Ավանդական բժշկություն Խատուտիկ դեղատու - Одуванчик лекарственный - Taraxacum officinalis Wilg.
Խատուտիկ դեղատու (xatutik) - Одуванчик лекарственный - Taraxacum officinalis Wilg.
Հայկական տարանունները - ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է: Տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները` լեզվակաձև, վառ դեղին: Սերմիկները թխավուն են կամ` գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում է 10-20 տարի: Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին: Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում. մոլախոտ է, աճում է այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ: Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում: ''Տարաքսակում'' անունը ունի հունական ծագում, որը նշանակում է հանգստացնող: Ըստ Կ. Ա. Տիմիրյազևի, եթե խատուտիկի բոլոր սերմերը աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը:
Քիմիական բաղադրությունը: Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, B-սիտոստերին, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր: Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները` ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, A, B1, B2, C, PP վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից` երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով` ուշ աշնանը, երբ թառամում են տերևները, կամ` վաղ գարնանը: Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արևի տակ մինչև կաթնահյութի կտրվելը: Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում կամ չորանոցում` միջանցուկ քամու տակ: Չոր հումքը կազմում է ելանյութի 33-35 %-ը: Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով` ծաղկման ընթացքում: Բույսը անհոտ է, դառը համով:
Որպես դեղաբույս խատուտիկի օգտագործումն ունի հին պատմություն: Դեռևս Թեոֆրաստն այն առաջարկել է դեմքի պեպենները և ''լերդային բծերը'' հեռացնելու համար: Ավիցեննան բուսահյութը նշանակել է դռներակային կանգի, ջրգողության և կարիճի խայթոցի ժամանակ, կաթնահյութը` ակնահատը բուժելու նպատակով: Եփուկից պատրաստելով քսուք, նա խառնել է այլ միջոցների հետ և դրել արցունքագեղձի վրա` վերջինիս բորբոքումների ժամանակ: Հյութը տվել է ըմպելու ստամոքսի սուր բորբոքումների, իսկ չորացրած տերևը` ստամոքսի թարախաբորբի ժամանակ: Ամիրդովլաթը, ''տարայղուստղան'' անվան տակ, նշում է, որ բույսը արմատով ուտելիս, կտրում է արցունքահոսությունը, լավացնում բերանի համը:
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բուսահյութը համարվել է ''կենսատու ըմպելիք'', որը ընդունակ է ''արյունը մաքրելու'' և ունի խուխամուղ, մարսողությունը կանոնավորող, դեղնուկը վերացնող և քունը կարգավորող, հատկություն:
Բուլղարիայում թարմ տերևները և հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, C-ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և թութքի ժամանակ: Գերմանիայում, բացի վերոհիշյալ դեպքերից, արմատն օգտագործում են փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ: Ըստ Բեսլերի, մատղաշ տերևներն ու թարմ բուսահյութը օգտակար են դռներակի կանգային երևույթների, ռևմատիզմի, պոդագրայի և ավիտամինոզների ժամանակ, ինչպես նաև ծանր ինֆեկցիոն հիվանդություններից հետո:
Լեհաստանում դեղաբույսն օգտագործվում է ընդհանուր թուլության, վատ ախորժակի և լեղուղիների որոշ հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը լայն ճանաչում ունի նաև Ֆրանսիայում: Այստեղ այն կիրառվում է լեղուղիների քրոնիկական բորբոքումների և աթերոսկլերոզի ժամանակ` որպես արյան մեջ խոլեսթերինի քանակն իջեցնող միջոց: Առաջարկում են նաև օրվա մեջ ընդունել 50-100 գ թարմ բուսահյութ` որպես ''արյունը մաքրող'', օրգանիզմը տոնուսավորող, միզամուղ, ստամոքսի գործունեությունը ուժեղացնող միջոց, ինչպես նաև դեղնուկի, մաշկային ցանավորումների և պոդագրայի բուժման նպատակով: Ըստ Dextreit-ի (ցիտ. Ն. Գ. Կովալևայի), խատուտիկի պատրաստուկները նվազեցնում են արյան գերհոսը դեպի լյարդ և լուծում են լեղաքարերը: Նույն ցիտումով, Carnier-ը դեղաբույսն առաջարկում է որպես ընդհանուր կազդուրիչ և մարսողությունն աշխուժացնող միջոց, նշանակելով ամեն օր, 3-4 ցողուն` եփուկի ձևով:
Միջին Ասիայում տերևների թարմ հյութը օգտագործում են սակավարյունության, կրծքացավերի և ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաև որպես լուծողական, իսկ կաթնահյութը` գորտնուկների վերացման համար: Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց: Այն նշանակվում է վատ ախորժակի, ֆուրունկուլյոզի և ավշահանգույցների բորբոքումների ժամանակ: Գտնում են, որ տերևները, ներքին ընդունման ձևով, ավելացնում են ծննդկանի կաթը, նվազեցնում ինտոքսիկացիան օձի կծելու դեպքում, իսկ արտաքին ձևով` օգտագործում են վերքերի բուժման համար: Չեխական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների և շաքարախտի ժամանակ: ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, մաշկային պզուկների, էկզեմայի, ֆուրունկուլյոզի, փորկապության և թութքի ժամանակ: Համարվում է որպես մարսողությունը դրդող, թեթև լուծողական, ''արյունը մաքրող'' և խուխամուղ միջոց: Տարբեր ժողովուրդների կենսափորձից նշվում է, որ դեղաբույսն ունի նաև արյունահոսությունը դադարեցնող, ճիճվամուղ, արյան կազմը լավացնող, քրտնամուղ, քնաբեր և հանգստացնող, գորտնուկները, ոտքերի կոշտուկները և սուսանակը բուժող հատկություններ: Դեղաբույսը օֆիցինալ է աշխարհի շատ երկրներում, իսկ մեզ մոտ այն մտել է պետական ֆարմակոպեայի մեջ 1946 թ.: Գիտականորեն հիմնավորված են արմատի` ախորժակը դրդող, փորկապությունը վերացնող և լեղամուղ հատկությունները: Այն նշանակում են անորեքսիայի, անացիդ գաստրիտների, ասթենիկ վիճակի և բարձր ջերմության ժամանակ: Արմատը մտնում է ախորժակաբեր և միզամուղ հավաքածուների բաղադրության մեջ: Ամբողջ բույսից ստացված մզվածքը դեղատներում օգտագործվում է դեղահատեր ձևավորելու գործում:
Կիրառման եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ մանր կտրատված հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1/4 բաժակ, օրը 3-4 անգամ` 30 րոպե ուտելուց առաջ, կամ 2 թեյի գդալ մանրացրած արմատը մութ տեղում թրմում են 8 ժամ 1 բաժակ սառը ջրում, ապա ըմպում օրվա ընթացքում 3-4 անգամ: Ամբողջ բույսից ջրաթուրմ պատրաստելու համար 6 գ չոր հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Ախորժակաբեր № 3 թեյի մեջ պարունակվում է օշինդր, հազարտերևուկ և խատուտիկի արմատ` 2:2:1 հարաբերությամբ: Այն ընդունում են թուրմի ձևով, 1-ական ճաշի գդալ, ուտելուց 10-15 րոպե առաջ` 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո: Միզամուղ № 6 թեյի մեջ հավասար չափերով մտնում են գիհու պտուղներ, կեչու տերև, խատուտիկի արմատ: Այն ընդունում են թուրմի ձևով, 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ` 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում 15 րոպե թրմելուց հետո: 
 Արմատից եփուկ պատրաստելու համար 30 գ հումքը 30 րոպե եփում են 1 լ ջրում և ըմպում կեսական բաժակ` օրական 2-3 անգամ, կամ 20 գ հումքը 10 րոպե եփում են 1 բաժակ ջրում, ապա ընդունում 1/4-1/2 բաժակ` օրական 3-4 անգամ: Միքստուրա պատրաստելու համար 100 գ թարմ արմատահյութը խառնում են 90° 15 մլ սպիրտի, 15 գ գլիցերինի և 17 մլ ջրի հետ: Այն ընդունում են 1-ական ճաշի գդալ` օրական 2 անգամ:
Ամբողջ բույսը` վերածելով փոշու, միանվագ ընդունում են 2-3 գ, իսկ արմատափոշին` դանակի ծայրով, օրական 3 անգամ: Վերջինս` հավասար չափով խառնելով մեղրի հետ, օգտագործվում է որպես քսուք:
Այլ օգտակար հատկանիշները: Խատուտիկը շատ երկրներում համարվում է որպես սննդային բույս. հաճախ աճեցնում են բանջարանոցներում և տերևներից պատրաստում սալաթ: Այս նպատակով մատղաշ տերևները 30 րոպե թողնում են սառը աղաջրում` դառնահյութը վերացնելու համար, ապա խառնում են քացախի և պղպեղի հետ ու օգտագործում: Ավելի հասուն տերևները խաշում են սպանախի նման և տապակում: Աշնանը ուտում են արմատը, որը ինուլինի շնորհիվ բավականաչափ քաղցր է: Բոված արմատը փոխարինում է սուրճին և եղերդակին, վաղահաս մեղրատու բույսերից մեկն է: Խատուտիկի մեղրը ոսկեդեղնավուն է, թանձր, շատ բյուրեղացող, բնորոշ հոտով և սուր համով, միաժամանակ համարվում է արժեքավոր կերախոտ, հատկապես ճագարների համար:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
Տե'ս նաև. Գարնանային նրբախորտիկ
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ




















 
     
     
    