Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Հովհաննես Մանվելյան. Երկար ապրելն անիմաստ է...

Հովհաննես Մանվելյան. Երկար ապրելն անիմաստ է...

Երբ տարեցը մոռանում է հարազատ զավակին...  Դեռ 100 տարի առաջ մարդիկ ընդամենը 40 տարի էին ապրում։ 45 տարեկանն արդեն ծեր էր համարվում։ Այժմ 30 տարեկանում նոր ընտանիք են ստեղծում։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Եվրոտարածաշրջանում 2008–ին կյանքի միջին տեւողությունը կազմել է 82 տարի։ Սակայն հիմա, երբ մարդիկ սկսել են երկար ապրել, ի հայտ են եկել մի շարք նոր հիվանդություններ։

Միջազգային չափորոշիչներով առողջ ծերության ամենալուրջ խնդիրներից մեկը համարվում է դեմենցիան։
Ի՞նչ հիվանդություն է դա, որքանո՞վ է վտանգում մարդու երկար ու առողջ կյանքը, այս ուղղությամբ ի՞նչ վիճակ է մեր երկրում։

Այս եւ այլ հարցերի առթիվ ներկայացնում ենք Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Մանվելյանի տեսակետները։

«Ի՞նչ է դեմենցիան. դե նշանակում է ոչ, բացառում, իսկ մենցիա՝ միտք՝ մտքից դուրս։ Խորհրդային ժամանակ շատ հաճախ ախտորոշվում էր ծերունական պսիխոզ, սկլերոզ եւ այլն։ Սրանք այն վիճակներն են, երբ մարդը սկսում է հիշողության հետ զուգահեռ կորցնել ձեռքբերովի իր ունակությունները՝ մտավոր, խոսքի, լեզվական, ձեռքի աշխատանքի եւ այլն։


Ինձ դիմած հիվանդներից մեկը բողոքում էր, թե սեփական ստորագրությունն է մոռանում։ 53 տարեկան դասախոսը խոստովանում է, թե դասախոսություն կարդալիս չի գիտակցում՝ ճի՞շտ է ասում, թե՞ սխալ։


Հիվանդության զարգացման սկզբում մարդու մոտ ընկճվածություն, տրամադրության անկում է առաջանում, որովհետեւ սկսում է գիտակցել իր վիճակը՝ այլեւս չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնուրույն ճանապարհորդել եւ այլն։ Իսկ հետո՝ երբ արդեն հիվանդությունը խորանում է՝ մարդիկ այլեւս ի վիճակի չեն լինում ճիշտ գնահատել իրենց վիճակը։ Եթե 80 տարեկան պապիկը ոչ պատշաճ անեկդոտներ է պատմում կամ երիտասարդ կանանց ոչ տեղին հաճոյախոսում՝ ուրեմն պետք է ենթադրել, որ նրա մոտ դեմենցիա է։ Այս հիվանդությամբ մարդը կարող է մոռանալ, թե գդալն ինչպե՞ս պետք է պահել, ինչպե՞ս պետք է ուտել, կարող է իր պետքը հոգալ՝ մոռանալով տաբատն իջեցնել եւ այլն, եւ այլն։ Էլ չասած, որ կարող են անգամ պայթյունի, հրդեհի վտանգ ստեղծել։


Հայաստանում ավելի հաճախ հանդիպում է վասկուլյար՝ անոթային, դեմենցիան։ «Մեղավորը» հայկական պոպուլյացիային բնորոշ զարկերակային բարձր ճնշումն է։ Ողջ աշխարհում ընդունված է՝ բարձր ճնշում ունեցող մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում դեղորայք են ընդունում, որպեսզի առողջ ապրեն։ Հայաստանցիներն այդ փաստի հետ դժվար են համակերպվում։ Նշանակված դեղորայքը մեկ ամիս ընդունելուց հետո ասում են՝ «ճնշումս կարգավորվել է, ես հո հիվանդ չե՞մ, որ մշտապես դեղ խմեմ»։ Իրականում, զարկերակային բարձր ճնշումը չի բուժվում։ Ինչպես վատ տեսողության դեպքում մարդը պարտադրված է մշտապես ակնոց կրել, այդպես էլ՝ բարձր ճնշումը մշտապես պետք է դեղորայքով կարգավորել։ Հակառակ դեպքում զարկերակային գերճնշումը հանգեցնում է անոթային փոփոխությունների։ Գլխավոր թիրախներից մեկն ուղեղն է։ Ուղեղային հյուսվածքում առաջանում են պանրի անցքեր հիշեցնող մանր–մանր ինսուլտային օջախներ՝ միկրոինսուլտներ կամ, այսպես կոչված, «լռող ինսուլտներ»,–բացատրում է Հովհաննես Մանվելյանը։


Պարզվում է, որ դեմենցիան ախտահարում է աշխարհի բնակչության 1%–ին։ Տարիքը՝ 50 եւ ավելի։ Ալցհեյմերի նկարագրած առաջին հիվանդը 54 տարեկան կին է՝ Ավգուստան։


Ըստ մասնագետի՝ Ալցհեյմերի հիվանությունը դեմենցիայի տարատեսակներից մեկն է։ Հայտնի է, որ 65 տարեկանից հետո մարդկության քառորդ մասը տառապում է Ալցհեյմերի հիվանությամբ, իսկ 10 տարի հետո այդ հիվանդների թիվը կրկնապատկվում է։
Հովհաննես Մանվելյանը նշում է, որ մոռացկոտության խնդիրը 90% դեպքերում Ալցհեյմերի հիվանդություն կամ անոթային դեմենցիա է։ Մնացած 10%–ի մեջ են մտնում այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները՝ տարբեր ծագման էնցեֆ ալոպաթիաները, Պարկինսոնի հիվանդությունը, ցրված սկլերոզը եւ այլն։


Նյարդաբանը չափազանց կարեւորում է խնդիրներ ի հայտ գալուն պես մասնագետին դիմելը։


«Այդ դեպքում, ճիշտ ախտորոշելով հնարավոր է օգնել՝ դանդաղեցնելով հիվանդության զարգացումը։ Իսկ եթե կորցնում ենք, այսպես կոչված, «թերապեւտիկ պատուհանը»՝ այն ժամանակը, որի ընթացքում կարելի է օգնել, ապա, ցավոք, աշխարհում դեռեւս չկա այնպիսի դեղորայք, որով հնարավոր լինի կլինիկորեն զարգացած հիվանդությունը բուժել։


Եթե ավելի հասկանալի ասենք՝ երբ հիվանդն ինքն է գալիս որոշակի բողոքներով, ապա նրան հնարավոր է օգնել, իսկ երբ նրան «բերում են», ապա արդեն ուշ է։


Ինչպե՞ս է արտահայտվում խնդիրը։ Հիվանդը հիշողության կորստի հետ զուգահեռ կորցնում է սոցիալական իր դերը։ Օրինակ՝ ընտանիքը բողոքում է, որ տատիկն այլեւս առաջվա պես համեղ ճաշեր չի պատրաստում։ Բարեկամները, ցավալիորեն, ոչ թե հիվանդությունն են տեսնում, այլ սկսում են մեղադրել՝ չի ուզում տանը գործ անել, ճաշ պատրաստել կամ երեխային պահել։ Ծանո՞թ իրավիճակ է։
Նման դեպքերում պետք է նախ բացառել խնդիրը։ Գուցե ոչ թե չի ուզում, այլ՝ չի կարողանում»։


Հովհաննես Մանվելյանի վկայությամբ՝ դեմենցիայի խնդիրը ողջ աշխարհում չափազանց կարեւորվում է։ Պատճառն այն է, որ մարդիկ աշխատում են մինչեւ 60—65 տարեկանը, կենսաթոշակի անցնելուց հետո ուզում են վայելել կյանքը՝ մինչ այդ ճանապարհորդելու, տարբեր վայելքների համար գումար կուտակելով։ Բայց ստացվում է այնպես, որ մինչեւ 65–ը աշխատում են, իսկ 66–ում հանկարծ իրենց մոտ Ալցհեյմերի հիվանություն է ախտորոշվում։ 67–ում նա այլեւս ի վիճակի չէ հասկանալու թե ինքը որտե՞ղ է գտնվում, ի՞նչ է տեսնում, այնուհետեւ… մահանում է։


Այդ իսկ պատճառով զարգացած երկրներում այսօր խոշոր գումարներ են ծախսում, մեծ ջանքեր են գործադրում ինչ–որ լուծում գտնելու համար։


Իսկ մինչ այդ չափազանց կարեւոր է, որ մասնագետները ժամանակին նկատեն ձեռքբերովի ունակությունների ցանկացած կորուստ եւ ճիշտ ախտորոշեն։


«Ծերերը շատ հաճախ սկսում են հատուկ դիետաներ պահել։ Ասենք՝ մածուն են ուտում, միս չեն ուտում եւ այլն։ Այդ ժամանակ զարգանում է B1, B12–ի պակասություն, որը շատ արագ բերում է հիշողության կորստի։ Եթե ճիշտ ախտորոշվի եւ ճիշտ բուժում տարվի՝ վերականգնվեն այդ վիտամինները, ապա շատ հեշտ կարող է խնդիրը լուծվել։


Մեծերի մոտ հիշողության խանգարման՝ դեմենցիայի, իսկ փոքրիկների մոտ կրիտինիզմի է հանգեցնում հիպոթիրեոզը՝ վահանաձեւ գեղձի հորմոնալ դիսֆունկցիան, երբ սկսվում է քիչ հորմոն արտադրվել։ Ժամանակին ախտորոշեցիր՝ կարող ես իսկապես օգտակար լինել։
Շատ հաճախ դեմենցիայի համախտանիշին են հանգեցնում նաեւ ուղեղի օրգանական ախտահարումները՝ հիդրոցեֆալիա, ուռուցք եւ այլն։
Այս ամենից ելնելով, եթե մասնագետը հիվանդի մոտ հիշողության խնդիր է տեսնում, անհրաժեշտ է գլուխը նկարել՝ համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ իա, արյան հետազոտություն կատարել՝ անեմիան, հիպոթիրեոզը, վիտամինների պակասը բացառել եւ նոր միայն անցկացնել նեյրոփսիխոլոգիական թեստավորում, որպեսզի պատկերացնի իրական խնդիրը։


Փառք Աստծո, այսօր արդեն բժիշկների մեծ բանակ ունենք, որ ճանաչում, ախտորոշում են հիվանդությունը եւ բուժում»,–ասում է ԵՊԲՀ–ի նյարդաբանության ամբիոնի վարիչը։


Մասնագետը խորհուրդ է տալիս համապատասխան մասնագետին դիմել, երբ նկատում եք, որ մոռանում եք մոտ ծանոթի անունը կամ այն հեռախոսահամարը, որով միշտ զանգահարել եք։ Այսինքն, երբ ակնհայտ է ամենօրյա կենցաղային ակտիվության ախտահարումը, ապա բժշկին դիմելու ժամանակն է։ Հենց այդ ընթացքում դիմելը կլինի ամենաարդյունավետը։


Նման դեպքերում մասնագիտական բարձրակարգ սպասարկում կարելի է ստանալ Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» կլինիկայում գործող «Դեմենցիայի կաբինետում»։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչու՞ են սառչում ոտքերը. մասնագետը պատասխանում է ընթերցողների հարցերին. nairimed.com
Ինչու՞ են սառչում ոտքերը. մասնագետը պատասխանում է ընթերցողների հարցերին. nairimed.com

«Նաիրի» ԲԿ թերապևտ Ռուզաննա Ամյանը՝ պատասխանելով ընթերցողների հարցին, թե ինչո՞ւ են սառչում ոտքերը, նշել է, որ վերջին շրջանում հաճախ են լսում այսպիսի գանգատ։ Ըստ նրա՝ պատճառները բազմաթիվ են: Ընդունված է առանձնացնել ախտաբանական և ֆիզիոլոգիական պատճառները...

Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com
Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com

Ի՞նչ է նշանակում սրտային հազ։ Մենք գիտենք, որ հազը բրոնխաթոքային համակարգի խանգարման նշան է։ Եթե մարդուն տանջում է հազը, ապա պատճառը կարող է լինել բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի տուբերկուլոզը։ Բժիշկներից քչերն են նման...

Սրտանոթաբանություն Շնչառական համակարգ
Սառը ձեռքեր և ոտքեր. անհատական առանձնահատկությու՞ն, թե՞ վտանգավոր ազդակ. nairimed.com
Սառը ձեռքեր և ոտքեր. անհատական առանձնահատկությու՞ն, թե՞ վտանգավոր ազդակ. nairimed.com

Անշուշտ, շրջապատում կան մարդիկ, ում ոտքերն ու ձեռքերը մշտապես սառն են, նույնիսկ տաք շինության ներսում կամ շոգին։ Ի՞նչ է դա. օրգանիզմի առանձնահատկությու՞ն, թե՞ հիվանդության ախտանիշ...

«Կտրուկ վեր կացավ և ընկավ», կամ` ի՞նչ է օրթոստատիկ թերճնշումը (կոլափս). nairimed.com
«Կտրուկ վեր կացավ և ընկավ», կամ` ի՞նչ է օրթոստատիկ թերճնշումը (կոլափս). nairimed.com

Այսպես են կոչում կտրուկ կանգնելիս կամ երկարատև անշարժ կանգնած մնալուց, կամ մեծ ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո ուշագնացության զարգացումը, երբ տեղի է ունենում գիտակցության կորուստ...

Հանկարծակի առաջացած գլխապտույտ. nairimed.com
Հանկարծակի առաջացած գլխապտույտ. nairimed.com

Կտրուկ տեղից վեր կենալը կամ գլխի արագ շարժումը կարող են տհաճ հույզերի մի ամբողջ հեղեղ ստեղծել։ Այնպիսի զգացողություն է առաջանում, կարծես աշխարհը պտտվում է։ Հավասարակշռությունը պահելու համար անհրաժեշտ է...

Շատ հորանջելու պատճառները. nairimed.com
Շատ հորանջելու պատճառները. nairimed.com

Հորանջելը բնական գործընթաց է, որը բնորոշ է յուրաքանչյուրիս։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հորանջում ենք և դա բացարձակապես նորմալ է։ Սակայն, երբեմն հորանջելը շատ հաճախ է կրկնվում...

Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը բնորոշ է որովայնի խոռոչի շատ հիվանդությունների: էզոֆագիտի ժամանակ դիտվում է կրծոսկրի հետևում մշտական այրոց, կերակրափողի երկարությամբ ցավն ուժեղանում է կլման ժամանակ, կապված սառը...

Վիրաբուժություն
Ճաքեր բերանի անկյուններում. armeniamedicalcenter.am
Ճաքեր բերանի անկյուններում. armeniamedicalcenter.am

Անգուլյար ստոմատիտը կամ անգուլիտը, կամ անգուլյար խեյլիտը բերանի անկյունների մաշկի կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտաբանական վիճակ է, որն ուղեկցվում է ճաքերի առաջացմամբ՝ ստրեպտոկոկերի կամ դրոժանման սնկերի...

Պորտալարային արյան ցողունային բջիջները. biostem.am
Պորտալարային արյան ցողունային բջիջները. biostem.am

Ծնողներին առաջարկվում է յուրահատուկ հնարավորություն՝ պահպանելով նորածնի պորտալարային արյունը, հոգալ իրենց երեխայի ապագան: Այս էտապում պորտալարային արյան ցողունային բջիջներն օգտագործվում են ավելի քան 80 հիվանդության...

Հևոց. armeniamedicalcenter.am
Հևոց. armeniamedicalcenter.am

Թթվածնի անբավարարության ադանշանը /հիմնական մատակարարներն են սիրտը և թոքերը/ թափառող նյարդով հասնում է գլխուղեղ և ակտիվացնում շնչական կենտրոնը, որն իր հերթին, շնչառության ռիթմի արագացման հրահանգ է տալիս...

Շնչառական համակարգ
Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները
Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները

Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքի  քացկեղի 1375 նոր դեպք, ու քաղցկեղի այս տեսակը առաջին տեղում է մեր երկրում մահացության հանգեցնող քաղցկեղային հիվանդությունների թվում: Նման վիճակագրությունը չի կարող չանհանգստացնել թե...

Շնչառական համակարգ
Ի՞նչ հիվանդություններ են բուժվում ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am
Ի՞նչ հիվանդություններ են բուժվում ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am

ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ապլաստիկ սակավարյունություն, բնածին դիզերիտրոպոետիկ սակավարյունություն, Ֆանկոնի սակավարյունություն...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Հոգեկան առողջություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Մանկական հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am

Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ