Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48)
Դեռահասների ռիսկային վարքագիծը որպես վերարտադրողական խանգարումների պատճառ
Բանալի բառեր. Վերարտադրողական առողջության պահպանում, ռիսկային վարքաջիծ
Սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններին դեռահասների սոցիալական և հոգեբանական դեզադապտացիան, գենդեռային իմացության բացակայությունը պատճառ են դառնում վաղ սեռական հարաբերությունների և ռիսկային սեռական վարքագծի դրսևորման:
Սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունը, առանց հակաբեղմնավորիչների սեռական հարաբերությունը սեռավարակների և փոքր կոնքի օրգանների բորբոքական հիվանդությունների, անցանկալի հղիությունների պատճառ են դառնում, ինչը հաճախ ավարտվում է աբորտով կամ վաղ մայրությամբ: Վերարտադրողական համակարգի բազմաթիվ օրգանական և ֆունկցիոնալ հիվանդություններ սկսվում են հենց դեռահասության տարիքում և բացասաբար են անդրադառնում ապագա հղիությունների ընթացքի, սերնդի առողջության, հայրության հնարավորության վրա:
Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, սոցիալ տնտեսական անկման պայմաններում, առաջին հերթին տուժում են երեխաները և կանայք` հասարակության առավել խոցելի այն խավը, որն ապագայի կրողն: Դեմոգրաֆիկ ցուցանիշների բացասական տեղաշարժի հետ, սրացել է հետաքրքրությունը երեխաների և դեռահասների վերարտադրողական առողջության հանդեպ: Հետազոտողների մեծ մասը ահազանգում են դեռահասների վերարտադրողական առողջության բացասական տեղաշարժերի մասին [1-4]: Այսպիսի միտում դիտվում է նաև Հա-յաստանում [4]: Դեռահասության տարիքն է որոշում մարդու ֆիզիկական և հոգեբանական վիճակը ապագայում և այդ պատճառով առաջադեմ շատ պետություններում որպես պետական ռազմավարության առաջնահերթ հիմնախնդիր է ամրագրված երեխաների և դեռահասների վերարտադրողական առողջության պահպանման հարցը: ՀՀ որպես ՄԱԿ-ի անդամ-երկիր նույնպես միացել է երեխաներին և դեռահասներին նվիրված միջազգային կոնվենցիաներին և հռչակագրերին:
Վերարտադրության պրոցեսը մարդու մոտ կարգավորվում է նյարդահումորալ բարդ մեխանիզմներով: Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի պերիֆերիկ գեղձերի ֆունկցիոնալ լարվածությունը, որը բնորոշ է սեռական հասունացման տարիքին, արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցության տակ կարող է ձևափոխվել էնդոկրին կարգավիճակի կայուն խանգարումներով, ինչը իր հերթին կարող է նպաստել գինեկոլոգիական հիվանդությունների առաջացմանը և որպես անցանկալի հետևանք բերել վերարտադրության խանգարման և չբերության [5,6]: Դեռահասների վերարտադրողական առողջության վիճակը կարելի է դիտել որպես խիստ զգայուն, յուրօրինակ ինդիկատոր արտաքին և ներքին միջավայրերի փոփոխվող գործոնների նկատմամբ: Այս կարծիքին հետազոտությունների ընթացքում շատ գիտնականներ են հանգել: Սոցիալ-տնտեսական անկումների ժամանակ մի շարք երկրներում, ինչպես նաև Հայաստանում, արձանագրվեց դեռահասների վերարտադրողական առողջության բացասական միտում [7,8]: Դպրոցահասակ և դեռահաս տարիքն ունի իր ուրույն տեղը մարդու առողջության կենսական ցիկլում: Հենց դեռահասության շրջանում է ձևավորվում այն կենսակերպը, որին մարդը հետևում է մինչև իր կյանքի վերջը: Ըստ ԱՀԿ տվյալների, չափահասների շրջանում վաղաժամ մահացության 70%-ը պայմանավորված է դեռահասության տարիքում ձեռք բերված վարքագծով: Աշխարհում, դեռահասների տարիքային խմբում ավելացել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվը [7-9], որոնք կարող են պատճառ դառնալ վերարտադրողական առողջության բազմաբնույթ խանգարումների: Ուսումնասիրությունները անցկացված Ասիայի, Հարավային Ամերիկայի և Եվրոպայի 20 զարգացող երկրներում, ցույց են տվել, որ մարդկանց մեծ տոկոսը սեռական կյանքով սկսում են ապրել դեռահասության շրջանում: Հետազոտության արդյունքների հաշվետվությունում նշված է, որ այդպիսի սեռական հարաբերությունների մեծ մասը կրում են վտանգավոր բնույթ: Մի շարք գործոններ` ինչպիսիք են սեռական հարաբերությունների և զուգընկերների թիվը, հակաբեղմնավորիչների ցանկացած տեսակի օգտագործումը` ազդում են դեռահասի սեռական վարքագծի կուլտուրայի վրա:
Գիտական գրականության մեջ նշվում են նեգատիվ փոփոխություններ դեռահասների հիվանդացության ցուցանիշներում: Պաշտոնական ստատիստիկ տվյալների համաձայն մինչև 14 տարեկան երեխաների հիվանդացությունը աճել է 1,5 անգամ,իսկ 15-17 տարեկաններինը` ավելի քան 2,5 անգամ, ինչը 3,5 անգամ մեծ է մեծահասակների համեմատությամբ: Դեռահասների մեջ իջել է առողջ երեխաների թիվը և աճել է քրոնիկ հիվանդացության թիվը [10-13]: ՀՀ-ում`ըստ պաշտոնական տվյալների, դեռահաների տարիքային խմբում առկա միտումները հիմնականում հետևում են համաշխարհային միտումներին[4]: Անհանգստացնող դրություն է ստեղծվել հատկապես դեռահասության տարիքի վերարտադրողական համակարգի հիվանդությունների հետ կապված: Դեռահասների վերարտադրողական առողջության վրա ազդող բացասական գործոնների թիվը խիստ շատացել է: Նկատենք, որ մարդու վերարտադրողական ֆունկցիայի վիճակը նկատելի ազդեցություն է թողնում նրա սեռական սոցիալիզացիայի, անհատականության ձևավորման, ընտանիք ստեղծելու կարողության և հետևաբար` պետության ժամանակակից դեմոգրաֆիկ վիճակի վրա: Դեմոգրաֆիկ կանխատեսումների համաձայն, բնակչության բացասական աճը պայմա¬¬նավորված է ոչ բավարար վերարտադրությամբ [14]: Վաղ սեռական ակտիվությունը և նրա հետևանքները բացասական են անդրադառնում ազգաբնակչության վերարտադրողա¬կան հնարավորությունների վրա ֆերտիլ տարիքում: Այսպես, ՌԴ-ում մեծացել է սիֆիլիսով հիվանդացությունը 79 անգամ մինչև 14 տարեկան տղաների և 115 անգամ աղջիկների նույն տարիքային խմբերում: Գոնորեայի նկատմամբ հիվանդացությունը աճել է 1,8 անգամ մինչև 14 տարեկան տղաների և 1,1 անգամ 18-19 երիտասարդների շրջանում, իսկ սեռավարակներից հետո որպես բացասական հետևանքներ կարող են առաջանալ միզասեռական համակարգի քրոնիկ բորբոքական հիվանդություններ, որը կարող է բերել չբերություն, սերնդի որակի վատա-ցում: Անհրաժեշտ է նշել, որ ընդհանրապես, աղջիկների հիվանդացությունը 10-15%-ով գերազանցում է տղաների նույն ցուցանիշները, քանի որ դեռահասության տարիքում աղջիկներն ավելի զգայուն են տարբեր բժշկասոցիալական, տնտեսական և էկոլոգիական բնույթի անբարենպաստ ազդակների հանդեպ [19,20]: Անհանգստացնում է այն փաստը, որ ազգաբնակչության թվի նվազումը ուղեկցվում է ավելի խոցելի սոցիալական խմբերի` երեխաներ, դեռահասներ, ֆերտիլ տարիքի կանայք, առողջության վատացմամբ, մինչդեռ նրանց հետ է կապվում մոտակա սերնդի առողջության որակի լավացումը, ազգի վերարտադրողական պոտենցիալը [22,23]:
Որպես դեռահասի ռիսկային վարքագծի հետևանք է դիտվում վաղ հղիությանը: Վաղ հղիություն է համարվում դեռահասության տարիքում երեխայի սպասելու փաստը: Վաղ հղիությունը որպես օրենք 50–60% դեպքերում պլանավորված չէ և 30–40% դեպքերում անցանկալի է, ինչի պատճառով հաճախ ավարտվում է արհեստական ընդհատմամբ: Աշխարհում ամեն տարի ծննդաբերում է 15 մլն դեռահաս աղջիկ, որը ամբողջ ծնունդների 2,0–4,5%-ն է կազմում [3]: Դեռահասների վերարտադրողական առողջությանը վերաբերվող ախատանքների վերլուծությունից պարզվում է, որ անչափահաս տարիքում ծննդաբերությունը կազմում է 1,8–4,9%: Դեռահաս մայրերը առանձնանում են բարձր հիվանդացությամբ: Այսօր երիտասարդների մոտ սեռական հարաբերությունները ամուսնությունից առաջ կարծես թե դարձել են նորմալ երևույթ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեռահասների 40-50 %-ը սեռական կյանք սկսում է միջինը 15.52.4 տարիքում: Նրանք, անկասկած, համալրում են ոչ միայն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդացության, այլև սեռական համակարգի ախտաբանական փոփոխությունների ռիսկային խումբը, որն ապագայում վերարտադրողական պոտենցիալի համար արգելք է հանդիսանում:
Համաձայն Հայաստանում կատարված հարցումների տվյալների, աղջիկների մոտ 25 %-ն առաջին անգամ սեռական հարաբերություն է ունենում 13-19 տարեկանում: Տղաների 60%-ը առաջին սեռական հարաբերությունն ունենում են մինչև 19 տարեկանը: Այս տարիքային խմբերում շատ ցածր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների և հակաբեղմնավորման վերաբերյալ եղած գիտելիքները: Տղաների մոտ 80%-ը և աղջիկների մոտ 70%-ը ծնողների հետ սեռական կյանքի մասին երբեք չեն խոսել [4]:
Վերարտադրողական առողջության կարևոր ցուցիչներից է համարվում անպտղությունը: ՀՀ-ում` ըստ պաշտոնական տվյալների, 2009թ-ին անպտղություն արձանագրվել է վերարտադրողական տարիքի կանանց 16,8%-ի մոտ: ԱՀԿ գնահատմամբ՝ եթե երկրում անպտղությունը 15%-ը գերազանցում է, դա կարող է ազդել երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա:
Անպտղություն առաջացնող գործոնների մեջ խիստ կարևոր է սեռավարակների, աբորտների, վաղ հղիությունների բացասական նշանակությունը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների Հայաստանում տարեկան արձանագրվում է 8-10000 աբորտ: Աբորտների թվի մասին պաշտոնական տվյալները հավաստի չեն, քանի որ հաճախ դրանք չեն գրանցվում հիվանդանոցներում և գաղտնի են արվում: Պաշտոնական տվյալների համաձայն բարձր են դեռահասության տարիքի սեռավարակների թիվը: Համաձայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների Հայաստանում արձանագրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը աճել է:
Վերարտադրողական համակարգի խանգարումների կանխարգելման գործընթացը ճիշտ է սկսել հենց դեռահասության տարիքից: Անհրաժեշտ է ընդունել, որ լիարժեք չի գնահատվում սոցիալական միջավայրի, կյանքի պայմանների և կենսակերպի, ընտանիքի, ծնողների դերը դեռահասների վերարտադրողական առողջության ձևավորման և խանգարումների հարցում: Իսկ հիգիենիկ դաստիարակության և կրթության ավանդական մոտեցումները դեռահասներին չեն տալիս անհրաժեշտ իմացություն ժամանակակից պայմաններում վերարտադրողական առողջության ամրապնդման և պահպանման վերաբերյալ:
Անցումը շուկայական հարաբերություններին, ինչը բերեց արժեքների փոփոխություններ, նպաստեց ժամանակակից երիտասարդության սեռական վարքագծի լիբերալիզացիային: Նշված ոլորտի այժմյան վիճակը ներառում է այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսիք են` սեռական հարաբերությունը մինչ չափահաս դառնալը, սեռական կյանքը տարբեր զուգընկերների հետ և նրա օգտագործումը որպես ապրանք, աբորտը որպես ծնելիության կարգավորիչ, սեռական կյանքի նկատմամբ անհեռատես վերաբերմունքը և այս ամենը իրագործվում է աճող սերնդի ցածր բժշկասոցիալական տեղեկացվածության և սանիտարահիգիենիկ կուլտուրայի ֆոնի վրա: Բնական է, որ այդպիսի սեռական վարքագիծը նպաստում է ռիսկայնության էական բարձրացմանը դեռահասի և երիտասարդի առողջության համար: Գիտական շատ հետազոտություններ գալիս են հաստատելու, որ այդ պրոցեսում առաջնային է կանխարգելիչ բժշկա-սոցիալական միջոցառումների նշանակությունը: Վերարտադրողական բաղադրիչի նկատմամբ անհատի ակտիվ ինքնապաշտ¬պանման վարքագիծ կարելի է ձևավորել ճիշտ և ժամանակին արված սեքսուալ կրթության միջոցով: Դեռահասների մոտ ինքնապաշտպանության հմտությունների բացակայությունը, հիգիենիկ, հակաբեղմնավորիչ և վերարտադրողական մշակույթի ցածր մակարդակը որոշվում է նրանց ցածր տեղեկացվածությամբ հիգիենայի և վերարտա¬դրողական առողջության խանգարումների կանխարգելման հարցերում [15,16]: Հաճախ դեռահասը խնդրի լուծում տեսնում է փսիխոակտիվ նյութերի օգտագործման մեջ, ինչը խիստ ռիսկային է դարձնում նրա վարքագիծը: Խնդիր խնդրի ներսում պետք է համարել այն դեռահասների վերարտադրողական առողջությունը, ովքեր գտնվում են փսիխոակտիվ նյութերի բացասական ազդեցության տակ: Վիճակագրական տվյալները վկայում են, որ մեծանում է փսիխոակտիվ նյութեր օգտագործող դեռահասների թիվը, ինչն էլ նրանց վարքագիծը դարձնում է խիստ ռիսկային [21,22]:
Ամբողջ աշխարհում երեխաների վերարտադրողական առողջության պահպանման խնդիրը արդիական է և խնդրի ճիշտ, ոչ պասիվ լուծում է վարքագծային ռիսկերի նվազեցումը սեռական դաստիարակության միջոցով: Անվիճելի է այն հանգամանքը, որ հիվանդությունը ավելի հեշտ է կանխարգելել քան բուժել: Այդ պատճառով, չնայած վերարտադրության ֆունկցիայի վերա-կանգման և չբերության բուժման ոլորտներում անժխտելի հաջողություններին`առաջնահերթ խնդիր պետք է համարել բժշկա-սոցիալական համալիր միջոցառումները, որոնք ուղղված են հասարակության վերարտադրողական առողջության պահպանմանը [24]: Այդպիսի միջո-ցառումներից կարելի է նշել վերարտադրողական վարքի կարգավորումը, անցանկալի հղիությունների կանխարգելումը, աբորտների թվի կրճատումը, սեռավարակների կանխարգելումը[16], ինչը հատկապես արդիական է դեռահասության տարիքում, քանի որ հենց դեռահասության տարիքում է ձևավորվում վերարտադրողական համակարգը և հենց դեռահասի հետ է կապված ազգաբնակչության վերարտադրությունը և առողջ սերունդի ծնունդը, իսկ որպես ակտիվ հոգեբանական, սոցիալական, բժշկական կարգավորող կանխարգելիչ միջոց առաջադեմ երկրներում ընդունվում է սեռական դաստիարակությունը: Սեռական վարքագծի ձևավորումը սկսվում է մանկական տարիքից և հիմնականում իրականանում է դեռահասության տարիքում: Սեռական վարքագծի նորմերը արագ փոփոխվում են: Հասարակու¬թյան տարբեր շերտերում ընթացող սոցիալ-մշակութային փոփոխությունները բերում են սեռական հարաբերությունների նկատելի դեմոկրատացման, հատկապես երիտասարդների շրջանում, և սեռական դաստիարակությունը, համաձայն առաջադեմ շատ գիտնականների դիտարկումների, հենց այն ուղղորդիչն է, որը պիտի կարգավորի երեխաների և դեռահասների ռիսկայն վարքագիծը: Սեռական դաստիարակությունը (սեռակրթություն) բժշկական ու մանկավարժական միջոցառումների համակարգ է, որը նպատա¬կաուղղված է երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը: Բազային սոցիալական կողմնորոշիչների փոփոխությունը անկասկած բերում է դաստիարակության գործընթացի խնդիրների, ուղղությունների և ձևի վերանայման և վերագնահատման անհրաժեշտություն: Սեռական դաստիարակությունը ընդհանուր առմամբ և դրան ժամանակակից մոտեցում ցուցաբերելը խիստ արդիական է նաև ուսուցիչների և ծնողների սեռակրթության հանդեպ ոչ բարիացկամ վերաբերմունքի պատճառով, ինչն էլ բերում է վաղ անցանկալի հղիությունների, հղիության ընդհատումների, սեռական ոտնձգությունների, ընտանիքի ոչ ճիշտ պլանավորման, պուբերտանտության տարիքի իջեցման: Առողջությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, թե ինչ կարող է անել անհատը` հոգ տանելով իր առողջության մասին և առողջ ապրելակերպ վարելով, այլ նաև, նրան շրջապատող հոգևոր և ֆիզիկական միջավայրի և շրջապատի հետ ունեցած փոխհարաբերությունների ազդեցու-թյամբ, որոնք կարող են խթանել առողջությունը և կամ հակառակը` խանգարել եղած հնարա-վորությունների դրսևորմանը: Դեռահասների վերարտադրողական առողջության վրա բացասական ազդող ռիսկային գործոններ են համարվում ընտանիքի անբարենպաստ հոգեբանական վիճակը, դեռահասի սոցիալական մեկուսացումը, վաղ սեռական ակտիվությունը, անհրաժեշտ սեռական դաստիարակության բացակայությունը, ոչ բավարար սեռական հասունացման մակարդակը, արտաամուսնական սեռական կապերը, ոչ ամբողջական ընտանիքը, դեռահասի մոտ վնասակար սովորությունների առկայությունը, երեխայի և ծնողների մոտ քրոնիկական հիվանդությունների առկայությունը, գինեկոլոգիական հիվանդությունների մեծ տարածվածությունը [17,18]: Որոշ գիտնականներ ուշադրություն են հրավիրում ինտերնատներում ապրող երեխաների և դեռահասների ծայրահեղ վատ առողջական վիճակի վրա և հիմնավորում, որ նրանց առողջության ձևավորումը ընթանում է սոցիալական և կենսաբանական անամնեզի անբարենպաստ պայմաններում: Այս ամենը չի կարող չանդրադառնալ նրանց վերարտադրողական ֆունկցիայի ձևավորման վրա:
Դեռահասների սեռական դաստիարակության հարցը, որպես վերարտադրողական առողջության ռիսկային գործոններ կարգավորող ուղղորդիչ հայտնի է և բավականին ուսումնասիրված է աշխարհում: Երեխաների և դեռահասների վերարտադրողական առողջու-թյան խնդիրների շուրջ այլ երկրներում կատարված գիտական հետազոտությունները ունեն դրական նշանակություն, դրանք բազա են ստեղծում հետագա ուսումնասիրությունների համար: Սակայն որևէ պետությունում կատարված հետազոտությունները անհնար է տեղայնացնել մեկ այլ պետությունում, քանի որ վերարտադրողական առողջությունը, նրա ռիսկայնությունը, սեռական դաստիարակության ուղղորդիչը որոշվում են ազգային, մշակութային, բնակլիմայական, սոցիալական և շատ այլ կարգի գործոններով, որոնք առանձնահատուկ են յուրաքանչյուր երկրի համար: ՀՀ-ում դեռահասների սեռական դաստիարակության առանձնահատկություններն ու վարքագծային ռիսկերի նվազեցման ուղի-ները, որպես բժշկա-սոցիալական հիմնախնդիր, դեռևս չի գտել իր գիտական լուծումները: Սակայն ելնելով համաշխարհային վիճակագրական փաստերից, ինչպես նաև մեր երկրի սոցալ-տնտեսական իրավիճակից, կարելի է վստահ ենթադրել, որ այն ավելի քան արդիական է և անմիջականորեն դիպչում է մեր հանրապետության ազգաբնակչության լայն, ամենախոցելի խավերին: Ուստի, առաջ քաշված հիմնախնդրի ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել խնդրի բնույթը, առաջացման պատճառները և լուծման հնարավոր ուղիները բացահայտող հատուկ խորացված հետազոտություններ:
Գրականություն
-
Айламазян Э.К., Беляева Т.В., Виноградова Е.Г., Шутова И.А. Репродуктивное здоровье женщины как критерий биоэкологической оценки окружающей среды.. Вестн. Рос. ассоц. акушеров-гинекологов.1997, №3,с. 72-78.
-
Агаджанян Н.А., Скальный А.В.. Химические элементы в среде обитания и экологический портрет человека. М., КМК. 2001.
-
Баранов А.Н. Экология человека 2002, 4, с. 18-20.
-
Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվանանների ազգային ռազմավարություն
-
Коколина В.Ф. Гинекологическая эндокринология детей и подростков. Руководство для врачей. М: МИА 2001.
-
Коколина В.Ф. Гинекология детского возраста. М.: Медпрактика, 2003, с. 101-115.
-
Коколина В.Ф. Детская гинекология: Руководство для врачей. В.Ф. Коколина. М., ООО Медицинское информационное агентство. 2001.
-
Союнов, М.А. Патогенез нарушений становления репродуктивной системы у девочек и деву-шек в экологических условиях Приаралья. Автореф. дис. д-ра мед. Наук. М., 1997.
-
Буркин М.М., Теревников В.А., Шевцова О.В., Ананьева Н.Ю. Детская безнадзорность и проституция. Матер. конгр. по детской психиатрии. М., 2001, с. 170-171.
-
Баранов А.А., Щеплягина JI.A., Ильин А.Г., Кучма В.Р. Состояние здоровья детей как фактор национальной безопасности. Росс, педиатр, журнал. 2005, № 2, с. 4-8.
-
Ильин А.Г. Состояние здоровья детей подросткового возраста и совершенствование системы их медицинского обеспечения. Автореф. дис. докт. мед. наук. М., 2005.
-
Куинджи Н.Н., Степанова М.И. Современные технологии обучения школьников и их влияние на здоровье. Гигиена и санитария. 2000, № 1, с. 44-48.
-
Ямпольская Ю.А. Физическое развитие в исследованиях НИИ гигиены детей и подростков. Подходы к стандартизации исследований и оценки. Физическое развитие детей и подростков во второй половине XX века. М.: НЦЗД РАМН, 2003, 39, с. 103.
-
Захаров С.В., Иванова Е.И., Сакевич В.И. Репродуктивное поведение и здоровье подростков в России. Аналитический обзор. М.: Центр демографии и экологии человека, Инст-т народохоз. прогнозирования РАН, 2000, 63 с.
-
Кон И.С. Подростковая сексуальность на пороге XXI века. Социально-педагогический анализ. Дубна: Феникс+, 2001.
-
Сухарева Л.М., Куинджи H.H. Особенности формирования репродуктивного потенциала у современных школьниц. Российский педиатрический журнал. 1998,№1,с. 14-18.
-
Уварова, Е. В. Основные проблемы контрацепции у сексуально-активных подростков. Мать и Дитя. 2001, 6.
-
В.Ф. Коколина М.Ю. Митин. Состояние здоровья девочек и девушек-подростков в современных условиях. Профилактическая медицина.
-
Розенфельд А. Аборт и репродуктивное здоровье женщины. Планир. семьи. 1995, №3, с. 5-8.
-
В.И. Кулаков. Планирование семьи основа сохранения репродуктивного здоровья женщин. Охрана репрод. здоровья населения: Матер. Второй Национ. Ассамблеи. М., 1997,с. 12-14.
-
В.И. Кулаков. Актуальные проблемы репродуктивного здоровья женщин. В.И. Кулаков, О.Г. Фролова. Клинический вестник. 1997, № 2, с. 2.
-
В.Н. Ершов. Медицинские и социальные проблемы репродуктивного здоровья девушек-подростков. Контрацепция и здоровье женщины. 2001, № 2, с. 25-26.
-
И.Б. Медведева Оценка репродуктивного потенциала девочек-подростков. Проблемы репродукции. Специальный выпуск. 2009, с. 153-154.
-
Чернышева С.В. Научно-практические основы полового воспитания девочек-подростков в учебно-воспитательном процессе школы, 2008.

Կարդացեք նաև
Բանալի բառեր: ստոմատոլոգիա, ատամնային իմպլանտացիա
Ատամնային իմպլանտացիայում կարևոր տեղ է ընձեռվում իմպլանտատների առաջնային կայունության ապահովման ժամանակ իմպլանտատ-ոսկոր լարվածադեֆորմացիոն վիճակի սահմանափակմանը` հետագա ոսկրագոյացման ապահովման համար...

Բանալի բառեր. լյարդի վնասում, ներորովայնային արյան կորուստ, բարդություններ
Պոլիտրավման առաջնահերթ բժշկական խնդիրներից մեկն է, քանի որ այն հանդիսանում է մինչև 45տ մարդկանց մահացության թիվ 1 պատճառը [7]: Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգանները վնասվում են 19.6-36.5% դեպքերում [3]...


Բանալի բառեր. քրոնիկ հուզական սթրես, սթրեսի ռիսկային գործոններ, սթրեսի գեր-բեռնվածության ախտանիշներ, սթրեսակայունության մակարդակ, սթրեսի վերահսկում, Ժաննա Սեգալի հարցաշար...

Բանալի բառեր. նորածին, հոգեշարժական զարգացում, կենտրոնական նյարդային համա-կարգի պերինատալ հիպօքսիկ ախտահարում, նեյրոսպեցիֆիկ էնոլազա...

Բանալի բառեր. թոքային երակների վիրաբուժական մեկուսացում, շողացող առիթմիա
Ներկայումս շողացող առիթմիան (ՇԱ) իրենից բավականին լուրջ առողջապահական խնդիր է ներակայցնում: Առանձնահատուկ տեղ է գրավում միտրալ փականի հիվանդությամբ զու-գորդված ՇԱ...

Բանալի բառեր: սուր դակրիոցիստիտ, արցունքապարկի աբսցես, ֆլեգմոնա, դակրիոցիստո-ռինոստոմիա
Սուր դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի սուր բորբոքում, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով...

Բանալի բառեր: տրավմատիկ դակրիոցիստիտ, մոդիֆիկացված դակրիոցիստոռինոստոմիա, սիլիկոնային ինտուբացիա
Տրավմատիկ դակրիոցիստիտը հանդիսանում է խիստ ծանր պաթոլոգիա և զարգանում է արցունքաքթային խողովակի տրավմատիկ օբստրուկցիայի հետևանքով...

Բանալի բառեր:գլաուկոմա, կոնսերվանտ, մորֆոլոգիական փոփոխություններ
Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում էգլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշգլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա [3]...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն