Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48)
Սուր դակրիոցիստիտով տառապող հիվանդների ժամանակակից բուժման տակտիկան
Բանալի բառեր: սուր դակրիոցիստիտ, արցունքապարկի աբսցես, ֆլեգմոնա, դակրիոցիստո-ռինոստոմիա
Սուր դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի սուր բորբոքում, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Սուր դակրիոցիստիտը իրենից ներկայացնում է դակրիոցիստիտի կլինիկական արտահայտության ձևերից մեկը:
Ինչպես հայտնի է դակրիոցիստիտը, կամ արցունքապարկի բորոքումը, կարող է արտահայտվել երեք կլինիկական ձևով` խրոնիկ, ենթասուր և սուր: Մեր բազամաթիվ տպագրություններում մենք հաճախ ենք անդրադարձել խրոնիկ դակրիոցիստիտի կլինիկային և բուժմանը: Այս աշխատանքի միջոցով մենք նպատակ ունենք անդրադառնալ սուր դակրիոցիստիտի բուժման ժամանակակից տակտիկային, քանի որ վերջինս հանդիսանում է քիչ լուսաբանված պաթոլո-գիա և կարիք ունի մեր կողմից խորը հետազոտությունների:
Սուր դակրիոցիստիտի պատճառ կարող են հանդիսանալ քթի ու հարքթային խոռոչների սուր կամ խրոնիկ բորբոքումը, ինչպես նաև քթի ու դիմային գանգի տրավման [2,6]:
Բացի նշված պատճառներից, սուր դակրիոցիստիտի էթիոլոգիայում մեծ դեր ունեն նաև արցունքային քարերը, որոնք հատկապես բնորոշ են երիտասարդ տարիքի կանանց: Ըստ որոշ տպագրությունների, սուր դակրիոցիստիտի զարգացման պատճառների մեջ արցունքային քարերի հանդիպման հավանականությունը կազմում է 7-11% [7]:
Սուր դակրիոցիստիտը արտահայտվում է թարախով լցված արցունքապարկի խիստ ցավոտ լայնացմամբ, միջային կանթուսի շրջանի մաշկի այտուցով և հիպերեմիայով: Արցունքապարկը ընդարձակվում է դեպի առաջ, ներքև և դուրս (նկ. 1):
Նկ. 1. Հիվանդի մոտ առկա է ձախ կողմից սուր դակրիոցիստիտ և դեմքի ֆլեգմոնա
Բորբոքումը առաջացնում է մինչարցունքապարկային այտուց, որի հետևանքով սուր դակրիոցիստիտով հիվանդի մոտ արցունքապարկի մասաժի ժամանակ թարախային արտադրությունը արցունքապարկից բացակայում է: Արցունքապարկի սուր բորոքումը տարածվում է նաև շրջակա մաշկի և ենթամաշկային բջջանքի վրա, առաջացնելով կոպերի պրեսեպտալ ցելուլիտ, ֆլեգմոնա և աբսցես (նկ. 2):
Նկ. 2. Հիվանդի մոտ առկա է ձախ կողմից սուր դակրիոցիստիտ, արցունքապարկի աբսցեսի ձևավորմամբ
Ծանր կլինիկական ընթացքի դեպքում մաշկի այտուցը և հիպերեմիան ընդգրկում են դեմքի համապատասխան կեսը, որը ուղեկցվում է խիստ արտահայտված ցավային ախտանիշներով: Արցունքապարկի աբսցեսը սովորաբար ինքնուրույն բացվում է դեպի դուրս, որը բերում է կլինիկական ախտանիշների մարմանը: Սուր դակրիոցիստիտի բազմաթիվ ռեցիդիվների հետևանքով երբեմն հիվանդի մոտ միջային կանթուսից ներքև ձևավորվում է արտաքին արցուն-քային խուղակ` խրոնիկական թարախահոսությամբ: Սուր դակրիոցիստիտի բորբոքային երևույթների լավանալուց հետո հիվանդությունը անցնում է ենթասուր, այնուհետև` խրոնիկական փուլին` խրոնիկ դակրիոցիստիտի ախտանիշներով:
Խիստ հազվագյուտ դեպքերում սուր դակրիոցիստիտի ռեցիդիվները զարգանում են առանց ռեմիսիայի շրջանում խրոնիկ դակրիոցիստիտի կլինիկական ախտանիշների: Նման դեպքերում հիվանդը լինում է ասիմպտոմատիկ սուր դակրիոցիստիտը բուժելուց հետո: Արդեն իսկ ապացուցված է, որ նման կլինիկական ընթացքով սուր դակրիոցիստիտի էթիոլոգիան պայմանավորված է արցունքային քարերով: Դակրիոլիտները խցանում են արցունքաքթային խողովակը և սկիզբ դնում սուր դակրիոցիստիտի զարգացմանը: Արցունքային քարերի տեղաշարժման և արցունքաքթային խողովակի լուսանցքի անցանելիության վերականգնման հետևանքով սուր դակրիոցիստիտի ախտանիշները վերանում են, և հիվանդը դառնում է ասիմպտոմատիկ: Նշված կլինիկական ընթացքով սուր դակրիոցիստիտը հանդիպում է խիստ հազվադեպ, և գրականության մեջ սակավ տպագրություններ կան, որոնք նկարագրում են դակրիոլիտով պայմանավորված և առանց խրոնիկ դակրիոցիստիտի զարգացման սուր դակրիոցիստիտի կլինիկական դեպքեր [5] (նկ. 3):
Նկ. 3. Արցունքային քարերը հեռացվել են բորբոքված արցունքապարկից:
Ինչպես արդեն նշվեց, որպես բարդություն, սուր դակրիոցիստիտը սովորաբար առաջացնում է օրբիտայի պրեսեպտալ ցելուլիտ և աբսցես: Այս հանգամանքը պայմանավորված է արցունքապարկի անատոմիական դիրքով: Ունենալով առաջային դիրք օրբիտայի սեպտումի նկատմամաբ, և այսպիսով հանդիսանալով արտաակնակապճային օրգան, բորբոքային պրոցեսը սուր դակրիոցիստիտի դեպքում սովորաբար չի տարածվում դեպի օրբիտա: Սակայն գրականության մեջ սակավ չեն այն տպագրությունները, որոնք նկարագրում են օրբիտայի ցելուլիտի և աբսցեսի կլինիկական դեպքեր`որպես սուր դակրիոցիստիտի բարդություն:
Martins M.C., Ricardo J.R. նկարագրում են սուր դակրիոցիստիտի հետևանքով զարգացած օրբիտայի աբսցեսի մեկ կլինիկական դեպք: Հեղինակները վկայում են, որ օրբիտայի աբսցեսը սուր դակրիոցիստիտի հետևանքով հանդսիանում է խիստ հազվագյուտ երևույթ: Ներկայացված հիվանդի մոտ օրբիտայի աբսցեսը զարգացել է ակնակապիճի ինտրակոնալ տարածությունում և բուժվել է օրբիտոտոմիայի միջոցով [4]:
Ըստ մեկ այլ տպագրության, ակնաբույժներ Maheshwari R., Maheshwari S. Shah T. ներկայացնում են օրբիտայի աբսցեսի վեց կլինիկական դեպք, որոնք նույնպես զարգացել են որպես սուր դակրիոցիստիտի բարդություն: Հիվանդներից չորսի մոտ զարգացել է օրբիտայի էքստրակոնալ աբսցես, իսկ երկու հիվանդի մոտ` օրբիտայի ինտրակոնալ աբսցես: Հեղինակները նկարագրում են, որ օրբիտայի ինտրակոնալ աբսցեսով հիվանդների մոտ զարգացել է տեսողության անդարձելի կորուստ, որը պայմանավորված է եղել ակնագնդի և տեսողական ներվի թարախային ախտահարմամբ [3]:
Այսպիսով, ներկայացված կլինիկական դեպքերը վկայում են, որ սուր դակրիոցիստիտը հանդիսանում է ոչ միայն արցունքապարկի լոկալ բորբոքային պրոցես, այլ նաև որոշ բարդացած դեպքերում այն կարող է բերել անվերադարձ կուրության և տեսողական օրգանի կորստի:
Սուր դակրիոցիստիտի բուժումը վաղ շրջանում հանդիսանում է տեղային և սիստեմային հակաբիոտիկոթերապիան: Արցունքապարկի աբսցեսի ձևավորման դեպքում ցուցված է կատարել արցունքապարկի թարախակույտի հատում և դրենավորում [1]:
Սուր դակրիոցիստիտի ուշ շրջանի բուժումը` դակրիոցիստոռինոստոմիան, կատարվում է հակաբիոտիկոթերապիայի ֆոնի վրա` հիվանդության խրոնիկ փուլում: Ըստ տարբեր տպագրությունների, խրոնիկական դակրիոցիստիտի ռադիկալ վիրաբուժական բուժումը` դակրիոցիստոռինոստոմիան, կատարվում է սուր դակրիոցիստիտի բուժումից երեքից չորս շաբաթ անց: Արդեն իսկ ապացուցված է, որ դակրիոցիստոռինոստոմիա վիրահատության չիրականացման դեպքում արցունքապարկի սուր բորբոքման ռեցիդիվի հավանականությունը կազմում է 50%: (Jane Oliver. Colour Atlas of Lacrimal Surgery, 2002):
Հաշվի առնելով վերը նշվածը, խիստ արդիական ենք համարում սուր դակրիոցիստիտի կինիկական դեպքերի հետազոտությունը և դրանց բուժման արդյունավետության վերլուծությունը:
Նյութը և մեթոդները:
Մեր աշխատանքում ընդգրկել ենք սուր դակրիոցիստիտով տառապող 24 հիվանդների կլինիկական տվյալները, նրանց բուժման արդյունքները: Հետազոտության մեջ ընդգրկված հիվանդները բուժում են ստացել Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում 2005թ-ից մինչև 2011թ ընկած ժամանակահատվածում:
Հետազոտված 24 հիվանդները ախտորոշվել են սուր դակրիոցիստիտ ըստ կլինիկական ախտանիշների: Հիվանդների մոտ եղել է արցունքապարկի լայնացում, շրջակա մաշկի հիպերեմիա և այտուց, սուր արտահայտված ցավային ախտանիշներով: Հիվանդներից վեցի մոտ եղել է արցունքապարկի աբսցես: Հետազոտվող սուր դակրիոցիստիտով հիվանդները անամնեզում նշել են սուր դակրիոցիստիտի բազմակի էպիզոդներ:
Հիվանդներից քսանը եղել է կին, չորս հիվանդ` տղամարդ: Մեկ հիվանդ ներկայացել է արտաքին խրոնիկ արցունքային խուղակով: Նշված հիվանդը տառապել է շաքարային դիաբետով: Հետազոտված հիվանդներից մեկը ունեցել է խրոնիկ լեյկոզ, մեկ հիվանդ տառապել է օկուլյար պեմֆիգոիդ սինդրոմով:
Հետազոտության մեջ ընդգրկված քսանչորս հիվանդներից տասնհինգի մոտ ախտորոշվել է առաջնային ձեռքբերովի արցունքաքթային խողովակի (ԱՔԽ) բլոկադա, մեկ հիվանդի մոտ եղել է հետտրավմատիկ ԱՔԽ-ի բլոկադա, մեկ հիվանդ ունեցել է բնածին դակրիոցիստիտ:
Հիվանդները ստացել են հակաբիոտիկային տեղային և սիստեմային բուժում մեկ շաբաթ տևողությամբ: Արցունքապարկի աբսցեսով 6 հիվանդի կատարվել է աբսցեսի հատում և դրենավորում:
Սուր դակրիոցիստիտի ախտանիշների լավացումից հետո երեք շաբաթ անց հիվանդները ենթարկվել են վիրահատական բուժման խրոնիկ դակրիոցիստիտի ռադիկալ բուժման` նպատակով: 24 հիվանդներից յոթը ենթարկվել են արցունքապարկի հեռացման, իսկ 17-ը` դակրիոցիստոռինոստոմիայի: Վիրահատական բուժման տեսակի որոշումը կայացվել է հիմք ընդունելով հիվանդների տարիքը: Արցունքապարկի հեռացման ենթարկվել են 70 տարեկանից բարձր տարիք ունեցող հիվանդները, որոնց մոտ արձանագրվել է արցունքագեղձի ֆունկցիայի ընկճում և չորաչքություն:
Սուր դակրիոցիստիտ ախտորոշված մեկ հիվանդ, որն ուներ ատիպիկ ձգձգվող կլինիկա-կան ընթացք, տարել էր արցունքապարկի աբսցեսի հատում և ստացել էր հակաբիոտիկային բուժում, ենթարկվեց դակրիոցիստոռինոստոմիայի հիվանդության ենթասուր շրջանում, քանի որ սուր բորբոքային պրոցեսը չէր լավանում կոնսերվատիվ բուժման չորրորդ շաբաթում: Նշված հիվանդի մոտ վիրահատության ընթացքում հայտնաբերվեցին արցունքային քարեր (նկ. 3):
Արդյունքները և դրանց քննարկումը
Ռադիկալ վիրահատական բուժումից հետո հիվանդները գտնվել են մեր հսկողության տակ վեց ամսից մինչև մեկ տարի տևողությամբ: Բոլոր հիվանդների մոտ նկատվել է առողջացում և հետվիրահատական սուր դակրիոցիստիտի ռեցիդիվ չի գրանցվել ոչ մի հիվանդի մոտ: Հետ-վիրահատական շրջանում դակրիոցիստոռինոստոմիայի ենթարկված հիվանդները եղել են ասիմպտոմատիկ, իսկ արցունքապարկի հեռացումից հետո հիվանդների մոտ մնացել է թույլ արտահայտված արցունքահոսություն:
Այսպիսով` սուր դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի ծանր հիվանդություն, որը վտանգավոր է ոչ միայն տեղային սուր բորբոքման և աբսցեսի զարգացմամբ, այլ նաև խիստ ծանր կլինիկական ընթացքի դեպքում կարող է առաջացնել տեսողական օրգանի կորուստ:
Հիվանդության ռադիկալ բուժման նպատակով անհրաժեշտ է հակաբիոտիկոթերապիայի ֆոնի վրա կատարել դակրիոցիստոռինոստոմիա, կամ ծերունական տարիքում` արցունքապարկի հեռացում: Ռադիկալ վիրահատական բուժման հետաձգման դեպքում սուր դակրիոցիստիտի ռեցիդիվի հավանականությունը խիստ բարձր է:
Գրականություն
-
Boulos P.R., Rubin P.A. A lacrimal sac abscess incision and drainage technique. Arch Ophthalmol., 2008 Sep;126(9):1297-300.
-
Lin I.S., Nar M.K., Kua K.E., Lin S.L. Congenital dacryocystocele with acute dacryocystitis: report of two cases. Acta Paediatr. Taiwan, 2006 Jan-Feb; 47(1):38-42.
-
Maheshwari R., Maheshwari S. Acute dacryocystitis causing orbital cellulitis and abscess. Orbit, 2009;28(2-3):196-9.
-
Martins M.C., Ricardo J.R., Akaishi P.M., Velasco e Cruz A.A. Orbital abscess secondary to acute dacryocystitis: case report. Arq. Bras. Oftalmol., 2008 Jul-Aug;71(4):576-8.
-
Oliver J. Colour Atlas of Lacrimal Surgery. 2002.
-
Pilanci O., Uջar C., Kuvat S.V., Kiliջ A. An uncommon complication of septorhinoplasty, acute dacryocystitis. Aesthetic Plast. Surg., 2010 Jun;34(3):392-3. Epub 2009 Sep 12.
-
Repp D.J., Burkat C.N. Lacrimal excretory system concretions: canalicular and lacrimal sac. Ophthalmology. USA, 2009.

Կարդացեք նաև
Բանալի բառեր: ստոմատոլոգիա, ատամնային իմպլանտացիա
Ատամնային իմպլանտացիայում կարևոր տեղ է ընձեռվում իմպլանտատների առաջնային կայունության ապահովման ժամանակ իմպլանտատ-ոսկոր լարվածադեֆորմացիոն վիճակի սահմանափակմանը` հետագա ոսկրագոյացման ապահովման համար...

Բանալի բառեր. լյարդի վնասում, ներորովայնային արյան կորուստ, բարդություններ
Պոլիտրավման առաջնահերթ բժշկական խնդիրներից մեկն է, քանի որ այն հանդիսանում է մինչև 45տ մարդկանց մահացության թիվ 1 պատճառը [7]: Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգանները վնասվում են 19.6-36.5% դեպքերում [3]...


Բանալի բառեր. քրոնիկ հուզական սթրես, սթրեսի ռիսկային գործոններ, սթրեսի գեր-բեռնվածության ախտանիշներ, սթրեսակայունության մակարդակ, սթրեսի վերահսկում, Ժաննա Սեգալի հարցաշար...

Բանալի բառեր. նորածին, հոգեշարժական զարգացում, կենտրոնական նյարդային համա-կարգի պերինատալ հիպօքսիկ ախտահարում, նեյրոսպեցիֆիկ էնոլազա...

Բանալի բառեր. թոքային երակների վիրաբուժական մեկուսացում, շողացող առիթմիա
Ներկայումս շողացող առիթմիան (ՇԱ) իրենից բավականին լուրջ առողջապահական խնդիր է ներակայցնում: Առանձնահատուկ տեղ է գրավում միտրալ փականի հիվանդությամբ զու-գորդված ՇԱ...

Բանալի բառեր: տրավմատիկ դակրիոցիստիտ, մոդիֆիկացված դակրիոցիստոռինոստոմիա, սիլիկոնային ինտուբացիա
Տրավմատիկ դակրիոցիստիտը հանդիսանում է խիստ ծանր պաթոլոգիա և զարգանում է արցունքաքթային խողովակի տրավմատիկ օբստրուկցիայի հետևանքով...

Բանալի բառեր:գլաուկոմա, կոնսերվանտ, մորֆոլոգիական փոփոխություններ
Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում էգլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշգլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա [3]...

Բանալի բառեր. Վերարտադրողական առողջության պահպանում, ռիսկային վարքաջիծ
Սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններին դեռահասների սոցիալական և հոգեբանական դեզադապտացիան, գենդեռային իմացության բացակայությունը պատճառ են դառնում վաղ սեռական հարաբերությունների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն