Առաջին օգնություն Արտակարգ իրավիճակի գնահատում (հիմնական դրույթներ)
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչև որևէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրավորեք ձեր հետագա գործողությունները՝ համաձայնեցնելով դրանք եղած պայմանների և հնարավորությունների հետ։ Հրատապ գործողությունների փուլերը (ՀԳՓ) ցանկացած պատահարի դեպքում ձեր կողմից ձեռնարկվող գործողությունների ծրագիրն է։ Հրատապ գործողությունների փուլերն են՝
- դեպքի վայրի զննումը և անվտանգության ապահովում,
- տուժածի զննում և առաջին օգնության ցուցաբերում,
- ահազանգում։
Դեպքի վայրի զննումն օգնում է ձեզ գնահատել իրավիճակը և հասկանալ, թե ինչ է կատարվել։
Ուշադիր զննեք դեպքի վայրը և փորձեք պատասխանել հետևյալ հարցերին՝
- Ի՞նչ է պատահել։
- Ի՞նչ վտանգ կա։
- Քանի՞ տուժած կա։
- Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել։
Մոտենալով տուժածին՝ անհրաժեշտ է զննել նրան, գնահատել տուժածի վիճակը, պարզել վնասվածքների տեսակները և ծանրությունը։ Տուժածի զննումը կազմված է առաջնային և երկրորդային զննումից։ Առաջնային զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել՝
- գիտակցությունը,
- շնչուղիների անցանելիությունը և շնչառությունը,
- անոթազարկը և ուժեղ արյունահոսության առկայությունը;
Երկրորդային զննման ընթացքում անհրաժեշտ է ստանալ պատահարի և տուժածի առողջական վիճակի վերաբերյալ հնարավոր բոլոր տեղեկությունները։ Երկրորդային զննման մեջ է մտնում նաև տուժածհ վիճակի վերահսկումը, որն իրականացվում է մինչև մասնագիտական օգնության ժամանումը։
Երկրորդային զննման եղանակներն են՝
- տուժածի և ներկաների հարցուփորձ,
- տուժածի մանրակրկիտ զննումը (ոտքից գլուխ),
- կենսական կարևոր նշանների վերահսկում։
Առաջին օգնության ցուցաբերման ժամանակ դուք պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել և անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել։ Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ դուք անհրաժեշտ և ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի և պատահարի վերաբերյալ։ Հնարավորություն դեպքում խնդրեք ներկաներից որևէ մեկին՝ ահագանգել։ Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել։
Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYVyuaTK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ