Անեսթեզիոլոգիա
Անզգայացման վտանգները. armeniamedicalcenter.am
Անզգայացումը կենտրոնական նյարդային համակարգի արգելակման վիճակ է, որին բժիշկները հասնում են հատուկ դեղորայքի՝ անեսթետիկների շնորհիվ:
Մարդու մարմնի յուրաքնչյուր մմ-ում առկա են ցավային ռեցեպտորներ, որոնք որսում են ցանկացած գրգիռ և այն հասնցնում գլխուղեղ: Գլխուղեղը՝ պարզելով ստացած ազդակի բնույթը, հրահանգ է փոխանցում, և մարդը ցավ է զգում: Անզգայացման դեպքում ժամանակավորապես ընդհատում է այդ շղթան և արգելակում ցավի իմպուլսները:
Անզգայացումը գիտակցության անջատումն է (ընդհանուր անզգայացումը), անեսթեզիան ընդգրկում է ցավազրկման բոլոր միջոցները՝ անեսթետիկների օգնությամբ:
Գրգիռների ընդհատումը կարող է տեղի ունենալ ցանկացած մակարդակում, որից կախված անեսթեզիան դասակարգվում է.
- Մակերեսային. օգտագործվում են տեղային անեսթետիկներ, որոնք արգելափակում են ցավային ռեցեպտորները: Իմպուլսները ճնշվում են հենց սկզբնական էտապում:
- Տեղային. այս դեպքում արգելակվում է իմպուլսներ փոխանցող նյարդը: Անեսթետիկը ներարկվում է վիրահատության շրջանում: Ցավն ընդհատվում է նյարդի սկզբնամասում:
- Հաղորդչային. ի տարբերություն տեղային անեսթեզիայի, նյարդն արգելափակվում է ոչ թե վիրահատական շրջանում, այլ ցանկացած մակարդակում, որն ավելի հարմար է: Օրինակ, ձեռքի վիրահատության ժամանակ անեսթեզիան կարող է լինել անրակի շրջանում: Այս անզգայացումը բժշկից պահանջում է վարպետություն և ճշգրտություն: Եթե ասեղը կպչի նյարդին, ապա լուրջ բարդության պատճառ կարող է դառնալ, իսկ հաղորդիչից հեռու ներարկումը հնարավոր է ցավազրկում չառաջացնի:
- Էպիդուրալ. ցավն արգելակվում է նյարդի վերջավորության և նրա՝ ողնուղեղ մուտքի շրջանում: Անեսթետիկը ներմուծվում է էպիդուրալ տարածություն՝ ողնուղեղային խողովակի և ուղեղաթաղանթի միջև:
- Ընդհանուր. այս դեպքում ճնշվում է գլխուղեղի գործունեությունը: Գրգիռներն անցնելով ամբողջ շղթան՝ հասնում են գլխուղեղ. բայց գլխուղեղը ցավի հրահանգ չի տալիս, այդ պատճառով բուժառուն այն չի զգում:
Ամենաանվտանգը մակերեսային և տեղային անզգայացումներն են, իսկ ամենավտանգավորը համարվում է հաղորդչային անզգայացումը, որն օգտագործվում է միայն վերջույթների վիրահատությունների ժամանակ: Էպիդուրալ անզգայացում կատարվում է միայն մարմնի ստորին հատվածի վիրահատությունների ժամանակ (որովայնի խոռոչ, ոտքեր):
Հատկապես վտանգներով հղի է ընդհանուր անգայացումը:
Վտանգներից մեկը վիրահատության ժամանակ արթնացումն է: Իհարկե, անեսթեզիոլոգը նախապես հաշվարկում է հիվանդին անհրաժեշտ դեղաչափը. հաշվի են առնվում տարիքը, քաշը, անհատական յուրահատկությունները: Իսկ եթե այս էտապում որևէ սխալ է թույլ տրվում, ապա վիճակը շտկվում է սարքերի վերահսկման շնորհիվ: Մոնիտորինգ-մշտադիտարկումը գրանցում է պուլսը, արյան մեջ` թթվածինը, զարկերակային ճնշումը: Եթե հիվանդը ցավ է զգում, այս ցուցանիշներն անմիջապես ազդանշան կտան:
Կարծիք կա, որ անզգայացումն ազդում է կյանքի տևողության վրա: Դա այդպես չէ: Եթե ընդհանուր անզգայացումը նորմալ է ընթացել, ապա օրգանիզմի վրա նրա վնասը նվազագույն է:
Կա վտանգ նարկոզից հետո գիտակցության չգալու: Համաձայն վիճակագրության՝ 250,000 վիրահատություններից մեկը կարող է մահվան ելքով ավարտվել:
Որոշ բուժառուների մոտ անզգայացումից հետո կարող են դիտվել կոգնիտիվ դիսֆունկցիաներ: Դրանում դեր ունի նաև վիրահատական սթրեսը: Հաճախ նման խանգարումներ լինում են ծերերի մոտ, որոնց մոտ առկա են գլխուղեղի անոթների ախտաբանություն:
Անեսթեզիոլոգները հաշվի են առնում բոլոր այս նրբությունները և աշխատում են ճիշտ ընտրել ցավազրկող դեղորայքը, դեղաչափը, որպեսզի խուսափեն հնարավոր բարդություններից:
15.12.2021 Կարդացեք նաև
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
23.01.2024
1. Ո՞վ է իրականացնում անզգայացումը:
Անզգայացումն իրականացնում է բժիշկ-անեսթեզիոլոգը, ով ավարտում է բժշկական համալսարանը, այնուհետև անցնում ռեզիդենտուրա...
14.06.2018
Համարվում է , որ առաջինը «անէսթեզիա» տերմինը գործածել է հույն փիլիսոփա Դիոկորիդը մ.թ.ա. I դարում մանդրագորայի թմրանյութանման ազդեցությունը նկարագրելիս: «անէսթեզիա» տերմինը ծագում է...
13.05.2015
Չնայած այն հանգամանքին, որ այսօր մարդկանց մեծամասնությունը իրեն բավական «զարգացած» է համարում բժշկության հարցերում,«անզգայացում» (նարկոզ) բառն ինքնին հաճախ նրանց համար կտրուկ բացասական...
06.06.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ