրտը, գիտնականները խորհուրդ են տալիս ազատվել ավելորդ քաշից, հնարավորինս քիչ նյարդայնանալ, խուսափել դեպրեսիայից, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, հրաժարվել ծխելուց: Եվ, բնականաբար, կատարել գոնե մի քանի ֆիզիկական վարժություններ, սնվել որակյալ մթերքով: Օրինակ, միս գնել նրբերշիկի փոխարեն, կաթնաշոռ`«կաթնաշոռային աղանդերի» փոխարեն, թխվածքը տանը պատրաստել և այլն:
Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է: Բայց 90% արդյունքը, որ ստուգվել է 22 երկրում կատարված 6 հազար հետազոտություններով, տպավորիչ է: Եվ, որպես օգնություն, կարելի է նաև այլ խորամանկություններ անել:
Լոլիկը, պարզվում է, այն մարդու լավագույն ընկերն է , ով իր սրտի մասին հոգ է տանում: Բնականաբար, կարմիր լոլիկը, որի կեղևի մեջ պարունակվում է լիկոպին հզոր հակաօքսիդանտը: Գիտնականները կամավորների հետ փորձեր են անցկացրել, նրանց մի մասին 15-ական մգ լիկոպին են տվել, մյուսներին` պլացեբո (սնահաբ): Փորձարարության վերջում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր լիկոպեն են ստացել, նշանակալիորեն բարձրացել է օքսիդդիսմուտազա ֆերմենտի ակտիվությունը: Այդ նյութը պաշտպանում է ԴՆԹ-ն ազատ ռադիկալներից: Բացի դրանից, նվազել է արյան սիստոլիկ ճնշումը և արյան C ռեակտիվ սպիտակուցը, որի առկայությունը վկայում է անոթների բորբոքման և աթերոսկլերոզի սկզբի մասին: Գիտնականները եզրակացություն են կատարել, որ լիկոպենը դրական է ազդում անոթների պատերի վրա, նպաստելով սիրտ-անոթային համակարգի նորմալ աշխատանքին: Նշենք, որ ամենից շատ լիկոպեն պարունակվում է ոչ թե հում, այլ ջերմամշակված լոլիկի, ինչպես նաև տոմատի մածուկի մեջ:
Իսկ բարձր ածխաջրատային մթերքը, առաջին հերթին հացը և սպիտակ ալյուրից պատրաստված ամեն ինչ, հարկ է օգտագործել հնարավորինս քիչ քանակությամբ: Այստեղ տեղին է հիշել «գլիկեմիկ ինդեքս» (ԳԻ) հասկացության մասին, որը հանրահայտ է որոշ սննդակարգերում: Որքան բարձր է մթերքի ԳԻ-ն (այն հաշվարկվում է լաբորատորիաներում), այնքան կտրուկ է բարձրանում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Մինչև այժմ կարծիք կար, թե այդ ինդեքսը հաշվարկելը կարևոր է միայն նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, բարձր ԳԻ-ով մթերքը գիրանալու նախապայման է: Բայց գիտնականները պարզել են, որ սննդաբաժնում բարձր ԳԻ-ով մթերքի գերակշռությունը 2 անգամ բարձրացնում է ինֆարկտի և սրտի այլ հիվանդությունների ռիսկը: Այդ պատճառով, նրանք առաջարկում են բոլոր մարդկանց, անկախ քաշից, ցածր ԳԻ-ով մթերք օգտագործել. ձավարեղեն, խոշոր աղացվածքի ալյուրից թխված հաց և այլն:
Հատիկեղենը, օրինակ, սևաձավարը, բրինձը, ցորենը, այժմ գրեթե կարդիոպրոտեկտորներ են համարվում: Մասնավորապես, թխվածքները դրանցով փոխարինելիս, մարդը նկատելիորեն ազատվում է ավելորդ քաշից: Իսկ գոտկատեղի ծավալը փոքրանում է, առաջին հերթին, ներորովայնային (վիսցերալ) ճարպի հաշվին, որը կուտակվում է սրտի, այն սնուցող զարկերակների հատվածում և տարիքի հետ դրանց տառացիորեն խեղդում է:
Հատիկեղենը օգնում է վերացնել երկու տեսակի ճարպերը` ներորովայնային և ենթամաշկային: Բանն այն է, որ հատիկից ստացված ալյուրի մեջ, ըստ էության, միայն օսլան է մնում, իսկ հատիկն ինքը լի է կենսաբանական ակտիվ նյութերով, որոնք կալորիա չեն պարունակում, դրա փոխարեն հագեցածության զգացում են ստեղծում: Սննդակարգերի ուսումնասիրությունները, որոնց մեծ մասը կազմված են հատիկավոր մթերքի հիման վրա, ցույց են տվել, որ դրանք օգնել են իջեցնել զարկերակային արյան ճնշումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը և բարձրացրել են ինսուլինի հանդեպ դիմադրողականությունը: Վերջինը նշանակում է, որ հատիկավոր մթերքը օգնում է կանխարգելել երկրորդ տեսակի շաքարախտը:
Երկրորդ օգտակար բուսամթերքը բջջանքն է, որի ամենալավ աղբյուրը հում բանջարեղենն է: Ըստ հետազոտությունների, ում սննդի մեջ առավելագույն քանակությամբ բջջանք է եղել (օրական 14 գ), միջինը 18%-ով քիչ է ենթակա եղել բոլոր տեսակի սիրտ-անոթային հիվանդություններին: Իսկ ովքեր նվազագույն քանակությամբ են բջջանք օգտագործել (օրական 6-8 գ) 58%-ով հաճախ են տառապել այդ խնդիրներից, ներառյալ կորոնար հիվանդությունները:
Իսկ որպես աղանդե՞ր: Կարելի է կակաո խմել կամ էլ ձմերուկ ուտել: Դրանք, պարզվում է, նույնպես սրտի և անոթների արժանի պաշտպանն են:
Ինչպես գիտենք, անոթների պատերը մի քիչ մկանների նման են, դրանք պետք է կծկվեն, որ արյունը առաջ մղեն: Երբ անոթները վատ են կատարում իրենց գործը, սիրտը ծանրաբեռնվում է, անոթների պատերին կուտակներ են ձևավորվում: Կակաոյի մեջ պարունակվում են ֆլավոնոիդներ կենսաբանական ակտիվ նյութերը: Դրանք հզոր հակաօքսիդանտ լինելով հանդերձ, կրկնապատկում են արյունատար անոթների «ազատ» բջիջների քանակը: Այդ բջիջները շրջանառվում են արյան հետ և «վերանորոգում են» անոթների վնասված պատերը: Դրանց բարձր մակարդակը, ըստ բազմաթիվ հետազոտությունների տվյալների, մատնացույց է անում սիրտ-անոթային հիվանդությունների ցածր ռիսկը:
Դե, իսկ ձմերուկը, պարզվում է L-ցիտրուլին կոչվող նյութի հարուստ աղբյուր է: Այն լայնացնում է արյունատար անոթները և, բնականաբար, իջեցնում զարկերակային արյան բարձր ճնշումը: Օրական L-ցիտրուլինի 6 գրամը մեկ ամսվա ընթացքում նվազեցնում է արյան ճնշումը մինչև նորմայի սահմանները և այն առավել հավասարաչափ է դարձնում, առանց տատանումների:
Բնականաբար, հիշեցնում են գիտնականները, հիպերտոնիկ հիվանդության դեպքում ձմերուկը բավարար չէ, բայց այն կարելի է որպես հակահիպերտենզիվ պատրաստուկների լրացում օգտագործել:
Պարզվում է, սիրտը երիտասարդ պահելն այնքան էլ դժվար չէ:
06.04.2012 Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
12.03.2024
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
06.03.2024
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
04.03.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
15.02.2024
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
11.01.2024
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
08.01.2024
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
05.12.2023
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
11.10.2023
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
20.04.2023
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
28.03.2023
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
25.01.2023
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
29.09.2022
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
05.09.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHu5j3y' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ