Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48)

Տրավատանի, տաֆլոտանի, առանց կոնսերվանտի տաֆլոտան առաջացրած մորֆոլոգիական փոփոխությունները ճագարների աչքերի առաջային հատվածներում

Բանալի բառեր:գլաուկոմա, կոնսերվանտ, մորֆոլոգիական փոփոխություններ

Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում էգլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշգլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա [3]:

 

Ըստ С.Н. Федоров-ի [5] առաջային բացանկյունայինգլաուկոման դիտում են նաև որպես ցիլիար մարմնի իշեմիկ հիվանդություն, որը բերում է ներակնային հեղուկի (ՆԱՀ) սեկրեցիայի քչացմանը, որն էլ նպաստում է դիստրոֆիկ փոփոխությունների առաջացմանը աչքի դրենաժային համակարգում և բերում ՆԱՀ-ի հոսքի խանգարմանը և ներակնային ճնշման (ՆԱՃ) բարձրացմանը: Հետևաբար հիմնական բուժման մեթոդները ուղղված են ՆԱՃ իջեց-մանը: Բացանկյունգլաուկոմայի բուժման մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում պրոստա-գլանդինների անալոգների օգտագործումը, որոնք իջեցնում են ՆԱՃ-ը` ուվեոսկլերալ հոսքի ակտիվացման հետևանքով: Տրավոպրոստը, տաֆլուպրոստը պատկանում են սինթետիկ պրոստագլանդինների F2 խմբին, որոնց ազդեցության մեխանիզմը մետալո¬պրո¬տեազի սինթեզի ակտիվացումն է, որն իր հերթին բերում է ցիլիար մկանի ներբջջային մատրիքսի կոլագենի քչացմանը, մեծացնելով ՆԱՀ-ի ուվեոսկլերալ հոսքը: Սրանք հանդիսանում են պրոստագլան-դինային FP ռեցեպտորների բարձր ընտրողական ագոնիստներ: Տրավոպրոստը չունի ազդեսություն EP1 և EP2 ռեցեպտորների վրա: Տաֆլուպրոստը հանդիսանում է պրոստագլանդինների առաջին անալոգը, որը չի պարունակում կոնսերվանտ` բենզալկոն քլորիդ: Բենզալկոն քլորիդը ապակայունացնում է արցունքային թաղանթը, վնասում է լիպիդային շերտը, ունի նաև տոքսիկ ազդեցություն եղջրաթաղանթի և տրաբեկուլայի բջիջների վրա [7]: Տաֆլուպրոստը` շնորհիվ իր ֆտոր ածանցյալի, ունի 12 անգամ ավելի բարձր ընտրողականություն FP պրոստագլանդինային ռեցեպտորների հանդեպ ի տարբերություն այլ պրոստագլանդին¬ների անալոգների [6]: 

 

Նպատակն էր համեմատել in vivo, կոնսերվանտ պարունակող և առանց կոնսերվանտի պրոստագլանդինների(տրավատան, տաֆլոտան, տաֆլոտան առանց կոնսերվանտի), առաջացրած ձևաբանական փոփոխությունները ճագարների աչքերի առաջային հատվածների հյուսվածքներում: 

 

Նյութը և մեթոդները


Կատարվել է լաբորատոր հետազոտություն թվով 30 ճագարների վրա: Ճագարները պատկանում են Շերշելլա ցեղախմբին: Ճագարները բաժանված են 3 խմբի, յուրաքանչյուրում 10 ճագար, 4 ամսեկան և 2կգ մարմնի զանգվածով: Ճագարների ձախ աչքին կաթեցվել են փորձնական դեղերը, ամեն օր ժամը 20.00-ին, 50 մկլ քանակությամբ, 1 ամիս տևողությամբ, իսկ յուրաքանչյուրի համապատասխանաբար աջ աջքը վերցվել է որպես ստուգիչ: Այսպիսով առկա է 4 խումբ` 3 փորձարարական և 1 ստուգիչ: Օգտագործվել է հետևյալ կերպ`

 

I խումբ` տրավատան ALCON ֆիրմայի

II խումբ` տաֆլոտան SANTEN ֆիրմայի

III խումբ` տաֆլոտան առանց կոնսերվանտի SANTEN ֆիրմայի

IV խումբ` ստուգիչ

 

Մորֆոլոգիկ հետազոտության համար կատարվել է ճագարների աչքերի էնուկլեացիա, որոնք պահվել են 12% նեյտրալ ֆորմալինում: Պրեպարատնրը ներկվել են հեմատոքսիլին-էոզինով, որն օգնում է ընդհանուր պատկերացում ունենալ հետազոտվող հյուսվածքների մասին: Հիստոգրամի բնութագրի բացատրությունը անցկացվեց E-PL-10 օկուլյարով և A-Plan 10/0,25 և A-Plan 20/0,25 օբյեկտիվով մանրադիտակի մեծացմամբ (Axiostar plus ):

 

Արդյունքները և քննարկումը


Ինչպես ցույց է տվել հետազոտությունը,1-ին խումբ աչքերում դիտվել են հետևյալ փոփոխությունները `90%-ի մոտ ծիածանաթաղանթը մուգ-շագանակագույն է (նկ. 1):

 

 

Նկ. 1 Ծիածանաթաղանթիգույնի մգեցումը 

I-ին խումբ աչքերում

Հեմատոքսիլին-էոզին, Х 200

 

Եղջրենու էպիթելում տեղ-տեղ առկա է պրոլիֆերացիա և փոքր էրոզիաներ: Եղջրենու ստրոմայում նկատվում է այտուց, Շլեմյան խողողվակը լայնացած է (նկ. 2):

 

Նկ. 2. Շլեմյան խողովակի լայնացում

 I խումբ աչքերում: Հեմատոքսիլին-էոզին, Х 200

 

Ցիլիար վենուլները լայնացած են, ցիլիար մկանը ֆրագմենտավորված, նկատվում է միջթելիկային այտուց (նկ. 3):

 

Նկ. 3 Ցիլիար վենուլների լայնացում, ցիլիար մկանի ֆրագմենտացիա և միջթելային այտուց I խումբ աչքերում, հեմոտոքսիլին-էոզին, Х 200

 

2-րդ խումբ աչքերի փոփոխությունները համարյա նման են 1-ին խմբին,չնայած ծիածանաթաղանթիգույնի փոփոխությունը համեմատաբար ավելի քիչ է:Նույնպես առկա է ցիլիար երակների և Շլեմյան խողովակի լայնացում:

 

      

 Նկ. 4 Ցիլիար վենուլների լայնացում 

II խումբ աչքերում: Ներկված է հեմատոքսիլին-էոզինով, Х 200

 

3-րդ խմբի մոտ նույնպես նկատվում էր ծիածանաթաղանթի այտուց` արյունալեցված ու լայնացած անոթներով: Ակնագնդի թաղանթների միջև նույնպես առկա է այտուց և շարակցահյուսվածքային շերտի թելիկների տարանջատում (նկ. 5):

 

 

 Նկ. 5 Ծիածանաթաղանթի արյունալեցված անոթներ և այտուցված հյուսվածք, այտուց և մկանաթելերի ֆրագմենտացիա միջթաղանթային տարածությունում: Ներկված է հեմոտոքսիլին-էոզինով, Х 200

 

3-րդ խմբում փոփոխությունները համարյա նույնն են, սակայն ծիածանաթաղանթիգույնի փոփոխությունն այդքան արտահայտված չէ` համեմատ նախորդ երկուսի, չկան եղջրենու էպիթելային թաղանթի խոցեր կամ էրոզիաներ (նկ. 6): 

 

 Նկ. 6 Եղջրենու էպիթելային թաղանթի պահպանված վիճակը III խումբ աչքերում 

Ներկված է հեմոտոքսիլին-էոզինով, Х 200

 

Սակայն այս խմբի ճագարների մոտ նույնպես դիտվում էր ցիլիար երակների և Շլեմյան կանալի լայնացում:

 

Աղյուսակ 

Դեղերի անվ. 

Աչքերի թիվը 

Հիպերեմիա

Հետերոքրոմիա

Եղջրենու էրոզիա և պրոլիֆերացիա

Շլեյման կանալի լայնացում

Ցիլիար վենուլների լայնացում

ցիլիար մկանի ֆրագմենտացիա և միջթելային այտուց

Travatan

10

արտ.

9

8

9

9

7

Taflotan

10

արտ.

8

8

9

9

7

Taflotan 

 առանց կոնսերվանտ-ների

10

թույլ արտ.

8

-

9

9

6

 

Հետազոտությունները ցույց տվեցին, որ տրավատանը և տաֆլոտանը առաջացնում են առաջային ցիլիար երակների և Շլեմյան խողովակի լայնացում, դիտվում է միջհյուսվածքային այտուց: Բացի այդ, տրավատանը ավելի հաճախ տաֆլոտանից փոխում է ծիածանաթաղանթիգույնը: Դրա հետ մեկտեղ այս երկու դեղերի օգտագործման դեպքում նկատվում է եղջրենու էրոզիաների և խոցերի զարգացում: Ի տարբերություն այս երկուսի առանց կոնսերվանտի տաֆլոտանը չի առաջացնում եղջրենու էպիթելի դեֆեկտ: 


Գրականություն


  1. Еричев В.П., Якубова Л.В. Травопрост-новый аналог простагландина для лечения больных глаукомой. Журн. Глаукома. 2004, N2, с.77- 81.

  2. Фокин В.П., Балалин С.В. Анализ эффектив¬нос¬ти применения траватана в лечении пер¬вич¬ной открытоугольной глаукомы. Журн. Глаукома. 2006, N2, с.37 – 41.

  3. Егоров Е.А., Егорова Т.Е., Оганезова Ж.Г. Российский клинический опыт по изучению эффективности и безопасности 0,004% раст¬во¬ра травопроста (Траватан) в лечении откры¬то¬-угольной глаукомы. 2006.

  4. Christophe Baudouin Detrimental Effect of Preservatives in Eye Drops: Implications for the Treatment of Glaucoma. Acta Ophthalmol 2008; 86: 716-726. 

  5. Федоров С.Н., Ивашина А.И., Михайлова Г.Д. Вопросы патогенезаи лечения глаукомы,-М., 1981, С. 59-63.

  6. Takagi Y., et al. Тафлотан® (Тафлупрост 0,0015%) Фармакологический и клинический профиль. Exp. Eye. Res. 2004; 78; 767-77

  7. Hommer A. A review of preserved and preservative-free prostaglandin analogues for the treatment of open-angle glaucoma and ocular hypertension. Drugs Today, 2010; 46: 409-416. 

Հեղինակ. Ա.Հ. Հովհաննիսյան, Մ.Ս. Հարությունյան ԵՊԲՀ հետդիպլոմային կրթության ակնաբուժության ամբիոն УДК 617.7-007.681-08
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ