Առաջին օգնություն Հրդեհներ շինություններում
Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել։ Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն` 01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից։
Հրդեհի դեպքում հաճախ ծուխն ավելի վտանգավոր է, բան կրակը, բոցը; Սինթետիկ նյութերը, որոնք օգտագործվում են վարագույրների, գորգերի, կահույքի և այլ իրերի արտադրության մեջ, այրվելուց թունավոր ծուխ են արձակում։ Եթե գտնվում եք ծխով լցված շենքում, ապա աշխատեք ինչքան հնարավոր է մոտ գտնվել հատակին, քանի որ թունավոր գազերը, ծուխը և տաք օդը թեթև են և բարձրանում են վեր։ Եթե չեք կարող շենքից դուրս գալ, մտեք որևէ սենյակ, որտեղ պատուհան կա։ Ծածկեք դուռը, խցանեք բոլոր ճեղքերը և անցքերը` սրբիչներով, լաթերով և հագուստով։ Օգնություն կանչեք պատուհանից։ Եթե հեռախոսը հասանելի է, ահազանգեք հրշեջ ծառայություն։ Մի՛ մտեք այրվող շինություն, եթե չգիտեք, թե որտեղ է գտնվում ձեր օգնության կարիքն ունեցող տուժածը։ Եթե կարող եք ներս մտնել այրվող շինություն առանց ձեզ վտանգի ենթարկելու, ապա հետևեք ստորև բերվող ցուցումներին՝
- Ձեր իրանի շուրջը փաթաթեք պարան և ձեզ հետ վերցրեք ազդանշանային համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ձեզ դուրս բերել այնտեղից։
- Յուրաքանչյուր դուռ բացելուց առաջ շոշափեք այն ձեռքի ափով և ստուգեք դռան տակից դուրս եկող օդը։ Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է։
- Եթե ներս մտնելն անվտանգ է, խորը շունչ քաշեք և նոր միայն բացեք դուռը։ Պահպանեք դեմքը ձեռքերով։
- Եթե ներսում ծուխ է, ապա քիթը և բերանը պաշտպանեք խոնավ գործվածքով և աշխատեք գտնվել հատակին մոտ։
- Տուժածին դուրս բերեք անվտանգ տեղ և հետո միայն կատարեք առաջնային զննում և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
Եթե ձեր հագուստը բռնկվել է, հիշեք «կանգնի՛ր, ընկի՛ր և գլորվի՛ր» սկզբունքը։ Դադարեցրեք ցանկացած գործողություն, ընկեք հատակին և գլորվեք այնքան, մինչև որ կրակը մարի։ Եթե բռնկվել է մեկ ուրիշի հագուստը, նրան գցեք հատակին և չբռնկվող որևէ գործվածքով (ծածկոցով) հանգցրեք կրակը։ Առանձնապես վտանգավոր են մեծ շինություններում բռնկված հրդեհները։ Պետք է գիտենալ այրվող շենքից անվտանգ դուրս գալու ուղիները: Մի օգտվեք վերելակներից։ Եթե աստիճանավանդակը լեցուն չէ ծխով, ապա հեռացեք աստիճաններով, իսկ եթե չեք կարող դուրս գալ, վերադարձեք սենյակ։ Զանգահարեք հրշեջ ծառայություն և հայտնեք հրդեհի և ձեր գտնվելու վայրը։
Տե'ս նաև "ԱՂԵՏՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYQT7Wqn' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ